Օզուրգեթի շրջան

Գուրիայի մարզ From Wikipedia, the free encyclopedia

Օզուրգեթի շրջան
Remove ads

Օզուրգեթի շրջան (վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი՝ օզուրգեթիս մունիցիպալիտետի 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Գուրիայի մարզի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։

Արագ փաստեր Օզուրգեթի շրջան վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი, Երկիր ...
Remove ads

Պատմություն

Շրջանի տարածքը ժամանակին եղել է Գուրիայի իշխանության մասը։ 1810 թվականին վերջինիս կազմում անցել է Ռուսական կայսրությանը։

1840 թվականին կազմվում է Գուրիայի գավառը՝ Օզուրգեթ կենտրոնով։ Այն մտնում էր Վրացա-Իմերեթական նահանգ նահանգի մեջ։ 1846 թվականին նահանգը լուծարվում է երկու մասի՝ Թիֆլիսի և Քութայիսի։ Վերջինիս կազմում էլ հայտնվում է Գուրիայի գավառը։

1918-1921 թվականներին Օզգուրեթը Գուրիայի գավառի մյուս շրջանների հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կազմում Գուրիայի գավառը պահպանվում է, ապա 1930 թվականից բաժանվում 3 շրջանի։

1995 թվականին 3 շրջանները միավորվում են Գուրիայի մարզի մեջ (վրաց.՝ გურიის მხარე )։ 2006 թվականին Օզգուրեթի շրջանն անվանափոխվում է որպես «Օզգուրեթի մունիցիպալիտետ»։

Remove ads

Վարչական բաժանում

Վարչական կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։ Շրջանը բաժանված է 29 սակրեբուլոյի, որոնցից 1-ը քաղաքային է (ներառում է Օզուրգեթ քաղաքը), 4-ը՝ ավանային (Լաիթուր, Նարուջա, Ուռեկի, Քվեդա Նասակիրալ)։ Շրջանի 70 գյուղերը միավորված են 20 համայնական և 4 գյուղական սակրեբուլոների մեջ։ Դրանք են՝

Remove ads

Բնակչություն

2014 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 62 863 մարդ[1].

Thumb
տեսարան Օզուրգեթ քաղաքից

2002 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 78 760 մարդ[2]։

Մանրամասն տեղեկատվություն Ազգություն, Տոկոս (2014) ...

Տրանսպորտ

Thumb
Բերդի մնացորդներ Ասկանա գյուղի մոտ

Շրջանով անցնում են տեղական և միջպետական նշանակության ավտոխճուղիներ։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Բաթում քաղաքում։

Տնտեսություն

Օզուրգեթի շրջանը գտնվում է Սև ծովի ափին և աչքի է ընկնում մեղմ կլիմայով։ Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ երկրագործություն, անասնապահություն և այգեգործություն։

Քաղաքային տնտեսությունը հիմնականնում կենտրոնացած է շրջկենտրոն Օզուրգեթում։

Շրջանում որոշ չափով զարգացած է զբոսաշրջությունը։ Ամռանը շատերը հանգստանում են Սև ծովի ափին գտնվող բնակավայրերում ու լողափներում։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads