Ավատար
From Wikipedia, the free encyclopedia
Ավատար (սանսկրիտ՝ अवतार, avatāra «վայրընթաց»), եզրույթ հինդուիզմի փիլիսոփայության մեջ, որը սովորաբար գործածվում է, երբ աստվածությունը իջնում է երկիր, նրա վերափոխումը մահկանացուի[1][2] (հիմնականում վայշնավիզմում Վիշնուի իջնելը Վայկունտհայից)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավատար (այլ կիրառումներ)
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ
Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |
Ավելի հաճախ «ավատար» եզրույթը զուգորդվում է Վիշնուի և նրա տասը հիմնական ավատարների հետ։ Դրանցից ամենահայտնիներն են Կրիշնան, Ռաման, Բուդդան[3]։ Վիշնուի տասը ավատարների ցուցակը ներկայացվում է Պուրանների շարքում։ «Բհահավատա պուրանում» նկարագրվում են Վիշնուի 22 ավատարները և համոզմունք հայտնում, որ դրանք անթիվ են[4]։ Ավատարները կենտրոնական դեր են խաղում վայշնավիզմի՝ հինդուիզմի գերակա ուղություններից մեկի ավանդույթներում։