Աքեմենյան պետություն

From Wikipedia, the free encyclopedia

Աքեմենյան պետություն
Remove ads

Աքեմենյան պետություն (հին պարսկերեն՝ Խշաչա, կայսրություն) (մ.թ.ա. 553 - 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմնադրված Կյուրոս Մեծի կողմից։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը, նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Արևելքում նրա սահմանների մեջ էին մտնում արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ հասնելով Հիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելով Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը և Կովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ հասնելով Արաբական թերակղզուն և Հնդկական օվկիանոսին։ Տերությունը հիմնադրել էր պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին, ով ապստամբել էր Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և սպանել նրան։

Արագ փաստեր
Remove ads

Անվանում

Աքեմենյան անվանումը գալիս է Աքեմենյան տոհմի անվանումից (Հին պարսկերեն։ 𐏃𐎧𐎠𐎶𐎴𐎡𐏁 Հախամանիշ

Պարսկական Խշաչա (𐎧𐏁𐏂) բառը օգտագործում էր աքեմենյանների կողմից բազմամշակույթային պետության մասին խոսելիս։

Պատմություն

Տերության հիմադրում

Պարսից և Անշանի թագավոր Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553-ին՝ դաշնակցելով Հայաստանի Երվանդունի արքայատոհմի հետ, ապստամբել է Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ, տապալել նրան, գրավել մայրաքաղաք Էկբատանը, արքունի գանձերը և, դաշնակից հայերի հետ՝ նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դրել Արիական կամ Արյաց համադաշնությանը, որը արդի գիտության մեջ դեռ շարունակում են անվանել Աքեմենյան պետություն։ Իրենք՝ պարսիկներն իրենց տերությանը անվանում էին Արյաց Տերություն՝ Ariyānām Xšaçam, բառացիորեն՝ Արյաց Աշխարհ, Արիների Երկիր։ Հենց Արիյանամ բառից էլ ծագում է Արիանա-Իրան երկրանունը[1][2][3][4][5]։

Thumb
Կյուրոս Մեծ

Ըստ Քսենոփոնի և Մովսես Խորենացու, Կյուրոս II Մեծի ժամանակ Հայաստանում թագավորել է Երվանդ Սակավակյացի որդի Տիգրանը, որը եղել է Կյուրոսի մտերիմը և ապա դաշնակիցը՝ ընդդեմ Մարաստանի։ Հայկական ավանդական առասպելի համաձայն, Աժդահակին սպանել է Տիգրանը։ Ենթադրվում է, որ մ.թ.ա. 550-546-ին Հայաստանը թոթափել է Մարաստանի գերիշխանությունը և անկախ հռչակվել։
Մ.թ.ա. 546-ին՝ Լիդիա կատարած արշավանքից առաջ Կյուրոսը, ըստ օտար գիտնականների, իբր, Հայաստանը ենթարկել է Աքեմենյան պետության գերիշխանությանը՝ նրան պարտադրելով հարկեր վճարել և մասնակցել իր ռազմարշավներին։ Իրականում՝ Հայաստանը և Պարսկաստանը եղել են դաշնակիցներ։ Դաշինքին միացել է նաև արդեն թուլացած Մարաստանը։

Մինչև 539-ը Կյուրոսը նվաճեց Փոքր և Միջին Ասիայի երկրները, 538-ին՝ Բաբելոնը, Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը։ Ըստ Քսենոփոնի, հայկական հետևազորը և հեծելազորը՝ Տիգրան թագավորի և Եմբաս (կամ Խորենացու տված ձևով՝ Ամպակ) զորավարի առաջնորդությամբ, մասնակցել են Բաբելոնի գրավմանը։

Դարեհ I գահակալությունը

Կյուրոսին հաջորդեց որդին՝ Կամբյուսեսը(Կամբիզը), որը 526-ին մեծ բանակով արշավեց Եգիպտոս և նվաճեց այն։ Եգիպտոսում լուր ստանալով, որ պարսիկ մոգ Գաումատան ապստամբել է, գրավել իշխանությունը և իրեն հռչակել թագավոր՝ շտապեց Պարսկաստան, սակայն ճանապարհին մահացավ։ Գաումատայի դեմ դուրս եկավ Աքեմենյան տան ներկայացուցիչ, Պարթևաստանի կուսակալ Վշտասպի որդի Դարեհ I Մեծը, սպանեց Գաումատային և 522-ին գահ բարձրացավ։

Thumb
Բեհիսթունի արձանագրություն

Օգտվելով Աքեմենյան պետությունում տեղի ունեցող գահակալական կռիվներից՝ Դարեհի դեմ ապստամբեցին և անկախություն հռչակեցին Պարսքը, Ելամը, Մարաստանը, Պարթևաստանը, Ասորեստանը, Բաբելոնը, Հայաստանը, Եգիպտոսը։ Ըստ Բեհիսթունի արձանագրության, մինչև 520-ը Դարեհը զբաղված էր ապստամբ երկրների դիմադրությունը ճնշելով։ Դարեհի զորքերի դեմ համառորեն կռվել են հատկապես հայերը։ Դարեհի զորավարները հինգ անգամ ճակատամարտել են ապստամբ հայերի դեմ։ Նրա կառավարման առաջին տարիներին Հայաստանը հավանորեն պահպանել է անկախությունը։
Մարաստանում ապստամբությունը գլխավորում էր հին թագավորական տոհմի ներկայացուցիչ Փրավարտիշը, Բաբելոնում՝ Խալդիտայի որդի, հայազն Արախան, որոնք, հավանաբար, գործակցել են Հայաստանի հետ։

521-ի վերջին ապստամբական ելույթները հիմնականում ճնշվեցին, Աքեմենյան պետության նախկին սահմանները վերականգնվեցին։ Դարեհը 519-ին վերանվաճեց Եգիպտոսը։

Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։ Մ.թ.ա. V դ հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակել է Աքեմենյան պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապրող ժողովուրդների անունները և նրանց վճարած հարկերի չափը։ Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը։ Աքեմենյան պետության մեջ իրենց գոյությունը պահպանել են որոշ վասալ թագավորություններ և կիսանկախ ցեղեր։
Սատրապություններում համապետական, արամեերենին զուգահեռ գործածվել են նաև տեղական լեզուները։

Thumb
Դարեհ I Մեծ

Սատրապություններից գանձվող հարկերի գումարը կազմել է 14560 տաղանդ արծաթ, ըստ որում Բաբելոնի, Պաղեստինի, Ասորիքի, Հայաստանի և Փոքր Ասիայի ժողովուրդները երկու անգամ ավելի են վճարել, քան մյուսները։ Հայաստանը, ըստ Հերոդոտոսի, ընդգրկվել է 13-րդ սատրապության մեջ, որը վճարել է 400 տաղանդ արծաթ։

Պարսիկները եղել են արտոնյալ, հարկերից ազատ, իշխող ժողովուրդը։ Չափահաս պարսիկ այրերն ապրում էին պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին, ծառայել են,, անմահների,, գնդում, բանակի հրամանատարական կազմում, պետական գործակալություններում, եղել Աքեմենյան պետության գլխավոր նեցուկը։

Դարեհ I-ը ստեղծել է դրամական միասնական միավոր, որի հիմքում ընկած էր ոսկե դարիկը և արծաթե սիկլը։ Դրամ հատելու իրավունք է վերապահվել նաև սատրապներին ու փոխարքաներին։

Դարեհը զբաղվել է Աքեմենյան պետության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները, իջևանատները։ Կենտրոնի հետ կապերը հեշտացնելու համար ստեղծել է կապի հատուկ ծառայություն, որն իրագործվել է հեծելակայանների էստաֆետային կարգով։ Դարեհի ճանապարհաշինության պսակը եղել է Արքայական ճանապարհը։

Դարեհը վերակառուցեց բանակը, որի կորիզը կազմում էր 10000,, անպարտների,, կամ,, անմահների,, հետևակ զորագունդը։
Դարեհի բարենորոգումների շնորհիվ Աքեմենյան պետությունը զգալի չափով համախմբվեց և հզորացավ։ Նրա օրոք Աքեմենյան պետության սահմանները տարածվեցին Հնդկաստանից մինչև Մակեդոնիա, Սև և Կասպից ծովերից մինչև Արաբական, Կարմիր, Միջերկրական ծովերը։

Տերությունը վաղ ժամանակաշրջանում

490-ին Մարաթոնի ճակատամարտում Դարեհի պարտվելուց հետո, նրա որդի Քսերքսես I-ը նոր արշավանք է ձեռնարկում Հունաստանի դեմ։ 480-ին պարսկական բանակը Քսերքսեսի առաջնորդությամբ Հելեսպոնտոսի վրայով ներխուժեց Թրակիա։

Արտաքսերքսես I Երկայնաբազուկի օրոք անկախացան Եգիպտոսը և Փոքր Ասիայի հունական քաղաքները։

Մ.թ.ա. V դ վերջին Աքեմենյան պետությունն սկսում է անկում ապրել։ 404-ին Դարեհ II թագավորի մահից հետո գահակալական կռիվները բորբոքվում են Կյուրոս Կրտսերի և Արտաքսերքսես II-ի միջև։ Կունաքսայի ճակատամարտում Կյուրոսը պարտվեց և սպանվեց։ Նրան օգնության եկած 10 000 սպարտացիները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով։ Հույների հետ շարունակվող պատերազմը ավարտվել է 386-ին՝ Անտալկիդասի հաշտությամբ, ըստ որի Փոքր Ասիան և հունական մի քանի կղզիներ դարձյալ անցել են Աքեմենյան պետությանը։

Արտաքսերքսես III փորձեց վերականգնել Աքեմենյան պետության ամբողջականությունը և հզորությունը։ Նա ճնշեց ապստամբական շարժումները Փոքր Ասիայում, Փյունիկիայում և Կիպրոսում, 341-ին վերանվաճեց Եգիպտոսը, սատրապներին արգելեց վարձու զորք պահել։ Սակայն այդ միջոցառումները Աքեմենյան պետությանը չփրկեցին վերահաս անկումից։ Դարեհ III Կոդոմանոսի մահից հետո Ալեքսանդր Մակեդոնացին իրեն հռչակեց Աքեմենյանների օրինական ժառանգորդ և Աքեմենյան պետության թագավոր։ Աքեմենյան պետությունը դադարեց գոյություն ունենալուց։

Հույն-պարսկական պատերազմները

Thumb
Հույն-պարսկական պատերազմների առաջին փուլերը պատկերող քարտեզ։

Հույն-պարսկական պատերազմները տեղի են ունեցել սկսած մ.թ.ա. 499-ից մինչև մ.թ.ա. 449-ը Պարսից Աքեմենյան տերության և Հունաստանի քաղաք-պետությունների միջև։ Ընդհարումներն սկսվեցին այն բանից հետո, երբ Կյուրոս Մեծը մ.թ.ա. 547 թ. նվաճեց Հոնիան։

  • Մ.թ.ա. 519-511 թթ.՝ Դարեհ I-ը նվաճում է Եգեյան ծովի կղզիները, Թրակիան, Մակեդոնիան։
  • Մ.թ.ա. 500-494 թթ.՝ Հոնիայի ապստամբությունը պարսից տիրապետության դեմ։
  • Մ.թ.ա. 496 թ.՝ Դարեհ I-ն ավերում է ապստամբած Միլեթը, իսկ բնակչությունն աքսորում է Միջագետք։
  • Մ.թ.ա. 490 թ.՝ Մարաթոնի ճակատամարտը, որում Դարեհ I-ը պարտվեց Միլտիադեսի բանակին։
  • Մ.թ.ա. 480 թ.՝ պարսկական բանակը Դարեհի որդի Քսերքսեսի առաջնորդությամբ Հելեսպոնտոսի վրայով ներխուժում է Թրակիա։
  • Մ.թ.ա. 480 թ.՝ Սալամինի ճակատամարտը՝ հունական և պարսկական նաւատորմերի միջև։ Քսերքսեսի պարտությունը։
  • Մ.թ.ա. 480 թ. սեպտեմբեր՝ Թերմոպիլեի ճակատամարտը։ Հաղթում է հունական դեմոկրատիան և ռազմիկների հերոսությունը։
Remove ads

Բնակչություն

Լեզուներ

Աքեմենյանների տերության տարածքում տարբեր ժամանակներում գործածական են եղել էլամերենը, արամեերենը և հին պարսկերենը։ Կյուրոսի և Դարեհի թագավորության ժամանակ գրագրության լեզուն էր էլամերենը։ Էլամերենի գործածությունը հաստատվում է մինչև մ.թ.ա.458 թ. հանդիպող աղբյուրներում։
Միջագետքը նվաճելուց հետո տերության տարբեր մարզերի տարբեր լեզուներով խոսող ժողովուրդների հաղորդակցության լեզու է դառնում արամեերենը։
Հին պարսկերենն առավելապես հանդիպում է Արևմտյան Իրանի տարածքում գտնված վավերագրություններում և արվեստի նմուշների վրա, ինչը ցույց է տալիս, որ այդ լեզուն եղել է այդ տարածքում գործածվող լեզուն։

Կրոն


Աքեմենյան արքաների հովանավորությամբ մ.թ.ա. 5-րդ դարում զրադաշտականությունը փաստացիորեն դառնում է տերության պետական կրոնը և հասնում է նրա բոլոր անկյունները։ Հերոդոտոսի բնորոշումով, Արտաքսերքսես I-ի և Դարեհ I-ի ժամանակներում «[պարսիկները] Չունեին ոչ աստվածների պատկերներ, ոչ տաճարներ և համարում էին, որ դրանց օգտագործումը հիմարություն է։»

Զրադաշտականությունը հիմնված էր տիեզերական, համընդհանուր՝ ի սկզբանե գոյություն ունեցած և ոչ ոքի կողմից չստեղծված Աստծո՝ Ահուրա-Մազդայի կամ Արամազդի պաշտամունքի վրա։ Այն համարվում է աշխարհի առաջին կրոնը կամ առաջիններից մեկը, որը մեկ Աստծո էր պաշտում, այսինքն՝ միաստվածային կրոն էր։

Զրադաշտականության շատ արժեքներ նման են հրեական և հետագայի քրիստոնեական կրոնին, բացառությամբ ստրկության նկատմամբ վերաբերմունքին։

Այն խստորեն և առանց բացառության արգելում ու դատապարտում էր ստրկությունը կամ ծառայությունը[6]։

Զրադաշտականությունը Արարչին չէր դիտում որպես մի ստրկատիրոջ, ինչպես դա առկա է հուդայականությունում և քրիստոնեոությունում։ Այն ընդունում էր աստծո դատաստանը, հոգիների անմահությունն ու անդրշիրիմյան կյանքը։ Այն նաև չէր ընդունում ոչ-զրադաշտականներին հավատափոխ անելը կամ դարձի բերելը, որը կատարում են հուդայականությունից ծագած իսլամն ու քրիստոնեությունը։

Զրադաշտականությունը շատ հանդուրժողական կրոն է, ուստի Աքեմենյան Տերությունում բոլոր հպատակներին տրված էր կրոնի ազատություն։ Այդուհանդերձ ամբողջ Տերության տարածքում մտցված էր 10 տոկոսանոց մի տաճարական հարկ՝ տասանորդ, որի նպատակն էր սատարել Զրադաշտականության պաշտամունքը։

Զրադաշտականությունը արգելում էր ստրկությունը։ Այդ իսկ պատճառով Աքեմենյան Տերությունում ստրուկներ չկային։ Այդ տերությունում, փաստորեն, հաստատված էր ավատատիրական կամ ֆեոդալական հասարակարգը։ Արևմտյան գիտնականները գտնում են, որ Հունաստանի քաղաք-պետությունների հետ Աքեմենյան Տերության հակասությունների պատճառներից մեկը ստրուկների ազատագրման հարցն էր։ Պետք է նկատի ունենալ, որ Բաբելոնի գրավումից հետո Աքեմենյանները ազատագրեցին բոլոր ստրուկներին, այդ թվում գերեվարված հրեա ժողովրդին, որին վերադարձրեցին Պաղեստին[7][8]։

Remove ads

Մշակույթ

Արվեստ

Thumb
Պերսեպոլիսում լավ պահպանված սյան խոյակ։

Աքեմենյանների Պարսկաստանը ճարտարապետական նվաճումների է հասել բնակելի և կառավարական նշանակության այնպիսի տպավորիչ քաղաքներում, ինչպիսիք էին Պերսեպոլիսը, Սուսան, Եսբատանը, կրոնական նշանակության, հիմնականում՝ զրադաշտական տաճարներում և վախճանված արքաների պատվին կանգնեցված դամբարաններում (ինչպես, օրինակ՝ Կյուրոս Մեծի դամբարանը)։ Պարսկական ճարտարապետություն էական առանձնահատկությունն այն է, որ միավորելով իր մեջ պարունակում էր մարական, ասորական և հունական տարրեր, միաժամանակ պահպանելով պարսկական բնորոշ գծերը, ինչը երևում էր վերջնական արդյունքում։

Remove ads

Վարչա-քաղաքական բաժանում

Աքեմենյան տերության սահմանների մեջ մտնում էին Հունաստանից և Լիբիայից մինչև Հնդկաստան տարածվող երկրները։ Տերությունը բաժանված էր քսան ռազմա-վարչական շրջանների, որոնք կոչվում էին սատրապիա կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհ (հին պարսկերեն՝ խշաթրա
Սատրապիաների գլուխ կանգնած էին հատուկ աստիճանավորները, որոնք կոչվում էին սատրապներ՝ կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհատէր(հին պարսկերեն՝ խշաթրապավան)։ Սատրապները նշանակվում էին արքայի կողմից և սովորաբար լինում էին նրա հարազատներից կամ բարձր խավի ներկայացուցիչներ էին։ Իրեն ենթակա տարածքում սատրապը վարում էր հարկահավաքման գործեր, պահում էր բանակը, համարվում էր գերագույն դատավոր և ուներ դրամ հատելու իրավունք։

Սատրապիաների սահմանները մոտավորապես համընկնում էին նվաճված երկրների հետ, որոնք պահպանում էին իրենց օրենքներն ու լեզուն։ Այդպիսիք էին, օրինակ՝ Հայաստանը, Բաբելոնիան, Եգիպտոսը, Մարաստանը և այլն։
Կարծիք կար, որ Հայաստանն Աքեմենյանների ժամանակ բաժանված էր երկու սատրապիաների՝ 18-րդ, որի մեջ մտնում էր Մեծ Հայքը և 13-րդ, որի մեջ մտնում էին Փոքր Հայքն ու Չորրորդ Հայքը (Ծոփք

Պարսկաստանը գրավելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին պահպանեց այդ համակարգը։ Նկատի պետք է ունենալ, սակայն, որ Հայաստանը Ալեքսանդր Մակեդոնացու կողմից չի նվաճվել և Մեծ Հայքն ու Փոքր Հայքը Արյաց Համադաշնային Տերության փլուզումից հետո հռչակել են իրենց անկախությունը՝ դառնալով առանձին թագավորություններ։ Մասնավորապես, Հին Աշխարհի հռչակավոր պատմիչների՝ Արիանոսի և Կուրտիոս Ռուփոսի գրած Ալեքսանդր Մակեդոնացու Պատմություններում Հայաստանը չի հիշատակվում Ալեքսանդրի պետության սատրապիաների ցուցակում։

Thumb
Մար և պարսիկ զինվորներ։

Սատրապիաների ցուցակը (նշելով նրանց տված տարեկան հարկերը) բերված է հետևյալ աղյուսակում։ Տե՛ս աղբյուրները.[9][10][11][12][13][14],,,,,.

Մանրամասն տեղեկատվություն Մարզը, Սատրապիաները կամ ժողովուրդները ...

*Պարսկական արծաթի տաղանդը կշռում էր 33.65 կգ։
**Պարսկական ոսկու տաղանդը կշռում էր 25.2 կգ։
***Պարսկական առևտրական տաղանդը կշռում էր 33.56 կգ։

Thumb
Աքեմենյան Տերությունը Դարեհ Ա-ի և Քսերքսես Ա-ի օրոք՝ մ.թ.ա. 522-464 թթ.

Աքեմենյան պետություն Տարածք և Սահմաններ

Մանրամասն տեղեկատվություն Ժամանակակից պետություն, Արյաց Տերության մեջ արդի պետությունից մտնող տարածքի ՏՈԿՈՍԸ ...
Remove ads

Արքաների ցանկ

Միապետների տիտղոսը՝ Մեծ Արքա, Արքայից Արքա, Արյաց Արքա, Արյաց և Անարյաց Արքա, Արքա Արիանի և Անարիանի, շահնշահ Երանի և Աներանի. Հայոց պատմական ավանդույթի համաձայն և ներկայիս գիտական բացահայտումների լույսի ներքո՝ տալիս ենք Արյաց Արքաների անվանումները՝ տարբերակներով, այդ թվում բերված են նաև հին պարսկական ձևերը։

Մ.թ.ա. 329 թվականից Արյաց Համադաշնային Տերությունը դադարեց գոյություն ունենալ։ Նրա տարածքների զգալի մասը զավթեց Ալեքսանդր Մակեդոնացին, որը ստեղծեց Մակեդոնական Կայսրությունը։ Հայաստանը անկախացավ և ստեղծվեցին Մեծ Հայքի ու Փոքր Հայքի թագավարությունները։

Ստորև տալիս ենք նաև Արյաց Արքայից Արքաների մեկ այլ գահացանկ, նշելով նաև Արյաց Թագուհիներին։

Արքաների գահատոհմ

Մանրամասն տեղեկատվություն Արքա, Գահակալում (մ.թ.ա.) ...
Մանրամասն տեղեկատվություն Արքա, Գահակալում (մ.թ.ա.) ...

Արտաշես Բ-ի գահակալության սկզբում՝ մ.թ.ա. 399 թ., Արյաց Տերությունը, կորցրեց Եգիպտոսի նկատմամբ վերահսկողությունը։ 57 տարի անց՝ մ.թ.ա. 342 թ. Արտաշես III-ը վերանվաճեց Եգիպտոսը։

Մանրամասն տեղեկատվություն Արքա, Գահակալում (մ.թ.ա.) ...
Մանրամասն տեղեկատվություն Տիրակալ, Ժամանակ ...

Thumb

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads