ՄԱԿ-ի կանոնադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
ՄԱԿ-ի կանոնադրություն, միջազգային պայմանագիր հաստատված Միավորված ազգերի կազմակերպության միջկառավարական կազմակերպության կողմից[1], ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում, որը տևել է 1945 թվականի ապրիլից մինչև հունիս, ստորագրվել է 1945 թվականի հունիսի 26-ին՝ 51 պետությունների ներկայացուցիչների կողմից (Ավստրալիա, Արգենտինա, Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Վենեսուելա, Հայիթի, Գվատեմալա, Հոնդուրաս, Հունաստան, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Հնդկաստան, Իրաք, Իրան, Կանադա, Թայվան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Լիբերիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նիկարագուա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պանամա, Պարագվայ, Պերու, Սալվադոր, Սաուդյան Արաբիա, Սիրիա, ԽՍՀՄ, ԱՄՆ, Թուրքիա, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Չիլի, Էկվադոր, Եթովպիա, Հարավսլավիա և Հարավաֆրիկյան Միություն), ուժի մեջ է մտել հոկտեմբերի 24-ին[2], որը և նշվում է որպես ՄԱԿ-ի օր[3][4]։
Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտ 2-ից (Գլխավոր ասամբլեայի 46/227 բանաձև)[5]։
ՄԱԿ-ի Կանոնադրությունը հիմնադիր փաստաթուղթ է, որով ղեկավարվում են նրա բոլոր ձեռնարկումները։ ՄԱԿ-ի կանոնադրությունն այն ուղենիշների ամբողջությունն է, որոնցով առաջնորդվում է իր աշխատանքների ժամանակ։ Այն պարզաբանում է յուրաքանչյուր անդամ երկրի իրավունքները, պարտականությունները և անելիքները առաջադրված նպատակներին հասնելու համար։ Երբ երկիրը դառնում է ՄԱԿ-ի անդամ, ընդունում է կանոնադրության կանոններն ու նպատակները։
Remove ads
Բովանդակություն
- Գլուխ I
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ (հոդված 1-2)
- ԳԼՈՒԽ II
ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ (հոդված 3-6)
- ԳԼՈՒԽ III
ՄԱՐՄԻՆՆԵՐԸ (հոդված 7-8)
- ԳԼՈՒԽ IV
ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱ (հոդված 9-22)
- ԳԼՈՒԽ V
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (հոդված 23-32)
- ԳԼՈՒԽ VI
ՎԵճԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ (հոդված 33-38)
- Գլուխ VII
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՄԱՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԵՎ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ (հոդված 39-51)
- ԳԼՈՒԽ VIII
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հոդված 52-54)
- ԳԼՈՒԽ IX
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (հոդված 55-60)
- ԳԼՈՒԽ X
ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (հոդված 61-72)
- ԳԼՈՒԽ XI
ՀՌՉԱԿԱԳԻՐ ՉԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (հոդված 73-74)
- ԳԼՈՒԽ XII
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ (հոդված 75-85)
- ԳԼՈՒԽ XIII
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (հոդված 86-91)
- ԳԼՈՒԽ XIV
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ (հոդված 92-96)
- ԳԼՈՒԽ XV
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ (հոդված 97-101)
- ԳԼՈՒԽ XVI
ՏԱՐԲԵՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ (հոդված 102-105)
- ԳԼՈՒԽ XVII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (հոդված 106-107)
- ԳԼՈՒԽ XVIII
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հոդված 108-109)
- ԳԼՈՒԽ XIX
ՎԱՎԵՐԱՑՈՒՄ և ՍՏՈՐԱԳՐՈՒՄ (հոդված 110-111)
Remove ads
ՄԱԿ-ի կանոնադրության խախտում
Կազմակերպության այն անդամը, որը պարբերաբար խախտում է սույն կանոնադրությունում բովանդակող սկզբունքները, կարող է Անվտանգության խորհրդի հանձնարարականով վտարվել կազմակերպությունից Գլխավոր ասամբլեայի կողմից[6]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads