Երկրների ցանկ ըստ առաջատար առևտրային գործընկերների
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհի շատ երկրների համար արտահանման և ներմուծման առևտրային գործընկերը՝ իրենց արժեքային առումով, կա՛մ Եվրամիությունն է կա՛մ Չինաստանը որոշ չափով՝ ԱՄՆ-ն և Ճապոնիան ։ Այլ երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան աշխարհի տարբեր մասերում հանդիսանում են նշանակալից շուկաներ կամ աղբյուր երկրներ։ Եվրամիության յուրաքանչյուր անդամի համար Եվրամիության մյուս բոլոր անդամների հետ առևտուրը ավելի մեծ է, քան ցանկացած այլ առևտրային գործընկերոջ հետ։ Ե՛վ Եվրամիության և՛ ԱՄՆ-ի համար ներմուծման ամենամեծ աղբյուր է հանդիսանում Չինաստանը, իսկ Չինաստանի համար ամենամեծ ներմուծման աղբյուր է հանդիսանում Եվրամիությունը։ Աշխարհի շատ մասերում Եվրամիությունը և ԱՄՆ-ն խոշորագույն առևտրային գործընկերներ են հանդիսանում, այնուամենայնիվ, աշխարհի այլ առաջատար առևտրային երկրներ կարող են աշխարհի այլ մասերում հանդիասնալ խոշորագույն առևտրային գործընկերներ։ Ռուսաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան ավելի ու ավելի են գերակշռում, որպես առևտրային գործընկերներ իրենց տարածաշրջանային տարածքներում։ Որոշ մեկուսացած երկրներ, որպես առևտրային գործընկեր կախման մեջ են ավելի մեծ հարևանից․ Վենեսուելան Կուբայի հիմնական արտահանման շուկաներից մեկն է, մինչդեռ դեպի ծով ելք չունեցող Ոզբեկստանը հիմնականում արտահանում է Տաջիկստան և Աֆղանստան՝ իր դեպի ծով առանձին ելք չունեցող հարևաններ։ Աշխարհի երկրների մեծ մասի համար արտահանման և ներմուծման ապրանքների խոշորագույն առևտրային գործընկերները թվարկված են ստորև ։ Շատ դեպքերում տվյալները վերաբերում են 2016 թվականի դասակարգման աղյուսակին։ Տվյալները վերցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրային պրոֆիլի տվյալների շտեմարանից[1] ։