Գարդման (գավառ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գարդման (գավառ).

Գարդման (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարդման (այլ կիրառումներ)

Գարդման (Գարդմանք), Մեծ Հայքի Ուտիք նահանգի 8 գավառներից մեկը։ Գավառի տիրույթները տարածվում էին Շամխոր գետի ավազանի և նրա հարակից տարածքների վրա[1]։

Անվանում

Գավառը հիշատակվում է նաև Գարդմանք կամ Գարդմանաձոր անուններով[1]։

Աշխարհագրություն

Համաձայն Թադևոս Հակոբյանի, այս գավառը տարածվում էր Շամքոր գետի վերին հոսանքի շրջանում[1]։ Գավառի մեծ մասը լեռնային է և անտառապատ[1]։

Երբեմն որոշ հեղինակներ Գարդմանք գավառը սխալմամբ վերագրում էին Արցախ նահանգին[1]։

Տնտեսություն

Գարդմանում է գտնվում մի հայտնի պղնձահանք, որն գտնվում է այժմյա Գետաբեկ քաղաքի տեղը։ Այս պղնձահանքերի շահագործումն ունի հնագույն պատմություն- բայց նրա մասին հիշատակությունները հաճախակի են դառնում միայն 10-13-րդ դարերում[1]։

Բնակչություն

Գարդման գավառում է եղել համանուն ավանը, որի ավերակները գտնվում են այժմյան Գրթմանիկում (Շամքոր գետի աջակողմյան վտակներից մեկի վրա)[1]։

Ճարտարապետություն

Գարդման գավառի նշանավոր վայրերից է հայ մատենագիրների կողմից հիշատակված Գետաբակք բերդը[1]։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 243-244, էջեր 243-244 — 520 էջ. — 500 հատ։


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գարդման (գավառ)
Listen to this article