աստղ Կենտավրոս համաստեղությունում From Wikipedia, the free encyclopedia
Կենտավրոսի ալֆա (անգլ.՝ Alpha Centauri, լատին․՝ α Centauri, կրճատ՝ Alpha Cen կամ α Cen), Արեգակնային համակարգության ամենամոտ մոլորակային ու աստղային համակարգ, որը գտնվում է Արեգակից 4.37 լուսային տարի (1.34 պարսեկ) հեռավորության վրա։ Եռաստղ համակարգ է, բաղկացած երեք աստղերից՝ Կենտավրոսի ալֆա A (պաշտոնապես՝ Ռայջլ Կենտավրոս (անգլ.՝ Rigil Kentaurus))[8], Կենտավրոսի ալֆա B (պաշտոնապես՝ Թոլիման (անգլ.՝ Toliman))[8] և Կենտավրոսի ալֆա C (պաշտոնապես՝ Կենտավրոսի Պրոքսիմա (անգլ.՝ Proxima Centauri))[8]։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | բազմակի աստղ, նավիգացիոն աստղ, triple star system? և UV-emission source? | ||
Մասն է | G ամպ[1] | ||
Կազմված է | Կենտավրոսի ալֆա A[2], Կենտավրոսի ալֆա B[2] և Կենտավրոսի Պրոքսիմա | ||
Հեռավորություն | 4,36 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | −0,1[3][4] (V) | ||
Համաստեղություն | Կենտավրոս | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | −25,1 km/s[5] | ||
Պարալաքս | 742 ± 0,5 մավ[3] | ||
Բացարձակ աստղային մեծություն | 4,385 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | K1V[6] | ||
Գույնի ցուցանիշ | 0,23 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 2,18724E+30 կիլոգրամ[7] | ||
Շառավիղ | 1,227 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 1,519 արեգակնային լուսատվություն | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
Էքսցենտրիսիտետ | 0,516 | ||
|
Կենտավրոսի ալֆա A-ն և B-ն արևանման աստղեր են (Դեղին թզուկ և Նարնջագույն թզուկ) ու միասին ձևավորում են Կենտավրոսի ալֆա AB կրկնակի աստղը։ Անզեն աչքով այս երկուսը դիտվում են որպես −0.27 տեսանելի աստղային մեծությամբ մեկ աստղ, որը Կենտավրոս հարավային համաստեղության ամենապայծառ աստղն է և երրորդ ամենապայծառը գիշերային երկնքում․ ամենապայծառ աստղերը Սիրիուսն ու Կանոպուսն են։
Կենտավրոսի ալֆա A-ն ունի արևից 1.1 անգամ ծանր զանգված և 1.519 անգամ ավելի լուսատվություն, իսկ ալֆա B-ն ավելի փոքր է ու թույլ՝ ունի արևի զանգվածի 0.907 և արևի լուսատվության 0.445 չափը[9]։ Աստղերի այս զույգը պտտվում է ընդհանուր ուղեծրի շուրջ՝ մեկ ամբողջական պտույտ գործելով 79.91 տարում[10]։ Նրանց էլիպսաձև ուղեծիրն էքսցենտրիկ է, այնպես որ A և B աստղերի միջև հեռավորությունը տատանվում է 35.6 աստղագիտական միավորից (AU) (որը հավասար է Պլուտոնի ու արեգակի միջև հեռավորությանը) մինչև 11.2 աստղագիտական միավոր (որը հավասար է Սատուրնի և արեգակի միջև հեռավորությանը)։
Կենտավրոսի ալֆա C-ն կամ Կենտավրոսի Պրոքսիման փոքրիկ ու աղոտ Կարմիր թզուկ է (M սպեկտրային դասակարգում)։ Անզեն աչքով անտեսանելի լինելով՝ Պրոքսիման 4․24 լուսային տարի (1․30 պարսեկ) հեռավորությամբ արևից ամենամոտ գտնվող աստղն է՝ մի փոքր ավելի մոտ, քան Կենտավրոսի ալֆա AB-ն։ Վերջիններիս և Պրոքսիմայի միջև հեռավորությունը մոտավորապես 13․000 աստղագիտական միավոր է (0․21 լուսային տարի)[11], որը հավասար է Նեպտունի ուղեծրի շառավղի 430 անգամ բազմապատիկին։ Կենտավրոսի Պրոքսիմա b-ն երկրային խմբի մոլորակ է՝ էկզոմոլորակ, որը գտնվում է Կենտավրոսի Պրոքսիմայի բնակելիության գոտում և հայտնաբերվել է 2016 թվականին։
Կենտավրոսի ալֆան 1603 թվականին Յոհան Բայերի՝ համակարգին տված անվանակարգությունն է։ Այն կրում է ավանդական Rigil Kentaurus անունը, որն արաբերեն رِجْل القِنْطورُس (Ռիգլ ալ-Կինտուրուս) անվան լատինացված տարբերակն է և նշանակում է «կենտավրոսի սմբակ»[12][13]։ Անունը հաճախ կրճատվում է «Rigil Kent»-ի կամ նույնիսկ «Rigil»-ի, թեև վերջին անվամբ ավելի հայտնի է Օրիոն համաստեղության պայծառագույն աստղ բետան (Ռիգել)[14]։
Եվրոպական աղբյուրներում հանդիպող մեկ այլ՝ Թոլիման անունը, արաբերեն الظَّلِيمَان (aẓ-Ẓalīmān, ավելի հին աղբյուրներում՝ aṭ-Ṭhalīmān) բառի մոտարկումն է, որը նշանակում է «երկու արու ջայլամներ»․ անվանում, որն արաբ գիտնական Զաքարիա ալ-Քազվինին կիրառել է հարավային կիսագնդի Աղեղնավոր համաստեղությունում գտնվող Լյամբդա աստղի և Մյու աստղային համակարգի վերաբերյալ[15]։
Շրջանառված երրորդ անունն անհայտ ծագմամբ «Bungula»-ն է (/ˈbʌŋɡjuːlə/)։ Կարելի է ենթադրել, որ այն առաջացել է հունարեն β (բետա) տառի և լատիներեն «ungula» (սմբակ) բառի միավորումից[14]։
Կենտավրոսի ալֆա C-ն 1915 թվականին հայտնագործել է անգլիացի աստղագետ Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինեսը[16], որն էլ առաջարկել է «Proxima Centaurus»[17], լատիներեն՝ «Կենտավրոսին ամենամոտ աստղ»[18] անունը։ Կենտավրոսի Պրոքսիման հետագայում ավելի լայն կիրառություն է ձեռք բերել և այժմ Միջազգային աստղագիտական միության կողմից համարվում է ընդունելի հատուկ անուն[19][20]։
2016 թվականին Միջազգային աստղագիտական միության՝ աստղերի անունների վրա աշխատող խումբը[21], որոշելով հատուկ անուններ շնորհել առանձին աստղերի, ոչ թե աստղային համակարգերի[22], հավանության է արժանացրել Կենտավրոսի ալֆա A-ն Rigil Kentaurus (/ˈraɪdʒəl kɛnˈtɔːrəs/) անվամբ, իսկ Կենտավրոսի ալֆա C-ն Proxima Centauri (/ˈprɒksɪmə sɛnˈtɔːraɪ/) անվամբ անվանակոչելը[8]։ 2018 թվականի օգոստոսի 10-ին Միջազգային աստղագիտական միությունը հավանության է արժանացրել Կենտավրոսի ալֆա B-ն Toliman (/ˈtɒlɪmæn/) անվամբ կոչելը[23]։
Կենտավրոսի ալֆան եռաստղ համակարգ է, որի գլխավոր երկու աստղերը՝ Կենտավրոսի ալֆա A-ն ու Կենտավրոսի ալֆա B-ն կրկնակի աստղեր են։ AB կամ ավելի հին՝ A×B անվանումը ցույց է տալիս, որ կրկնակի աստղերի համակարգի զանգվածային կենտրոնը հարաբերվում է բազմակի աստղային համակարգի ուղեկցող աստղին (աստղերին)[24]։ AB-C գրառումը վերաբերում է կենտրոնական կրկնակիության հետ կապված Կենտավրոսի Պրոքսիմայի դերին, որը խաղում է զանգվածային կենտրոնի ու հեռու գտնվող աստղի միջև ընկած տարածությունը։ Քանի որ C-ի ու A կամ B-ից յուրաքանչյուրի միջև հեռավորությունը նույնական է, AB կրկնակի համակարգը դիտվում է որպես մեկ ձգողական մարմին[25]։
Կենտավրոսի ալֆա A և B աստղերի ուղեծրային պտույտը կազմում է 79.91 տարի[10]։ Նրանց ուղեծիրը չափավոր էքսցենտրիկ է․ e = 0.5179[10], որը նշանակում է, որ նրանց առավելագույն մոտեցումը կամ պերիկենտրոնը կազմում է 11․2 աստղագիտական միավոր, որը հավասար է արեգակի և Սատուրնի միջև տարածությանը, իսկ միմյանցից առավելագույն հեռացումը կամ ապոկենտրոնը կազմում է 35․6 աստղագիտական միավոր, որը հավասար է արեգակի և Պլուտոնի միջև հեռավորությանը[10]։ Ամենավերջին պերիկենտրոնը (մոտեցումը) տեղի է ունեցել 1955 թվականի օգոստոսին, հաջորդը կլինի 2035 թվականի մայիսին, իսկ ամենավերջին ապակենտրոնը տեղի է ունեցել 1995 թվականի մայիսին, հաջորդը կլինի 2075 թվականին։
Երկրագնդից նայելիս A և B-ի տեսանելի ուղեծիրը ցույց է տալիս, որ նրանց բաժանումն ու դիրքային անկյունը (PA) գտնվում են շարունակական փոփոխման մեջ իրենց ամբողջ ուղեծրի ընթացքում։ 2019 թվականին ուսումնասիրված աստղային դիրքերն անջատված են եղել 337.1° դիրքային անկյան մեջ 4.92 արքվայրկյանով և 2020 թվականին աճել են 5.49 արքվայրկյանով 345.3°-ում[10]։ Ամենավերջին առավելագույն մոտեցումը տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարին 300° դիրքային անկյան մեջ 4.0 արքվայրկյանով[10][27]։ Այս աստղերի նկատելի առավելագույն տարանջատումը կազմում է մոտավորապես 22 արքվայրկյան, իսկ նվազագույն հեռավորությունը՝ 1.7 արքվայրկյան[28]։ Ամենալայն տարանջատումը տեղի է ունեցել 1976 թվականի փետրվարին, հաջորդը կլինի 2056 թվականի հունվարին[10]։
Կենտավրոսի ալֆա C-ն մոտավորապես 13,000 աստղագիտական միավորով հեռու է գտնվում Կենտավրոսի ալֆա AB-ից[11][29][30], որը հավասար է 0․21 լուսային տարվա կամ արեգակի և Կենտավրոսի ալֆա AB-ի միջև հեռավորության մոտավորապես 5%-ին։ Մինչև 2017 թվականը դրա արագության և հետագծի չափումները չափազանց փոքր ճշգրտություն են ունեցել, ինչպես նաև թե քանի տարի է պետք պարզելու, արդյոք այն կապված է Կենտավրոսի ալֆա AB-ի հետ, թե ոչ։
Ճառագայթային արագության 2017 թվականի չափումները բավականաչափ ճշգրիտ էին ցույց տալու համար, որ Պրոքսիման ու AB-ն ձգողականորեն կապված են[11]։ Պրոքսիմայի ուղեծրային պտույտը կազմում է մոտավորապես 000+6600
−4000 տարի, 0.50 ± 0.08 ապակենտրոնությամբ, որն ավելի էքսցենտրիկ է, քան 547Մերկուրի մոլորակի ուղեծրային պտույտը։ Պրոքսիման AB պերիկենտրոնին մոտենում է աստղագիտական միավորով, իսկ ապակենտրոնը տեղի է ունենում աստղային միավորով[11]։
Աստղասեյսմոլոգիական ուսումնասիրությունները, քրոմոսֆերայի ակտիվությունը և աստղային պտույտը (գիրոքրոնոլոգիա) միասնականորեն հաստատել են, որ Կենտավրոսի ալֆա համակարգն արեգակի տարիքին է, կամ մի փոքր հին է դրանից[31]։ Կենտավրոսի ալֆայի աստղերի աստղային պարամետրերի լուրջ ուսումնասիրման վրա հիմնված աստղասեյսմոլոգիական վերլուծությունների արդյունքում տարիքային գնահատումները կազմել են ±0.5 4.85 գիր[32], ±0.5 գիր 5.0[33], 5.2 ± 1.9 գիր[34], 6.4 գիր[35] և ±0.3 6.52 գիր[36]։ Քրոմոսֆերային ակտիվության (կալցիում H & K արտազատումներ) հիման վրա արված աստղերի տարիքային գնահատումը կազմել է 4.4 ± 2.1 գիր (հուն․՝ gyros, «պտույտ»), մինչդեռ գիրոքրոնոլոգիան նշել է ±0.3 5.0 գիր[31]։ Աստղային էվոլյուցիայի տեսությունը ենթադրում է, որ երկու աստղերն էլ 5-6 միլիարդ տարով մի փոքր ավելի հին են արեգակից, ինչը վկայել են նրանց զանգվածն ու լուսապատկերային բնութագրիչները[29][37]։
Ելնելով ուղեծրի տարրերից՝ Կենտավրոսի ալֆա AB-ի ընդհանուր զանգվածը մոտավորապես հավասար է 2․0 արեգակի զանգվածին[Ն 1] կամ դրա կրկնակիին[28]։ Առանձին աստղերի զանգվածները հավասար են համապատասխանաբար 1․09 արեգակի զանգված և 0․90 արեգակի զանգված[37], թեև վերջին տարիներին գրանցվել են ավելի ծանր զանգվածներ, ինչպես օրինակ՝ 1․14 արեգակի զանգված և 0․92 արեգակի զանգված[38] կամ ընդհանուր՝ 2․06 արեգակի զանգված։ Կենտավրոսի ալֆա A և B-ն ունեն համապատասխանաբար +4.38 և +5.71 բացարձակ աստղային մեծություն։
Կենտավրոսի ալֆա A-ն, որը նաև հայտնի է որպես Ռայջլ Կենտավրոս, կրկնակի աստղերից գլխավորն է։ Այն արևանման, հիմնական հաջորդականության դեղնագույն երանգով աստղ է[39], որը պատկանում է G2 V սպեկտրային դասակարգմանը[40] և արեգակից մի փոքր ավելի մեծ ու լուսավոր է, ինչպես նաև մոտավորապես 10 տոկոսով ավելի ծանր[32] և ունի 22 տոկոսով ավելի մեծ շառավիղ[11]։ Երկնքի ամենապայծառ աստղերի մեջ (բացառությամբ արեգակի) չորրորդ ամենապայծառն է −0.01 տեսանելի աստղային մեծությամբ, որով զիջում է −0.05 տեսանելի աստղային մեծություն ունեցող Արկտուրին։
Մագնիսական դաշտը համեմատելի է արեգակի հետ և ցույց է տալիս աստղաբծերով պայմանավորված և աստղի պտույտի հետ փոփոխվող աստղային պսակի փոփոխականություն։ Սակայն 2005 թվականից ի վեր ակտիվության մակարդակն իջել է խորը նվազագույնի, որը նման է արեգակի պատմական մաունդերյան նվազագույնին։ Հնարավոր է նաև, որ այն կարող է ունենալ շատ երկար աստղային ակտիվության շրջափուլ և դանդաղորեն վերականգնվում է նվազագույն փուլից[41]։
Կենտավրոսի ալֆա B-ն, որը հայտնի է նաև որպես Թոլիման, երկրորդական դիրք է զբաղեցնում կրկնակի աստղերի մեջ։ Հիմնական հաջորդականության K1 V սպեկտրային դասակարգմամբ աստղ է, ավելի նարնջագույն գունավորմամբ, քան Կենտավրոսի ալֆա A-ն[39]։ Ունի արեգակի զանգվածի մոտավորապես 90 տոկոսն ու 14 տոկոսով փոքր տրամագիծ։ Թեև ունի ավելի թույլ լուսատվություն, քան A-ն, Կենտավրոսի ալֆա B-ն արտանետում է ավելի շատ էներգիա ռենտգենյան ճառագայթների խմբում[42]։ Նրա լույսի կորը տատանվում է կարճ ժամանակահատվածում, և եղել է առնվազն մեկ դիտարկված բռնկում[42]։ Կենտավրոսի ալֆա A-ից մագնիսականորեն ավելի ակտիվ է ±0.2 yr տարով՝ համեմատած արեգակի 11 տարվա հետ և արեգակի պսակի լուսավորության՝ նվազագույնից մինչև գագաթնակետային տատանումների մոտ կեսի հետ 8.2[41]։ Տեսանելի աստղային մեծությունը +1.35 է, որը մի փոքր ավելի աղոտ է, քան Հարավային Խաչ համաստեղության Միմոզա աստղը[8]։
Կենտավրոսի ալֆա C-ն, որը հայտնի է որպես Կենտավրոսի Պրոքսիմա, փոքրիկ, հիմնական հաջորդականության M6 Ve սպեկտրային դասակարգմամբ կարմիր թզուկ է։ Ունի +15.60 բացարձակ աստղային մեծություն և ավելի քան 20,000 անգամ ավելի աղոտ է արեգակից։ Հաշվարկված զանգվածը կազմում է 0.1221 արեգակի զանգված[43]։ Արևին ամենամոտ աստղն է, բայց չափազանց թույլ է անզեն աչքով տեսնելու համար։
Անզեն աչքին Կենտավրոսի ալֆա AB-ն մեկ աստղ է երևում, որն ամենապայծառն է Կենտավրոս հարավային համաստեղությունում[45]։ Նրանց տեսանելի անկյունային տարանջատումը 80 տարվա մեջ տատանվում է 2 - 22 արքվայրկյանի միջև (անզեն աչքն ունի 60 արքվայրկյանի տարբերակելիություն)[46], բայց երկուսն էլ հեշտորեն երևում են հեռադիտակով կամ փոքրիկ աստղադիտակով[47]։ Ունենալով −0.27 տեսանելի աստղային մեծություն՝ Կենտավրոսի ալֆան պայծառությամբ զիջում է միայն Սիրիուսին ու Կանոպուսին[45]։ Այն «հարավային ցուցիչների» արտաքին աստղն է[47], որն այդպես է կոչվում, որովհետև Կենտավրոսի բետայով անցնող գիծը[48], ընդամենը 4.5° դեպի արևմուտք[47], ցույց է տալիս դեպի Հարավային խաչ համաստեղությունը[47]։ «Ցուցիչները» հեշտությամբ տարբերակում են իրական Հարավային խաչը ավելի աղոտ Կեղծ խաչ աստերիզմից[49]։
29-րդ հարավային զուգահեռականում Կենտավրոսի ալֆան մայր չի մտնում և երբեք չի իջնում հորիզոնից ցած[Ն 2]։ 29-րդ հյուսիսային զուգահեռականում այն երբեք չի ծագում․ գտնվում է հարավային հորիզոնին շատ մոտ, երբ դիտվում է 29-րդ հյուսիսային զուգահեռականից դեպի հասարակած (Մեքսիկայի Էռմոսիլո և Չիուաուա քաղաքների մոտ, Գալվեստոնի, Ֆլորիդայի Օկալա քաղաքների և Իսպանիայի Կանարյան կղզիներում գտնվող Լանսարոտե կղզու մոտ), բայց միայն մի փոքր ժամանակ երկնոլորտով իր անցման ընթացքում[48], որը տեղի է ունենում ամեն տարի ապրիլի 24-ի կեսգիշերին ու հունիսի 8-ի տեղական ժամանակով երեկոյան ժամը 9-ին[48][50]։
Ինչպես Երկրից է երևում, Կենտավրոսի Պրոքսիման գտնվում է Կենտավրոսի ալֆա AB-ից 2.2° դեպի հարավ արևմուտք, որը Լուսնի անկյունային տրամագծի քառակի բազմապատիկն է[29]։ Կենտավրոսի Պրոքսիման 11.1 տեսանելի աստղային մեծությամբ մուգ կարմիր աստղ է նոսր աստղային դաշտի մեջ, որը տեսնելու համար բավարար է ընդամենը ոչ մեծ չափերի աստղադիտակը։ Փոփոխական աստղերի ընդհանուր գրացուցակում V645 Cen անունով գրանցված այս Լեյտեն 726-8 տեսակի բռնկվող աստղը կարող է հանկարծակի արագ պայծառանալ մինչև տեսողական ալիքի երկարության 0.6 մեծությամբ, որից հետո ընդամենը մի քանի րոպե անց հանգչել[51]։ Որոշ սիրողական և պրոֆեսիոնալ աստղագետներ պարբերաբար վերահսկում են բռնկումների դեպքերը`օգտագործելով կա՛մ օպտիկական, կա՛մ ռադիո աստղադիտակներ[52]։
2015 թվականի օգոստոսին տեղի են ունեցել աստղի՝ գրանցված ամենամեծ բռնկումները, որոնց արդյունքում օգոստոսի 13-ին այն սովորականից 8.3 անգամ ավելի պայծառացել է, տեսանելի աստղային մեծության B տիրույթում (կապույտ լույսի հատված)[53]։
Կենտավրոսի ալֆան գտնվում է G միջաստղային ամպի ներսում, և նրան ամենամոտ գտնվող հայտնի համակարգը Լուման 16 կրկնակի դարչնագույն թզուկ համակարգն է՝ 3․6 լուսային տարի կամ 1․1 պարսեկ հեռավորությամբ[54]։
Կենտավրոսի ալֆան գրանցված է Պտղոմեոսի աստղային գրամատյանում։ Այնտեղ նկարագրված է աստղի խավարածրային կոորդինատները, սակայն դրանք հստակ չեն հասկացվում՝ 44° 10′ հարավ թե՞ 41° 10′ հարավ[55] (ներկայումս խավարման լայնությունը կազմում է 43.5° հարավ, բայց Պտղոմեոսի ժամանակներից ի վեր աստղի սեփական շարժման հետևանքով նվազել է աստիճանի մի մասով)։ Պտղոմեոսի ժամանակներում Կենտավրոսի ալֆան տեսանելի է եղել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից 31° Հ աստիճանում, բայց առանցքային փոփոխության հետևանքով այժմ նրա թեքումը կազմում է –60° 51′ հարավ և այլևս չի կարող տեսանելի լինել այդ լայնության վրա։ Անգլիացի գիտնական Ռոբերտ Հյուսը եվրոպացի ուսումնասիրողների ուշադրությունը հրավիրել է Կենտավրոսի ալֆայի վրա՝ Կանոպուսի և Ախերնարի հետ, 1592 թվականին հրատարակված իր «Tractatus de Globis» աշխատության մեջ․
Հետևաբար այժմ գոյություն ունեն միայն առաջին մեծության երեք աստղեր, որոնք ես կարող եմ տեսնել բոլոր այն մասերում, որոնք այստեղից՝ Անգլիայից, չեն երևում։ Դրանցից առաջինն Արգոյի նավախելի վրա այն պայծառ աստղն է, որը նրանք Կանոբուս են անվանում։ Երկրորդը՝ Ախերնարը, Էրիդանոս համաստեղության վերջում է գտնվում։ Երրորդը Կենտավրոսի ալֆան է, որը Կենտավրոսի աջ սմբակի վրա է[56]։ - Ռոբերտ Հյուս |
Կենտավրոսի ալֆա AB-ի կրկնակի բնույթը բացահայտվել է 1689 թվականի դեկտեմբերին Ժան Ռիչաուդի կողմից, երբ վերջինս Հնդկաստանի Պուդուչերի քաղաքում գտնվող իր կայանից դիտում էր անցնող գիսաստղը։ Այն հայտնաբերված երկրորդ կրկնակի աստղն էր Աքրուքսից հետո[57]։
Կենտավրոսի ալֆա AB-ի սեփական մեծ շարժումը հայտնագործել է սուրբ Հեղինեի կղզում դիտարկումներ կատարող Մանուել Ջոն Ջոնսոնը, որն այդ մասին տեղեկացրել է Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքի Թագավորական աստղադիտարանում աշխատող Թոմաս Հենդերսոնին։ Վերջինս հաշվարկել է Կենտավրոսի ալֆայի պարալաքսը՝ հիմնվելով AB համակարգի՝ 1832 թվականի ապրիլից մինչև 1833 թվականի մայիսը կատարված բազմաթիվ ճշգրիտ դիրքային դիտարկումների վրա։ Սակայն նա թաքցրել է իր ստացած արդյունքները, կասկածելով, որ ճիշտ լինելու համար դրանք չափազանց մեծ էին, սակայն ի վերջո հրատարակել է դրանք 1839 թվականին, որից առաջ՝ 1838 թվականին, Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսելը հանրայնացրել էր իր կողմից ճշգրտորեն որոշված Կարապ 61-ի պարալաքսը[58]։ Այս պատճառով Կենտավրոսի ալֆան երբեմն համարվում է հեռավորությունը չափված երկրորդ աստղը, քանի որ Հենդերսոնի աշխատանքը սկզբում ամբողջովին չի ընդունվել[58] (Կենտավրոսի ալֆայի հեռավորությունը Երկրից մերօրյա հաշվարկներով հավասար է 4․396 լուսային տարու)։
1834 թվականին Ջոն Հերշելը կատարել է առաջին միկրոմետրական դիտարկումները[59], իսկ 20-րդ դարասկզբից չափումներն արվել են ֆոտոպլաստիկայի միջոցով[30]։
Մինչև 1926 թվականը Ուիլյամ Ստեֆան Ֆինսենը մոտավոր հաշվարկել էր ուղեծրի տարրերը, որոնք այժմ ընդունված են այս համակարգի համար[28]։ Ապագա բոլոր դիրքերն այժմ բավականաչափ ճշգրիտ են[60]։ Պուրբեի սանդղակը 2002 թվականին պարբերաբար կատարելագործել է նոր հրապարակված ուղեծրային տարրերի ճշգրտությունը[10]։
1915 թվականին Ռոբերտ Ինեսը հայտնագործել է Կենտավրոսի Պրոքսիման՝ աստղերի սեփական շարժումների ուսումնասիրման ընթացքում տարբեր ժամանակ վերցված ֆոտոպլաստիկայի երևակմամբ։ Այն արձանագրել էր աստղի սեփական մեծ շարժում և պարալաքս, որը չափով և ուղղությամբ նման էր Կենտավրոսի ալֆա AB-ին, ենթադրելով, որ Կենտավրոսի Պրոքսիման Կենտավրոսի ալֆա համակարգի մաս է, որը Երկրին մի փոքր ավելի մոտ է, քան AB-ն։ Գտնվելով արեգակից 4․24 լուսային տարի կամ 1․30 պարսեկ հեռավորության վրա՝ Կենտավրոսի Պրոքսիման նրան ամենամոտ աստղն է։
Կենտավրոսի ալֆայի բոլոր աստղերը երկնքի ֆոնին զգալի շարժում են ցուցաբերում, որը դարերի ընթացքում հանգեցրել է նրանց տեսանելի դիրքերի դանդաղ փոփոխությանը[62]։ Աստղերի սեփական շարժման մասին հին աշխարհի աստղագետները չեն իմացել, շատերը ենթադրել են, որ աստղերը մշտապես երկնոլորտի նույն դիրքում են, ինչպես նշված է փիլիսոփա Արիստոտելի աշխատություններում[63]։ 1718 թվականին Էդմունդ Հալլեյը պարզել է, որ որոշ աստղեր զգալիորեն տեղաշարժվել են իրենց հնադարյան աստղաչափական դիրքերից[64]։
1830-ական թվականներին աստղագետ Թոմաս Հենդերսոնը, վերլուծելով իր բազմաթիվ աստղաչափական դիտարկումները, հաշվարկել է մինչև Կենտավրոսի ալֆա ճշգրիտ իրական հեռավորությունը[65][66], որից հետո հասկացել է, որ հավանաբար այս համակարգն ունի բարձր սեփական շարժունակություն[67][68][28]։ Այս դեպքում տեսանելի աստղային շարժման համար օգտագործվել են 1751-1752 թվականների Նիկոլա Լուի Լակայլի աստղաչափական դիտարկումները[69] տարբեր դարաշրջաններում չափված երկու դիրքերի միջև նկատված տարբերություններով։
Կենտավրոսի ալֆա AB-ի համար ծանրության կենտրոնի հաշվարկված տեղաշարժը կազմում է մոտավորապես 3620 միլի-արքվայրկյան (մավ) տարվա ընթացքում դեպի արևմուտք և 694 մավ/տ դեպի հյուսիս՝ ընդհանուր առմամբ 11° հյուսիսից արևմուտք ուղղությամբ կազմելով 3686 մավ/տ[70][Ն 3]։ Ծանրության կենտրոնի շարժը յուրաքանչյուր դարում կազմում է մոտավորապես 6.1 արքրոպե կամ 1.02° յուրաքանչյուր հազարամյակում։ Արագությունն արևմտյան ուղղությամբ 23.0 կմ/վ է, իսկ դեպի հյուսիս ուղղությամբ՝ 4.4 կմ/վ։ Սպեկտրասկոպիա օգտագործելով հաշվարկվել է միջին ճառագայթային արագությունը, որը դեպի արեգակնային համակարգ կազմել է մոտավորապես 22.4կմ/վ[70]։
Քանի որ Կենտավրոսի ալֆա AB-ն Երկրից նայելիս գտնվում է Ծիր Կաթինի հարթությունում, նրանց հետևում կան բազմաթիվ աստղեր։ 2028 թվականի մայիսի սկզբին Կենտավրոսի ալֆա A-ն անցնելու է մեր և մի հեռավոր կարմիր աստղի արանքով, և 45% հավանականություն կա, որ կդիտվի նաև էյնշտեյնյան օղակ։ Առաջիկա տասնամյակներում այլ զուգադրություններ ևս լինելու են, որոնք թույլ են տալու իրականացնել աստղերի սեփական շարժման ճշգրիտ չափումներ և տեղեկություն են հաղորդելու մոլորակների մասին[70]։
Հաշվի առնելով համակարգի շարժման և ճառագայթային արագության հայտնի տվյալները՝ Կենտավրոսի ալֆան շարունակելու է զգալիորեն փոխել իր դիրքը երկնքում և աստիճանաբար պայծառանալու է։ Օրինակ՝ մեր թվարկության մոտավորապես 6 200 թվականին Կենտավրոսի ալֆայի իրական շարժումը հանգեցնելու է Կենտավրոսի բետայի հետ ծայրահեղ հազվադեպ պատահող առաջին մեծության աստղային զուգադրման՝ հարավային երկնքում ձևավորելով կրկնակի աստղ[71]։ Հետո անցնելու է Հարավային խաչ համաստեղության հյուսիսով, որից հետո շարժվելու է դեպի հյուսիս-արևմուտք ու վերև՝ դեպի ներկայիս երկնային հասարակածը և հեռանալու է գալակտիկական հարթությունից։ Մինչև մեր թվարկության 26 700 թվականը մերօրյա Հիդրա համաստեղությունում Կենտավրոսի ալֆան հասնելու է պերիհելիոնի 0․9 պարսեկ կամ 2․9 լուսային տարի հեռավորության[72], թեև դա կարող է տեղի ունենալ մեր թվարկության 27,000 թվականին, ինչպես վկայում են վերջին հաշվարկները[73]։ Ամենամոտ հաշվարկներով Կենտավրոսի ալֆան ձեռք կբերի −0.86 առավելագույն տեսանելի աստղային մեծություն, որը համեմատական է Կանոպուսի մերօրյա մեծությանը, բայց այդպես էլ չի գերազանցելու Սիրիուսին, որն աստիճանաբար պայծառանալու է հետագա 60 000 տարվա ընթացքում և շարունակելու է լինել Երկրից տեսանելի ամենապայծառ աստղը (արեգակից բացի) հետագա 210 000 տարիների ընթացքում[74]։
Կենտավրոսի Պրոքսիմա b-ն երկրային մոլորակ է, որն աստղագետների կողմից հայտնաբերվել է 2016 թվականին Եվրոպական հարավային աստղադիտարանում։ Ունի մինիմալ զանգված՝ 1.17 M⊕ (Երկրի զանգված) և պտտվում է Կենտավրոսի Պրոքսիմայից մոտավորապես 0.049 աստղագիտական միավոր հեռավորությամբ՝ ընկնելով այդ աստղի բնակելիության գոտու մեջ[75][76]։
Կենտավրոսի Պրոքսիմա c-ն պաշտոնապես հայտնագործվել և հաստատվել է 2020 թվականին և հավանաբար սուպեր-Երկիր (անգլ.՝ super-Earth) կամ մինի-Նեպտուն (անգլ.՝ mini-Neptune) էկզոմոլորակ է[77]։ Ունի Երկրի զանգվածի 7 բազմապատիկ չափով զանգված և պտտվում է Կենտավրոսի Պրոքսիմայից մոտավորապես 1.49 աստղագիտական միավոր հեռավորությամբ, իսկ ուղեծրային պտույտը կատարում է 1․928 օրվա կամ 5․28 տարվա ընթացքում։ 2020 թվականի հունիսին ուղղակի պատկերի հայտնաբերմամբ պարզվել է, որ հնարավոր է մոլորակը շրջապատված լինի մեծ օղակաձև համակարգով[78][79][80]։
2012 թվականին Կենտավրոսի ալֆա B-ի շուրջը Կենտավրոսի ալֆա Bb կոչվող մոլորակի հայտնագործում է արձանագրվել, սակայն 2015 թվականի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենայն հավանականությամբ այն գոյություն չունի և պարզապես եղել է տվյալների վերլուծության խաբուսիկ արտեֆակտ[81][82][83]։
Կենտավրոսի ալֆա Bb-ի գոյությունը բացառելիս 2013 թվականին նկատվել է առանձին էկզոմոլորակի հնարավոր տարանցում։ Տարանցման երևույթը կարող էր համապատասխանել Երկրի շառավղի 0․92-ին հավասար շառավիղ ունեցող մոլորակային մարմնի։ Այս մոլորակն ամենայն հավանականությամբ պտտվում է Կենտավրոսի ալֆա B-ի շուրջ՝ ուղեծրային պտույտը կատարելով 20.4 օրում կամ ավելի քիչ, միայն 5 տոկոս հավանականությամբ, որ ավելի երկար ուղեծիր կունենա։ Հավանական ուղեծրերի միջինը 12.4 օր է՝ ազդեցության գրեթե 0-0.3 պարամետրով։ Դրա ուղեծիրը հավանաբար կունենա 0.24 կամ ավելի փոքր էքսցենտիրիսիտետ[84]։ Խաբուսիկ Կենտավրոսի ալֆա Bb-ի նման հնարավոր է ունենա հալված լավայի լճեր և Կենտավրոսի ալֆա B-ին չափազանց մոտ գտնվելու պատճառով հնարավոր է այնտեղ կյանք գոյություն չունենա[85]։
Կենտավրոսի ալֆա համակարգում հնարավոր է գոյություն ունենան լրացուցիչ մոլորակներ, որոնք պտտվում են կա՛մ առանձին Կենտավրոսի ալֆա A-ի ու B-ի շուրջ, կա՛մ AB կրկնակի աստղի շուրջ՝ ավելի մեծ ուղեծրով։ Քանի որ երկու աստղն էլ բավականաչափ նման են արեգակին (օրինակ՝ տարիքով և մետաղականությամբ), աստղագետներին հատկապես հետաքրքրում է Կենտավրոսի ալֆա համակարգի մոլորակների մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Մոլորակախույզ մի քանի պաշտոնական թիմ այս երկու պայծառ աստղերի շուրջ իրենց ուսումնասիրությունների մեջ օգտագործել են տարբեր ճառագայթային արագություններ կամ աստղային տարանցման մեթոդներ[86]։ Առայժմ բոլոր դիտումների ուսումնասիրությունները ձախողվել են դարչնագույն թզուկներ կամ գազային հսկաներ գտնելու հարցում[86][87]։
2009 թվականի համակարգչային մոդելավորումները ցույց են տվել, որ Կենտավրոսի ալֆա B-ի բնակելիության գոտու ներքին ծայրի մոտ հնարավոր է մոլորակ գոյություն ունենա, որն աստղից հեռու լինի 0.5 - 0.9 աստղագիտական միավոր։ Որոշ հատուկ ենթադրություններ, ինչպիսին է կարծիքը, թե Կենտավրոսի ալֆա զույգը հնարավոր է սկզբնապես ձևավորված լինի ավելի լայն տարանջատումով, իսկ հետագայում ավելի մոտեցած լինեն միմյանց (ինչը հնարավոր կլիներ, եթե նրանք կազմեին խիտ աստղային կուտակում), ընդունում են աստղից հեռու կուտակման բարենպաստ միջավայրի գոյությունը[88]։ Կենտավրոսի ալֆա A-ի շուրջ մարմինները կարող են ունենալ թեթևակիորեն ավելի մեծ ուղեծիր՝ պայմանավորված նրա ավելի մեծ ձգողականությամբ։ Բացի դրանից, Կենտավրոսի ալֆայի ուղեծրի շրջակայքում դարչնագույն թզուկների կամ գազային հսկաների բացակայությունն ավելի հավանական է դարձնում երկրային մոլորակների գոյությունը[89]։ Տեսական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ճառագայթային արագության վերլուծությունը կարող է մատնանշել վարկածային մոլորակի գոյության փաստը, որը կունենա 1․8 M⊕ երկրի զանգված և կգտնվի Կենտավրոսի ալֆա B-ի բնակելիության գոտում[90]։
Բարձր ճշգրտության ճառագայթային արագությամբ մոլորակախույզ սպեկտրաչափով կատարված Կենտավրոսի ալֆա B-ի ճառագայթային արագության չափումները բավականաչափ ճշգրիտ էին, և կարող էին բացահայտել աստղի բնակելիության գոտում 4 M⊕ Երկրի զանգվածով մոլորակի առկայությունը (որն ունենա ուղեծրային պտույտ P = 200 օր), բայց ոչ մի մոլորակ չի հայտնաբերվել[91]։
Ներկայիս գնահատումներով Կենտավրոսի ալֆայի շուրջ երկրանման մոլորակի հայտնաբերման հավանականությունը կազմում է կոպիտ հաշվարկներով 75%[92]։ Բնակելիության գոտիներում մոլորակների ճառագայթային արագության մեթոդով հայտնագործման դիտարկման շեմերը 2017 թվականի տվյալներով գնահատվել են Կենտավրոսի ալֆա A-ի համար մոտավորապես 50 M⊕ Երկրի զանգված, Կենտավրոսի ալֆա B-ի համար 8 M⊕ Երկրի զանգված, իսկ Կենտավրոսի Պրոքսիմայի համար՝ 0․5 M⊕ Երկրի զանգված[93]։
Մոլորակների ձևավորման համակարգչաստեղծ մոդելները հնարավոր են համարում երկրային խմբի մոլորակների գոյությունը Կենտավրոսի ալֆա A և B երկուղեծիր մոլորակներում[90][Ն 4], սակայն ամենավերջին թվային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղեկից աստղի ձգողականությունը դժվար թե աստղերի կուտակումներ առաջացներ[88][94]։ Չնայած այս դժվարություններին և հաշվի առնելով սպեկտրային դասակարգման, աստղի տեսակով, տարիքով և ուղեծրերի հավանական կայունությամբ արեգակին նմանությունը՝ առաջ է քաշվել տեսակետ, որ այս աստղային համակարգը կարող է ունենալ լավագույն հնարավորությունը ենթադրական մոլորակում այլմոլորակային կյանք ապահովելու համար[89][95][96][97]։
Արեգակնային համակարգում Յուպիտերն ու Սատուրնը հավանաբար էական նշանակություն են ունեցել գիսաստղերի մուտքը դեպի համակարգի ներս արգելելու, ներքին մոլորակները ջրային աղբյուրով և սառցի այլ տեսակներով ապահովելու հարցում[98]։ Կենտավրոսի ալֆա համակարգում հավանաբար Կենտավրոսի Պրոքսիման է ազդել մոլորակային սկավառակի վրա համակարգի ձևավորման ժամանակ՝ Կենտավրոսի ալֆայի շրջակա տարածքը հարստացնելով ցնդող նյութերով[99]։ Սա հաշվի չէր առնվի, եթե օրինակ՝ Կենտավրոսի ալֆա B-ն պատահաբար ունենար A-ի շուրջ (կամ հակառակը) պտտվող գազային հսկաներ, կամ եթե Կենտավրոսի ալֆա A-ն և B-ն իրենք խանգարեին գիսաստղերին ներթափանցել միմյանց ներքին համակարգի մեջ, ինչպես Յուպիտերն ու Սատուրնն են ենթադրաբար արել արեգակնային համակարգում[98]։ Այդպիսի սառցե մարմիններ հավանաբար գտնվում են այլ մոլորակային համակարգերի Օորտի ամպի մեջ։ Երբ նրանց վրա ազդում է կա՛մ գազային հսկաների, կա՛մ կողքով անցնող աստղերի ձգողականությունը, այս սառցե մարմինների մեծ մասն սկսում է շարժվել դեպի աստղերը[98]։ Սա կիրառելի է նաև արեգակնային համակարգին Կենտավրոսի ալֆայի կամ այլ աստղերի մոտեցման դեպքում, երբ հեռավոր ապագայում Օորտի ամպն այնքան կքայքայվի, որ կմեծացնի ակտիվ գիսաստղերի քանակը[72]։
Բնակելիության գոտում գտնվելու համար Կենտավրոսի ալֆա A-ի շուրջ պտտվող մոլորակը պետք է ունենա 1 կամ 2 աստղագիտական միավոր չափով ուղեծրային շառավիղ, որպեսզի ապահովի նման մոլորակային ջերմաստիճաններ ու պայմաններ, որ ջուրը՝ հեղուկ վիճակում գոյություն ունենա։ Թեթևակիորեն պակաս լուսավոր և ավելի հով Կենտավրոսի ալֆա B-ի համար բնակելիության գոտին գտնվում է մոտավորապես 0.7 - 1․1 աստղագիտական միավորի միջև[100]։
Նպատակ ունենալով գտնել այսպիսի մոլորակների գոյության մասին վկայություններ՝ և՛ Կենտավրոսի Պրոքսիման, և՛ Կենտավրոսի ալֆա AB-ն ընդգրկվել են ՆԱՍԱ-ի «Tier 1» թիրախ աստղերի ցանկում, որը պետք է իրականացվեր նոր աստղադիտակի միջոցով։ Այս նոր սարքը հնարավորություն կտար հայտնաբերել Երկրագնդի եռակի զանգվածն ունեցող կամ էլ ավելի փոքր մոլորակներ երկու աստղագիտական միավոր հեռավորության շրջանակներում[101], սակայն ֆինանսական պատճառներով չեղարկվել է 2010 թվականին[102]։
2007-2012 թվականների ընթացքում կատարված դիտարկումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Կենտավրոսի ալֆա AB-ն շրջապատող 24 µm (միջ/հեռու-ինֆրակարմիր) գոտում կա արտանետումների մի փոքր ավելցուկ, որը կարելի է բացատրել որպես բարակ շուրջաստղյա սկավառակի կամ խիտ միջմոլորակային փոշու գոյության վկայություն[103]։ Ամբողջ զանգվածի հաշվարկված կշիռը կազմում է լուսնի զանգվածի 10−7 -ից մինչև 10−6 աստիճանը, կամ արեգակնային համակարգության միջմոլորակային փոշու ամպի զանգվածի 10-100 անգամ բազմապատիկը[103]։ Եթե այսպիսի սկավառակ գոյություն ունենար երկու աստղերի շուրջ, ապա Կենտավրոսի ալֆա A-ի սկավառակը հավանաբար կլիներ կայուն 2.8 AU, իսկ Կենտավրոսի ալֆա B-ինը՝ 2.5 AU[103]։ Սա A-ի սկավառակը կդներ սառեցման գծի ներսում, իսկ B-ի արտաքին սկավառակի մի փոքր հատվածը՝ դրանից դուրս[103]։
Կենտավրոսի ալֆա AB-ից նայելիս երկինքը կունենա նույն տեսքն, ինչպիսին Երկրից նայելիս, այն տարբերությամբ, որ Կենտավրոսից չի երևալու իր ամենապայծառ աստղը։ Արևը երևալու է որպես +0.47 տեսանելի աստղային մեծությամբ դեղին աստղ․ մոտավորապես այնպիսի միջին պայծառությամբ, ինչպիսին է Երկրից երևացող Բետելգեյզեն։ Այն լինելու է Կենտավրոսի ալֆայի ներկայիս ուղիղ ծագման ու թեքման տրամագծորեն հակառակ կետում, արևելյան Կասիոպեայում և գերազանցելու է համաստեղության մնացած աստղերի պայծառությանը։ Եթե արևը տեղակայվի 3.4 տեսանելի աստղային մեծությամբ Էպսիլոն Կասիոպեայից դեպի արևելք, մոտավորապես «Սիրտ միգամածության» առջևում, ապա Կասիոպեայի աստղերի «W» դասավորվածությունը կունենա «/W» տեսք[Ն 5]։
Ժամանակակից գրականության մեջ «Ռայջլ Կենտ»[104] (իր տարբերակներով հանդերձ[Ն 6]/ˈraɪdʒəl ˈkɛnt/)[12][105] և «Թոլիման»[106] անուններն են օգտագործվում որպես Կենտավրոսի ալֆայի խոսակցական այլընտրանքային անուններ (Միջազգային աստղագիտական միության հավանությամբ 2018 թվականի օգոստոսի 10-ին դարձել է Կենտավրոսի ալֆա B հատուկ անուն)։
«Ռայջլ Կենտ»-ը «Ռայջլ Կենտավրոս»-ի կրճատ ձևն է[107], որը երբեմն ավելի կրճատվելով դառնում է «Ռայջլ», թեև դա Օրիոնի β-ի (որը նույնպես կոչվում է «Ռիգել») հետ երկիմաստություն է ստեղծում։
«Թոլիման» անունը ծագել է պարսիկ աստղագետ Ալ Ֆարգանիի «Compendium» աշխատության՝ Յակոբուս Գոլիուսի կողմից 1669 թվականի հրատարակության հետ։ «Թոլիման»-ը արաբերեն الظلمان «ջայլամներ» բառի՝ Գոլիուսի կողմից լատինացված տարբերակն է, որը խորհրդանշում էր այն աստերիզմի անունը, որի գլխավոր աստղը Կենտավրոսի ալֆան է[108][109][110]։
19-րդ դարում Էլիջահ Հ․ Բուրիտն օգտագործել է այժմ ոչ գործածական «Bungula»[111] անունը, որը հավանաբար կազմված է եղել «β» և լատիներեն «ungula» («սմբակ») բառերի միավորումից[12]։
Կենտավրոսի ալֆան ու բետան միասին ձևավորում են «հարավային ցուցիչները» կամ «ցուցիչները», քանի որ նրանք ուղղված են դեպի Հարավային Խաչ համաստեղության համանուն աստերիզմը[71]։
Չինական աստղագիտության մեջ 南門 («Եղջյուր») անվանումը վերաբերել է Կենտավրոսի ալֆայից ու Կենտավրոսի էպսիլոնից բաղկացած աստերիզմին, հետևաբար՝ Կենտավրոսի ալֆայի չինարեն անվանումը 南門二 է, որը նշանակում է «Եղջյուրի երկրորդ աստղ»[112]։
Վիկտորիա նահանգի ավստրալիական աբորիգենների վերգայա ցեղախմբի համար Կենտավրոսի ալֆան ու բետան հայտնի են եղել որպես «Bermbermgle» («Bram-bram-bult»)[113]․ երկու եղբայրներ, որոնք հայտնի են եղել իրենց քաջությամբ ու կործանարարությամբ և որոնք նիզակով սպանել են «Tchingal»-ին («Էմու», Հարավային խաչ համաստեղության «Ածխի պարկ» միգամածություն)[114]։
Կենտավրոսի Ալֆան, լինելով Երկիր մոլորակին ամենամոտ աստղային համակարգը, շատ է օգտագործվել գրականության, կինոյի, երաժշտության և համակարգչային խաղերի մեջ։
Կենտավրոսի ալֆան հանդիսանում է անձնակազմային կամ ռոբոտացված միջաստղային թռիչքների հնարավոր առաջին թիրախը։ Տիեզերանավերի ներկայիս տեխնոլոգիաներն օգտագործելով արևի ու Կենտավրոսի ալֆայի միջև հեռավորությունը հաղթահարելը կտևի մի քանի հազարամյակ, թեև «Breakthrough Starshot» գիտահետազոտական և ինժեներական նախագծում առաջարկված միջուկային շարժիչի կամ լազերային արևային առագաստի տեխնոլոգիան հնարավորություն կտա այն կրճատել մինչև մի քանի տասնամյակ[120][121][122]։ Այսպիսի թռիչքի նպատակը լինելու է այդ համակարգում հավանաբար գոյություն ունեցող մոլորակների մոտով թռչելն ու լուսանկարելը[123][124]։ Կենտավրոսի Պրոքսիմա b-ի գոյության ուսումնասիրությունը, որի մասին 2016 թվականի օգոստոսին հայտարարել էր Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO), հանդիսանալու է «Starshot» նախագծի նպատակներից մեկը[123][125]։
2017 թվականի հունվարին «Breakthrough Starshot» նախաձեռնող խումբն ու ESO-ն համագործակվություն են սկսել Կենտավրոսի ալֆա համակարգում բնակելի մոլորակներ հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ պայմանավորվածության՝ նախաձեռնող խումբը ֆինանսավորում է ապահովելու, որպեսզի Չիլիում գտնվող Եվրոպական հարավային աստղադիտարանի «Շատ մեծ աստղադիտակի» VISIR (VLT պատկերագրիչ և սպեկտրոմետր՝ միջին ինֆրակարմիր հատվածի համար) գործիքն արդիականացվի, որը կմեծացնի համակարգում մոլորակներ հայտնաբերելու հնարավորությունը[119][126]։
Աղբյուր | Պարալաքս
(միլիարքվայրկյան) |
Հեռավորություն
(պարսեկ) |
Հեռավորություն
(լուսային տարի) |
Հեռավորություն
(պետամետր) |
Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
Հենդերսոն (1839) | ±110 1160 | +0.09 −0.07 0.86 |
2.57 ± 0.53 | +2.8 −2.3 26.6 |
[65] |
Հենդերսոն (1842) | ±64 912.8 | 1.03 ± 0.15 | 3.34 ± 0.5 | +2.5 −2.2 33.8 |
[127] |
Մաքլեար (1851) | ±34 918.7 | ±0.04 1.09 | +0.14 −0.13 3.55 |
32.4 ± 2.5 | [128] |
Մոեստա (1868) | ±68 880 | +0.10 −0.08 1.14 |
+0.31 −0.27 3.71 |
+2.9 −2.5 35.1 |
[129] |
Ջիլ & Էլկին (1885) | ±10 750 | ±0.018 1.333 | ±0.06 4.35 | +0.6 −0.5 41.1 |
[130] |
Ռոբերտս (1895) | ±50 710 | 1.32 ± 0.2 | 4.29 ± 0.65 | +3.3 −2.9 43.5 |
[131] |
Վուլի (1970) | ±7 743 | ±0.013 1.346 | ±0.04 4.39 | ±0.4 41.5 | [132] |
Գլիզ & Ջահրեյս (1991) | ±4.7 749.0 | ±0.008 1.335 | ±0.027 4.355 | ±0.26 41.20 | [133] |
Վան Ալտենա (1995) | ±5.4 749.9 | ±0.010 1.334 | +0.032 −0.031 4.349 |
+0.30 −0.29 41.15 |
[134] |
Պերիմեն (1997) (A և B) | ±1.40 742.12 | ±0.0025 1.3475 | ±0.008 4.395 | ±0.08 41.58 | [135] |
Սյոդերհյելմ (1999) | ±1.2 747.1 | +0.0022 −0.0021 1.3385 |
±0.007 4.366 | ±0.07 41.30 | [139] |
Վան Լիուվեն (2007) (A) | ±4.11 754.81 | ±0.007 1.325 | +0.024 −0.023 4.321 |
±0.22 40.88 | [140] |
Վան Լիուվեն (2007) (B) | ±25.90 796.92 | ±0.04 1.25 | +0.14 −0.13 4.09 |
37.5 ± 2.5 | [141] |
Վերագնահատում Թոփ 100 (2012) | ±1.17 747.23[Ն 7] | ±0.0021 1.3383 | ±0.007 4.365 | ±0.06 41.29 | [38] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.