Կարմա
From Wikipedia, the free encyclopedia
Կարմա (կաստա, սանսկրիտ, արարք, վարմունքի հետևանք), խորհրդավոր զորություն կամ կանոն բրահմայական և բուդդայական և հինդու կրոնական պատկերացումներում։ Ըստ Կարմայի, մարդու մահից հետո նրա հոգին փոխադրվում է այլ մարմին։ Հոգու վերամարմնավորման բնույթը կանխորոշվում է մարդու արարքներով։ Եթե նրա արարքները «արդարացի ու ազնիվ» են, ապա հոգին տեղափոխվում է ավելի «վեհ ու ազնիվ» մարմին, իսկ եթե «անարդարացի ու անազնիվ» են՝ «ստոր» և անգամ ստորակարգ կենդանու մարմին։ Բրահմանները նույնիսկ սահմանել են, որ մտացածին մեղքի համար հոգին փոխադրվում է ցածր կաստայի մարդու, արտահայտած մեղքի համար՝ այս կամ այն կենդանու մարմին, կատարած, գործած մեղքի համար՝ անշունչ առարկայի մեջ։ Կարմայի համաձայն, ամենաարդար մարդիկ հասնում են հոգու փրկության (մոկշի), այսինքն՝ հոգին ազատվում է վերամարմնավորման տառապանքից և ձուլվում «համընդհանուր ոգուն»՝ Աստծուն, իսկ ըստ բուդդայականության՝ հասնում նիրվանայի։
Սա կրոնի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 329)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմա» հոդվածին։ |
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ
Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |