From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Նիկոլաս Մարիա Բերգկամպ (հոլ.՝ Denis Nicolaas Maria Bergkamp, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈdɛnəs ˈbɛrxkɑmp] ( ), մայիսի 10, 1969[2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, հետագայում ֆուտբոլային մարզիչ։ Սկզբում խաղացել է որպես կիսապաշտպան, իսկ հետո որպես հարձակվող, ինչից հետո էլ հայտագրվել է որպես ենթահարձակվող։ Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Յան Մյուլդերը ասել է, որ Բերգկամպը «պատմության մեջ տեխնիկապես ամենազարգացած հոլանդացին է»[5]։ Դենիսի նախկին խաղընկեր Թիերի Անրին ասել է, որ նա «երազանքների հարձակվող է»[6]։
Դենիս Բերգկամպ հոլ.՝ Denis Bergkamp | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Դենիս Նիկոլաս Մարիա Բերգկամպ[1] | ||||||||||||||
Ազգությունը | հոլանդացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | ||||||||||||||
Մականուն | Բերգի, Չթռչող հոլանդացի, Սառցե մարդ | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1969[2][3] (55 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||||||||||||||
Հասակ | 183 սմ[4] | ||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Այաքս | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բերգկամպը նորամուտը կատարել է «Այաքսի» կազմում 1986 թվականին։ 1993 թվականին նա համալրել է «Ինտերի» կազմը։ Բերգկամպը «Ինտեր»-ի կազմում խաղաց ընդամենը երկու մրցաշրջան, ինչից հետո եկավ «Արսենալ», որի կազմում մի քանի անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն և հաղթեց երկրի գավաթը։ Ազգային հավաքականում նորամուտը կատարել է 1990 թվականին և այնտեղ խաղացել է շուրջ 10 տարի։ Ազգային հավաքականում նա երրորդն է խփած գոլերի քանակով։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2006 թվականին։
Բերգկամպը ընդգրկվել է լավագույն 125 ֆուտբոլիստների ցուցակի մեջ, որը կազմել էր լեգենդար Պելեն։ Ինչպես նաև նա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստներց մեկն է։ 2007 թվականին Բերգկամպը ընդգրկվել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում՝ այդպիսով դառնալով առաջին և միակ հոլանդացի ֆուտբոլիստը, ով արժանացել է նման պատվի։
Դենիս Բերգկամպը ծնվել է 1969 թվականի մայիսի 10-ին Ամստերդամում։ Նա Ուիմ և Տոննի Բերգկամպների 4 երեխաներից ամենակրտսերն է[7][8]։ Մեծացել է Ամստերդամի միջին խավի ընտանիքում[8]։ Նրա հայրը աշխատել է որպես էլեկտրատեխնիկ և երբեմն խաղացել է սիրողական առաջնություններում[9]։ Բերգկամպի անունը դրվել է ի պատիվ Դենիս Լոուի[9]։ Բերգկամպը դաստիարակվել է որպես կաթոլիկ և հաճախ է իր ընտանիքի հետ միասին այցելել եկեղեցի[10]։ 12 տարեկան հասակում Բերգկամպին նկատել են «Այաքս» ակումբից, և նա սկսել է մարզվել ակումբի ակադեմիայում[11]. մինչև այդ նա հանդես է եկել «Վիլսկրախտ/ՍՆԼ» ակումբի կազմում[12] և անգամ խաղացել է իր ապագա ակումբի դեմ[13]։
Բերգկամպը մարզվել է ակումբի երիտասարդական համակարգում և սկսել է հանդես գալ ակումբի կազմում 17 տարեկանից[8]։ Ակումբի գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը առաջին անգամ ընդգրկել է ակումբի կազմում 1986 թվականի դեկտեմբերի 14-ին։ Խաղում 2-0 հաշվով հաղթեց Այաքսը[14]։ Բերգկամպն իր առաջին գոլը խփել է 1987 թվականի փետրվարի 22-ին, ընդդեմ «Հարլեմ» ֆուտբոլային ակումբի։ Այդ խաղում Այաքսը հաղթեց 6-0 հաշվով[15]։ 1986-87 մրցաշրջանում նա անցկացրեց 23 խաղ։ Այս առաջնությունում՝ «Մալմյո» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, նա նշեց նաև իր նորամուտը միջազգային հարթակում[8]։ Այաքսը հաղթեց Գավաթակիրների գավաթի խաղարկությունում՝ վերջին որոշիչ խաղում հաղթելով Լայպցիգի «Լոկոմոտիվին»[16]։
Հաջորդ մրցաշրջաններում նա արդեն հանդես էր գալիս որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ 1989-1992 թվականներին Այաքսը հաղթեց 4 տիտղոս։ 1990-91 մրցաշրջանում Բերգկամպը 36 խաղում 29 գոլ խփեց։ 1992 թվականին Այաքսը հաղթեց ՈՒԵՖԱ Գավաթ մրցաշարում։ Այդ հաղթանակին հետևում է հաղթանակը երկրի գավաթում, «Հերենվեն»-ի դեմ խաղում[17][18]։ Բերգկամպը դարձավ 1991-1993 թվականների լավագույն ռմբարկուն Նիդերլանդների առաջնությունում, ինչպես նաև ճանաչվեց 1992 և 1993 թվականների Նիդերլանդների առաջնության լավագույն ֆուտբոլիստ[19]։ Այաքսի կազմում Բերգկամպը 239 խաղերում հեղինակեց 122 գոլ (ներառյալ ոչ պաշտոնական խաղերը և նրանցում խփված գոլերը)։
1993 թվականի ամառային տրանսֆերային պատուհանում Բերգկամպը շատ պահանջված էր։ Յոհան Կրոյֆը խորհուրդ տվեց, որ նա շարունակի իր ֆուտբոլային կարիերան «Ռեալ Մադրիդ»-ում[20], սակայն նա ցանկանում էր խաղալ Իտալիայում[21]։ Նա Իտալիայի առաջնությունը համարում էր աշխարհի լավագույն առաջնություններից մեկը և ցանկանում էր համալրել «Յուվենտուս»-ի կամ «Ինտեր»-ի կազմը։ 1933 թվականի փետրվարի 13-ին «Ինտեր»-ը համաձայնեց գնել Բերգկամպին։ Բերգկամպի տրանսֆերի գինը կազմեց 7,1 միլիոն ֆունտ ստերլինգ[22]։
Ինտերի կազմում Բերգկամպի նորամուտը տեղի ունեցավ 1993 թվականի օգոստոսի 29-ին[23], և նա խփեց իր առաջին գոլը նույն թվականի սեպտեմբերին։ Բերգկամպի համար շատ դժվար եղավ խաղալ ընդդեմ առաջնության փորձառու պաշտպանների, և առաջնությունում նա սահմանափակվեց ընդամենը 7 գոլով։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ հարձակման գծում նա չուներ իրեն օգնող բարձրակարգ ֆուտբոլիստ։ Նրա հետ հարձակման գծում խաղում էին Ռուբեն Սոսոն և Սալվադորե Սկիլլաչին[24]։ 1994 թվականի փետրվարին ակումբի մարզչի պաշտոնից հեռացվեց Օսվալդո Բանոլին։ Նրան փոխարինեց Ջամպերո Մարինին[25]։ «Ինտեր»-ը Սերիա A մրցաշարն ավարտեց 13-րդ հորիզոնականում։ Սակայն հաղթանակ տոնեց ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկությունում[26]։ Բերգկամպը դարձավ այդ մրցաշարի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև ձևակերպեց հեթ-տրիկ «Ռապիդ» ակումբի դեմ խաղում[27]։
Նոր մրցաշրջանի սկզբում Ինտերի տնօրինությունը նոր մարզիչ նշանակեց Օտտավիո Բյանկային։ Բերգկամպը մրցաշրջանն անցկացրեց թերի, հիմնականում 1994 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի պատճառով։ Նրան հաջողվեց հեղինակել ընդամենը 5 գոլ 26 խաղում։ Ինչպես նաև ձևավորվեցին վատ հարաբերություններ երկրպագուների հետ[28]։ Որոշ իտալական թերթեր գրեցին նրա վատ խաղի մասին։ «Ինտեր»-ը Իտալիայի առաջնության 1994-1995 մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում։ Ակումբը չկարողացավ շարունակել պայքարը ՈՒԵՖԱ գավաթում՝ դուրս մնալով մրցաշարից հենց առաջին փուլում։ 1995 թվականին ակումբի նախագահը դարձավ իտալացի հայտնի գործարար Մասսիմո Մորատիին, ով կենտրոնացել էր ակումբի կազմի թարմացման վրա[29]։ Մաուրիսիոյին գնելուց հետո Բերգկամպը կորցրեց իր տեղը հիմնական կազմում և ցանկություն հայտնեց հեռանալու ակումբից[30]։
1995 թվականի հունիսին Արսենալը ձեռք բերեց Բերգկամպին արդեն 7,5 միլիոն ֆունտ ստերլինգով[31]։ Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով համալրեց ակումբի կազմը Բրյուս Ռիոկի գլխավորության ժամանակ[31]։ Նորամուտը ակումբում կայացավ «Միդլսբրո»-ի հետ խաղում, որում նա գոլով աչքի չընկավ։ Բերգկամպը երկար ադապտացվեց Անգլիայում և խփեց իր առաջին գոլը 6 խաղերից հետո[32]։ Այդ խաղը կայացավ 1995 թվականի սեպտեմբերի 23-ին ընդդեմ «Սաութհեմփթոն»-ի[33]։ Առաջին տարում նա Արսենալում 33 խաղում խփեց 11 գոլ՝ օգնելով Արսենալին ձեռք բերել մասնակցություն ՈՒԵՖԱ գավաթում[34]։
1996 թվականին Արսեն Վենգերը, դառնալով ակումբի գլխավոր մարզիչ, շրջադարձային փոփոխություն կատարեց Բերգկամպի ֆուտբոլային կարիերայում[35]։ Նա սկսեց Բերգկամպին օգտագործել որպես կենտրոնական հարձակվող[36]։ Այդ մրցաշրջանում Բերգկամպը կատարեց 13 գոլային փոխանցում։ Նոյեմբերի 24-ին նա «Տոտենհեմ»-ի դարպասը խփեց ակումբի հաղթական գոլը[37]։ Հունվարի 11-ին Բերգկամպը «Սանդերլենդի» խաղում ստացավ իր կարիերայի առաջին կարմիր քարտը[38]։ Արսենալը ավարտեց առաջնությունը՝ գրավելով 3-րդ տեղը[39]։
Հաջորդ մրցաշրջանում Բերգկամպն օգնեց Արսենալին հաղթել առաջնությունում և երկրի գավաթի խաղարկությունում, չնայած նրան, որ հիմնական հավակնորդ համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը[40][41]։ Նա դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն իր խփած 22 գոլով։ Մրցաշրջանի սկզբում նա ձևակերպեց իր առաջին հեթ-տրիկը Արսենալի կազմում ընդդեմ «Լեսթեր Սիթի»-ի[42]։ Երրորդ գոլը Բերգկամպը համարեց իր ամենագեղեցիկ գոլը Արսենալի կազմում[43]։ Հակառակորդ ակումբի մարզիչ Մարտին Օ'Նիլն այդ հեթ-տրիկն անվանեց «իր տեսած ամենագեղեցիկ հեթ-տրիկը»[44]։ Անգլիայի գավաթի մեկ քառորդ եզրափակչում «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում Բերգկամպը հեռացվեց խաղադաշտից և որակազրկվեց, ինչի պատճառով բաց թողեց մի քանի խաղ[45]։ 1998 թվականին նա ստացավ վնասվածք և մինչ մրցաշրջանի ավարտը չմասնակցեց ոչ մի խաղի։ Մրցաշրջանի ավարտին նա ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[46]։
1998-1999 մրցաշրջանում Արսենալը չկարողացավ պաշտպանել չեմպիոնությունը՝ վերջին տուրում պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Այդ մրցաշրջանում Յունայթեդը դարձավ երկրի չեմպիոն։ Անգլիայի գավաթի մրցաշարում Արսենալը կիսաեզրափակչում նույնպես պարտվեց «Կարմիր սատանաներին»։ Մրցաշրջանում Բերգկամպը դարձավ 16 գոլի հեղինակ։ Անգլիայի գավաթի մրցության ժամանակ Բերգկամպն անհաջող իրացրեց 11 մետրանոցը, ինչը ճակատագրական եղավ Արսենալի համար։ Ավելացված երկրորդ ժամանակում Ռայան Գիգզը խփեց հաղթական գոլը[47][48]։
1999-2000 թվականների մրցաշրջանը հիասթափություն առաջացրեց երկրպագուների մոտ։ Ակումբը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում և ՈՒԵՖԱ գավաթի եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվեց «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբին[49]։ Մրցաշրջանի միջնամասում ակումբից հեռացան Մարկ Օվերմարսը և Էմմանուել Պետին[50]։ 2000 թվականին Բերգկամպը երկարաձգեց պայմանագիրը Արսենալի հետ[51]։ Չնայած նրան, որ Արսենալը գնել էր մի քանի հեռանկարային ֆուտբոլիստների, այս անգամ ևս նրանց չհաջողվեց հաղթել Անգլիայի առաջնությունում, և նրանք կրկին զբաղեցրին 2-րդ հորիզոնականը[52]։ Թիերի Անրիի և Սիլվեն Վիլտորի հայտնվելուց հետո Բերգկամպը սկսեց հազվադեպ հայտնվել ակումբի հիմնական կազմում[53]։
Դուք չեք կարող մեղադրել պաշտպաններից ոչ մեկին այս գոլի համար։ Դուք պարտավոր եք ուղղակի խոստովանել, որ Բերգկամպը հիանալի գործեց։
2001-02 մրցաշրջանում Արսենալը կատարեց ոսկե դուբլ։ Առաջնությունում ակումբը նախավերջին տուրում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, իսկ Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթեց «Չելսի»-ին[55]։ Բերգկամպը խաղաց 33 խաղ և խփեց 15 գոլ։ 2002 թվականի հունվարի 27-ին Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում Բերգկամպը կարմիր քարտ ստացավ[56] և դրա հետևանքով որակազրկվեց 3 խաղով (2-ը՝ լիգայի խաղում, 1-ը՝ գավաթային խաղում)[57]։ Բերգկամպը բողոքարկեց այս որոշումը, սակայն ապարդյուն[58]։ Նա դուրս եկավ խաղադաշտ միայն 2002 թվականի մարտի 3-ին «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ խաղում։ Խաղի սկզբում նա դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։ Վենգերը այդ գոլը համարեց անհավանական[59]՝ ավելացնելով. «Սա ոչ միայն գեղեցիկ գոլ էր, այլ նաև կարևոր»[59]։ Մրցաշրջանի ավարտին նա և Ֆրեդի Յունգբերգը կազմեցին ֆուտբոլային հարձակվողական զույգ[60]։
2003 թվականի հունվարի 4-ին Անգլիայի գավաթի խաղարկությունում նա խփեց իր 100-րդ գոլը Արսենալի կազմում[61][62]։ Այդ մրցաշրջանում ակումբին չհաջողվեց պահպանել չեմպիոնական տիտղոսը, չնայած նրան, որ մարտ ամսին նրանք 2-րդ հորիզոնականում գտնվող ակումբից ունեին 8 միավորի առավելություն[63]։ Բացի դրանից, նրանք հաղթանակ տարան Անգլիայի գավաթում՝ եզրափակչում հաղթելով «Սաութհեմփթոն»-ին[64]։ 2003 թվականի հուլիսի 20-ին Բերգկամպը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը[65]։ 2003-04 մրցաշրջանում Արսենալը վերադարձրեց չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև դարձավ հարյուրամյակի միակ ակումբը, որը մրցաշրջանում հաղթեց՝ չկրելով ոչ մի պարտություն։ Մրցաշրջանի վերջին՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում, Բերգկամպը կատարեց գոլային փոխանցում Պատրիկ Վիերային․ նա շրջանցեց դարպասապահին և խփեց հաղթական գնդակը[66]։ Խաղը ավարտվեց 2-1 հաշվով։ Արսենալին անվանեցին անհաղթ։ Բայց Եվրոպայում Արսենալը հաջողության չհասավ։ Ակումբը 1/4 եզրափակչում պարտվեց «Չելսի»-ին[67], չնայած նրան, որ մինչ այս խաղը երեք անգամ արդեն հանդիպել էր այս ակումբի հետ և բոլոր երեք խաղերում էլ հաղթել էր։ Մրցաշրջանի ավարտին Արսենալը երկարաձգեց պայմանագիրը Բերգկամպի հետ[68]։
2004-05 մրցաշրջանում Բերգկամպը Արսենալի կազմում խաղաց 29 խաղ։ Ակումբը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ ետ մնալով «Չելսի»-ից 12 միավորով։ 2004 թվականի օգոստոսի 22-ին «Միդլսբրո»-ի դեմ խաղում Բերգկամպը դուրս եկավ խաղադաշտ արդեն որպես ակումբի ավագ[69]։ 2005 թվականի փետրվարի 19-ին Անգլիայի գավաթի մրցության ժամանակ «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դեմ խաղում նա կարմիր քարտ ստացավ[70], ինչի պատաճառով էլ առաջնությունում բաց թողեց 3 խաղ[71]։ Մրցաշրջանի վերջին խաղում՝ «Էվերթոն»-ի դեմ խաղում Բերգկամպը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[72]։ Երկրպագուները ցանկանում էին, որ Բերգկամպը երկարաձգեր պայմանագիրը[73]։ Անգլիայի գավաթի եզրափակչից հետո, երբ Արսենալը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, Բերգկամպը երկարաձգեց պայմանագիրը[74]։
Բերգկամպի վերջին մրցաշրջանում Արսենալը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[75]։ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Բերգկամպը փոխարինման դուրս եկավ և դարձավ գոլի հեղինակ[76]։ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղը, որը կայացավ 2006 թվականի ապրիլի 15-ին, նվիրված էր Դենիս Բերգկամպի հրաժեշտին[77]։ Երկրպագուներին, որոնք եկել էին Արսենալի մարզադաշտ, նվիրեցին Բերգկամպի անվամբ մարզաշապիկներ[77]։ Երկրորդ խաղակեսում նա փոխարինման դուրս եկավ և 89-րդ րոպեին խփեց իր կարիերայի վերջին գոլը[78]։ Մայիսի 7-ին Բերգկամպը Արսենալի կազմում մասնակցեց ընկերական խաղի[75], այս խաղը դարձավ իր կարիերայի վերջին խաղը։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Բարսելոնայի» դեմ խաղում Բերգկամպը մնաց պահեստայինների նստարանին[79]։
2006 թվականի հուլիսի 22-ին Բերգկամպը խաղաց իր հրաժեշտի խաղը, որում «Արսենալը» հանդիպեց Բերգկամպի նախկին ակումբի՝ «Այաքս»-ի հետ։ Խաղի սկիզբն ազդարարեց Բերգկամպը իր հոր և որդու հետ։ Առաջին խաղակեսում խաղացին ակումբների գործող ֆուտբոլիստները (Այաքսի կողմից հանդես էր գալիս հետագայում Արսենալի ավագ Թոմաս Վերմալենը), իսկ երկրորդ խաղակեսում ակումբների լեգենդները։ Օրինակ՝ Արսենալի կազմից խաղացին Ռայթը, Վիերան, Օվերմարսը, Պետին և Դավիդ Սիմենը, իսկ Այաքսի կազմում հանդես եկավ Մարկո Վան Բաստենը, Դաննի Բլինդը, Յոհան Կրոյֆը, Ֆրանկ և Ռոնալդ դե Բուրերը։ Այս խաղում հաղթեց Արսենալը 2-1 հաշվով Անրիի և Նվանկո Կանուի գոլերի շնորհիվ։ Այդ խաղում Կլաաս-Յան Հունտելարը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գրավեց Արսենալի դարպասը Արսենալի նոր մարզադաշտում՝ «Էմիրեյթս»-ում[80]։
Երիտասարդական հավաքականում Բերգկամպը հանդես եկավ ընդամենը 1 տարի։ Նրա նորամուտը հավաքականում տեղի ունեցավ 1989 թվականի մարտի 21-ին ԽՍՀՄ-ի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ ԽՍՀՄ-ի հավաքականի[81]։ 1990 թվականի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում նա խաղաց իր վերջին խաղը երիտասարդական հավաքականում։ Այս խաղում Նիդերլանդների հավաքականը 3-2 հաշվով պարտություն կրեց։ Բերգկամպի հավաքականը խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ շրջանցելով Ֆինլանդիայի հավաքականին ընդամենը մեկ միավորով։ Խմբում առաջին տեղը գրավեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության երիտասարդական հավաքականը։
Բերգկամպի նորամուտը հավաքականում կայացել է 1990 թվականի սեպտեմբերի 26-ին Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղում, երբ նա փոխարինեց Ֆրանկ դե Բուրին[82]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում նա խփել է Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում 1990 թվականի նոյեմբերի 21-ին[83]։ Բերգկամպը հավաքականի հետ մասնակցեց ՈՒԵՖԱ Եվրո 1992-ին, որի ժամանակ խփեց 3 գոլ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը։ Նիդերլանդների հավաքականը դուրս մնաց կիսաեզրափակչից՝ պարտվելով Դանիայի հավաքականին[84]։
1994 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Բերգկամպը դարձել էր 5 գոլի հեղինակ և մրցաշարի վերջնամասում հանդես էր գալիս հավաքականի հիմնական կազմում։ Մունդիալի խմբային փուլում նա գոլի հեղինակ դարձավ Մարոկկոյի հավաքականի դեմ խաղում, ինչպես նաև 1/8 եզրափակչում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում։ 1/4 եզրափակչում նա առաջնությունում խփեց իր 3-րդ գոլը՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում, սակայն այդ խաղում Նիդերլանդների հավաքականը պարտվեց 2:3 հաշվով[85]։ ՈՒԵՖԱ Եվրո 1996-ում Բերգկամպը խփեց մեկ գնդակ Շվեյցարիայի հավաքականի դարպասը խմբային փուլում, ինչպես նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ Անգլիայի հավաքականի դեմ խաղում[86][87]։ Նիդերլանդների հավաքականը դուրս մնաց 1/4 եզրափակչից՝ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվելով Ֆրանսիայի հավաքականին[88]։
1996 թվականի նոյեմբերի 9-ին Ուելսի հավաքականի դեմ խաղում Բերգկամպը հեղինակեց իր առաջին հեթ-տրիկը ազգային հավաքականի կազմում[89]։ 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում Նիդերլանդների հավաքականը զբաղեցրեց առաջին հորիզոնականը իր խմբում և ձեռք բերեց Մունդիալ 1998-ին մասնակցելու հնարավորություն։ Առաջնության եզրափակիչ փուլում Բերգկամպը դարձավ 3 գոլի հեղինակ, այդ թվում նաև Արգենտինայի հավաքականի դեմ խաղում դարձավ առաջնության ամենագեղեցիկ գոլերից մեկի հեղինակը։ Ֆրանկ դե Բուրը կատարեց երկար փոխանցում Բերգկամպին, իսկ վերջինս երկու հպումով շրջանցեց Ռոբերտո Այալային և ճշգրտորեն հարվածելով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը[90]։ Այս գոլը Բերգկամպը նշել է որպես «Կարիերայի լավագույն գոլ»[91]։ Այս գոլի շնորհիվ Բերգկամպը առաջ անցավ Ֆասա Վիլեկսայից ազգային հավաքականում խփած գոլերի թվով[92]։ Կիսաեզրափակչում Նիդերլանդների հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվեց Բրազիլիայի հավաքականին[21][93]։ Բերգկամպը ընդգրկվեց Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականում[94]։
1999 թվականի հոկտեմբերի 9-ին Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում Բերգկամպը խփեց իր վերջին գոլը ազգային հավաքականի կազմում[95]։ Քանի որ Նիդերլանդները համարվում էր ՈՒԵՖԱ Եվրո 2000-ի ընդունող երկիր, երկրի հավաքականը իրավունք ստացավ մասնակցել առաջնությանը առանց որակավորման փուլի։ Նիդերլանդների հավաքականը բուքմեյքերների կարծիքով համարվում էր առաջնության գլխավոր ֆավորիտը[96]։ Կիսաեզրափակչում հոլանդացիները պարտվեցին Իտալիայի հավաքականին[97]։ Որոշելով կենտրոնանալ ակումբային կարիերայի վրա՝ պարտությունից հետո Բերգկամպը հայտարարեց, որ հեռանում է ազգային հավաքականից[98]։ 2003 թվականի հունիսին Պատրիկ Կլյուվերտը առաջ անցավ Բերգկամպից ազգային հավաքականի կազմում խփած գոլերի քանակով[99]։
Բերգկամպի խաղերը գոլերը Հոլանդիայի երիտասարդական հավաքականում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Առաջնություն |
1 | Մարտի 21, 1989 | ԽՍՀՄ | 0 : 1 | - | Ընկերական խաղ |
2 | Հոկտեմբերի 10, 1989 | Իսլանդիա | 2 : 3 | - | Մինչև 21 տարեկանների Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն 1990 (որակավորում) |
Բերգկամպի խաղերը և գոլերը Հոլանդիայի ազգային հավաքականում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Առաջնություն |
1 | Սեպտեմբերի 26, 1990 | Իտալիա | 0 : 1 | - | Ընկերական խաղ |
2 | Հոկտեմբերի 17, 1990 | Պորտուգալիա | 0 : 1 | - | Եվրո-1992 (որակավորում) |
3 | Նոյեմբերի 21, 1990 | Հունաստան | 2 : 0 | 1 | Եվրո-1992 (որակավորում) |
4 | Դեկտեմբերի 19, 1990 | Մալթա | 8 : 0 | 2 | Եվրո-1992 (որակավորում) |
5 | Մարտի 13, 1991 | Մալթա | 1 : 0 | - | Եվրո-1992 (որակավորում) |
6 | Ապրիլի 17, 1991 | Ֆինլանդիա | 2 : 0 | - | Եվրո-1992 (որակավորում) |
7 | Սեպտեմբեր 11, 1991 | Լեհաստան | 1 : 1 | 1 | Ընկերական խաղ |
8 | Հոկտեմբերի 16, 1991 | Պորտուգալիա | 1 : 0 | - | Եվրո-1992 (որակավորում) |
9 | Դեկտեմբերի 4, 1991 | Հունաստան | 2 : 0 | 1 | Եվրո-1992 (որակավորում) |
10 | Փետրվարի 12, 1992 | Պորտուգալիա | 0 : 2 | - | Ընկերական խաղ |
11 | Մայիսի 27, 1992 | Ավստրիա | 3 : 2 | 1 | Ընկերական խաղ |
12 | Մայիսի 30, 1992 | Ուելս | 4 : 0 | - | Ընկերական խաղ |
13 | Հունիսի 5, 1992 | Ֆրանսիա | 1 : 1 | - | Ընկերական խաղ |
14 | Հունիսի 12, 1992 | Շոտլանդիա | 1 : 0 | 1 | Եվրո-1992 |
15 | Հունիս 15, 1992 | ԱՊՀ | 0 : 0 | - | Եվրո-1992 |
16 | Հունիսի 18, 1992 | Գերմանիա | 3 : 1 | 1 | Եվրո-1992 |
17 | Հունիսի 22, 1992 | Դանիա | 2 : 2 (4 : 5) | 1 | Եվրո-1992 |
18 | Սեպտեմբերի 9, 1992 | Իտալիա | 2 : 3 | 2 | Ընկերական խաղ |
19 | Սեպտեմբերի 23, 1992 | Նորվեգիա | 1 : 2 | 1 | ԱԱ-1994 (որակավորում) |
20 | Դեկտեմբերի 14, 1992 | Լեհաստան | 2 : 2 | - | ԱԱ-1994 (որակավորում) |
21 | Փետրվարի 24, 1993 | Թուրքիա | 3 : 1 | - | ԱԱ-1994 (որակավորում) |
22 | Ապրիլի 28, 1993 | Անգլիա | 2 : 2 | 1 | ԱԱ-1994 (որակավորում) |
23 | Հունիսի 9, 1993 | Նորվեգիա | 0 : 0 | - | ԱԱ-1994 (որակավորում) |
24 | Սեպտեմբերի 22, 1993 | Սան Մարինո | 7 : 0 | - | ԱԱ-1994 (որակավորում) |
25 | Հոկտեմբերի 13, 1993 | Անգլիա | 2 : 0 | 1 | ԱԱ-1994 (որակավորում) |
26 | Նոյեմբեր 17, 1993 | Լեհաստան | 3 : 1 | 2 | ԱԱ-1994 (որակավորում) |
27 | Հունվարի 19, 1994 | Թունիս | 2 : 2 | - | Ընկերական խաղ |
28 | Մարտի 23, 1994 | Շոտլանդիա | 1 : 0 | - | Ընկերական խաղ |
29 | Ապրիլի 20, 1994 | Իռլանդիա | 0 : 1 | - | Ընկերական խաղ |
30 | Հուլիսի 1, 1994 | Հունգարիա | 7 : 1 | 2 | Ընկերական խաղ |
31 | Հունիսի 12, 1994 | Կանադա | 3 : 0 | 1 | Ընկերական խաղ |
32 | Հունիս 20, 1994 | Սաուդյան Արաբիա | 2 : 1 | - | ԱԱ-1994 |
33 | Հունիսի 25, 1994 | Բելգիա | 0 : 1 | - | ԱԱ-1994 |
34 | Հունիսի 29, 1994 | Մարոկկո | 2 : 1 | 1 | ԱԱ-1994 |
35 | Հուլիսի 4, 1994 | Իռլանդիա | 2 : 0 | 1 | ԱԱ-1994 |
36 | Հուլիսի 9, 1994 | Բրազիլիա | 2 : 3 | 1 | ԱԱ-1994 |
37 | Հոկտեմբերի 12, 1994 | Նորվեգիա | 1 : 1 | - | Եվրո-1996 (որակավորում) |
38 | Փետրվարի 22, 1995 | Պորտուգալիա | 0 : 1 | - | Ընկերական խաղ |
39 | Մարտի 29, 1995 | Մալթա | 4 : 0 | 1 | Եվրո-1996 (որակավորում) |
40 | Սեպտեմբերի 6, 1995 | Բելառուս | 1 : 0 | - | Եվրո-1996 (որակավորում) |
41 | Նոյեմբերի 15, 1995 | Նորվեգիա | 3 : 0 | - | Եվրո-1996 (որակավորում) |
42 | Դեկտեմբերի 13, 1995 | Իռլանդիա | 2 : 0 | - | Եվրո-1996 (որակավորում) |
43 | Ապրիլի 15, 1996 | Գերմանիա | 0 : 1 | - | Ընկերական խաղ |
44 | Մայիսի 29, 1996 | Չինաստան | 2 : 0 | - | Ընկերական խաղ |
45 | Հունիսի 4, 1996 | Իռլանդիա | 3 : 1 | 1 | Ընկերական խաղ |
46 | Հունիսի 10, 1996 | Շոտլանդիա | 0 : 0 | - | Եվրո-1996 |
48 | Հունիսի 13, 1996 | Շվեյցարիա | 2 : 0 | 1 | Եվրո-1996 |
49 | Հունիսի 18, 1996 | Անգլիա | 1 : 4 | - | Ընկերական խաղ |
50 | Հունիսի 22, 1996 | Ֆրանսիա | 0 : 0 (4 : 5) | - | ԱԱ-1998 (որակավորում) |
51 | Օգոստոսի 31, 1996 | Ֆրանսիա | 2 : 2 | - | Ընկերական խաղ |
52 | Նոյեմբերի 9, 1996 | Ուելս | 7 : 1 | 3 | ԱԱ-1998 (որակավորում) |
53 | Դեկտեմբերի 14, 1996 | Բելգիա | 3 : 0 | 1 | ԱԱ-1998 (որակավորում) |
54 | Փետրվարի 26, 1997 | Ֆրանսիա | 1 : 2 | 1 | Ընկերական խաղ |
55 | Մարտի 29, 1997 | Սան Մարինո | 4 : 0 | - | ԱԱ-1998 (որակավորում) |
56 | Ապրիլի 30, 1997 | Սան Մարինո | 6 : 0 | 2 | ԱԱ-1998 (որակավորում) |
57 | Սեպտեմբերի 6, 1997 | Բելգիա | 3 : 1 | 1 | ԱԱ-1998 (որակավորում) |
58 | Հոկտեմբերի 11, 1997 | Թուրքիա | 0 : 0 | - | ԱԱ-1998 (որակավորում) |
59 | Հունիսի 13, 1998 | Բելգիա | 0 : 0 | - | ԱԱ-1998 |
60 | Հունիսի 20, 1998 | Հարավային Կորեա | 5 : 0 | 1 | ԱԱ-1998 |
61 | Հունիսի 25, 1998 | Մեքսիկա | 2 : 2 | - | ԱԱ-1998 |
62 | Հունիսի 29, 1998 | Հարավսլավիա | 2 : 1 | 1 | ԱԱ-1998 |
63 | Հուլիսի 4, 1998 | Արգենտինա | 2 : 1 | 1 | ԱԱ-1998 |
64 | Հուլիսի 7, 1998 | Բրազիլիա | 1 : 1 (2 : 4) | - | ԱԱ-1998 |
65 | Հուլիսի 11, 1998 | Խորվաթիա | 1 : 2 | - | ԱԱ-1998 |
66 | Հոկտեմբերի 10, 1998 | Պերու | 2 : 0 | - | Ընկերական խաղ |
67 | Հոկտեմբերի 13, 1998 | Գանա | 0 : 0 | - | Ընկերական խաղ |
68 | Փետրվարի 9, 1999 | Պորտուգալիա | 0 : 0 | - | Ընկերական խաղ |
69 | Մարտի 31, 1999 | Արգենտինա | 1 : 1 | - | Ընկերական խաղ |
70 | Սեպտեմբերի 4, 1999 | Բելգիա | 5 : 5 | - | Ընկերական խաղ |
71 | Հոկտեմբերի 9, 1999 | Բրազիլիա | 2 : 2 | 1 | Ընկերական խաղ |
72 | Նոյեմբերի 13, 1999 | Չեխիա | 1 : 1 | - | Ընկերական խաղ |
73 | Ապրիլի 26, 2000 | Շոտլանդիա | 0 : 0 | - | Ընկերական խաղ |
74 | Մայիսի 28, 2000 | Ռումինիա | 2 : 1 | - | Ընկերական խաղ |
75 | Հունիսի 4, 2000 | Լեհաստան | 3 : 1 | - | Ընկերական խաղ |
76 | Հունիսի 11, 2000 | Չեխիա | 1 : 0 | - | Եվրո-2000 |
77 | Հունիսի 16, 2000 | Դանիա | 3 : 0 | - | Եվրո-2000 |
78 | Հունիսի 21, 2000 | Ֆրանսիա | 3 : 2 | - | Եվրո-2000 |
79 | Հունիսի 25, 2000 | Հարավսլավիա | 6 : 1 | - | Եվրո-2000 |
80 | Հունիսի 29, 2000 | Իտալիա | 0 : 0 (1 : 3) | - | Եվրո-2000 |
Ավարտելով ֆուտբոլային կարիերան՝ Բերգկամպը հավաստիացրեց, որ որպես մարզիչ հանդես չի գալու։ Նա չընդունեց Արսենալի սկաուտ դառնալու առաջարկը՝ ասելով, որ ցանկանում է իր ժամանակն անցկացնել ընտանիքի հետ[100]։ Այնուամենայնիվ Բերգկամպն անցավ նախկին նիդերլանդացի ֆուտբոլիստների համար նախատեսված մարզչական պատրաստվածության կուրսը[101][102]։ Քանի որ Բերգկամպը վախենում էր ճանապարհորդել ինքնաթիռով, նրան թույլ տվեցին մասնագիտանալ Արսեն Վենգերի ղեկավարությամբ, Զեյստ մեկնելու փոխարեն[103]։ Այս ամենի ավարտից հետո նա դարձավ Յոհան Նեսկենսի օգնականը[104]։ Բերգկամպը վերադարձավ Այաքս, որպեսզի սկսի իր մարզումները մանկական և մանկապատանեկան թիմերի հետ։ Ֆրանկ դե Բուրի՝ «այաքսցիների» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Բերգկամպը դարձավ մանկական ակումբի մարզչի օգնականը[105]։
2011 թվականի օգոստոսին Բերգկամպը դարձավ դե Բուրի օգնականը արդեն Այաքսում[106]։
Բերգկամպի ակումբային խաղերի վիճակագրությունը | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Այաքս | 1986-87 | 14 | 2 | 5 | 0 | 4 | 0 | 23 | 2 |
1987-88 | 25 | 5 | 1 | 0 | 6 | 1 | 32 | 6 | |
1988-89 | 30 | 13 | 3 | 3 | 1 | 0 | 34 | 16 | |
1989-90 | 25 | 8 | 2 | 1 | 1 | 0 | 28 | 9 | |
1990-91 | 33 | 25 | 3 | 1 | - | - | 36 | 29 | |
1991-92 | 30 | 24 | 3 | 0 | 11 | 6 | 44 | 30 | |
1992-93 | 28 | 26 | 4 | 4 | 8 | 3 | 40 | 33 | |
Ընդհանուր | 185 | 103 | 21 | 9 | 31 | 10 | 237 | 122 | |
Ինտեր | 1993-94 | 31 | 8 | 13 | 9 | 11 | 8 | 55 | 25 |
1994-95 | 21 | 3 | 3 | 1 | 2 | 1 | 26 | 5 | |
Ընդհանուր | 52 | 11 | 16 | 10 | 13 | 9 | 81 | 30 | |
Արսենալ | 1995-96 | 33 | 11 | 8 | 5 | - | - | 41 | 16 |
1996-97 | 29 | 12 | 4 | 2 | 1 | 0 | 34 | 14 | |
1997-98 | 28 | 16 | 11 | 5 | 1 | 1 | 40 | 22 | |
1998-99 | 29 | 12 | 8 | 3 | 3 | 1 | 40 | 16 | |
1999-2000 | 28 | 6 | 0 | 0 | 11 | 4 | 39 | 10 | |
2000-01 | 25 | 3 | 5 | 1 | 5 | 1 | 35 | 5 | |
2001-02 | 33 | 9 | 6 | 2 | 7 | 3 | 46 | 14 | |
2002-03 | 29 | 4 | 7 | 1 | 5 | 2 | 41 | 7 | |
2003-04 | 28 | 4 | 4 | 1 | 6 | 0 | 38 | 5 | |
2004-05 | 29 | 8 | 5 | 0 | 4 | 0 | 38 | 8 | |
2005-06 | 24 | 2 | 3 | 0 | 4 | 1 | 31 | 3 | |
Ընդհանուր | 312 | 87 | 61 | 20 | 47 | 13 | 425 | 120 | |
Ընդհանուր կարիերայում | 552 | 201 | 98 | 39 | 91 | 32 | 741 | 272 |
Բերգկամպի խաղերի վիճակագրությունը ազգային հավաքականի կազմում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հավաքական | Տարի | Եվրոյի ընտրական խաղեր | Եվրոյի եզրափակիչ խաղեր | ԱԱ-յի ընտրական խաղեր | ԱԱ-յի եզրափակիչ խաղեր | Ընկերական խաղեր | Ընդհանուր | ||||||
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Նիդերլանդներ | 1990 | 3 | 3 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 4 | 1 |
1991 | 4 | 1 | - | - | - | - | - | - | 1 | 1 | 5 | 2 | |
1992 | - | - | 4 | 3 | 2 | 1 | - | - | 5 | 3 | 10 | 7 | |
1993 | - | - | - | - | 6 | 4 | - | - | 2 | 1 | 8 | 4 | |
1994 | 1 | 0 | - | - | - | - | 5 | 3 | 5 | 3 | 11 | 6 | |
1995 | 4 | 1 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 5 | 1 | |
1996 | - | - | 4 | 1 | 2 | 4 | - | - | 4 | 1 | 8 | 2 | |
1997 | - | - | - | - | 4 | 3 | - | - | 1 | 1 | 5 | 4 | |
1998 | - | - | - | - | - | - | 7 | 3 | 2 | 0 | 9 | 3 | |
1999 | - | - | - | - | - | - | - | - | 5 | 1 | 6 | 1 | |
2000 | - | - | 5 | 0 | - | - | - | - | 3 | 0 | 8 | 0 | |
Ընդհանուրը կարիերայում | 11 | 5 | 13 | 4 | 14 | 12 | 12 | 6 | 30 | 11 | 79 | 37 |
Այաքսի ակադեմիայում Բերգկամպը սովորում էր համընդհանուր ֆուտբոլ։ Այդ ձևով նա հասցնում էր փորձել իրեն բոլոր դիրքերում, բացի դարպասապահից, դրա փոխարեն Բերգկամպը սովորում էր ավելի լավ շրջանցել պաշտպաններին[8]։ Այդ ակադեմիայում բոլոր տարիքային խմբերը խաղում էին 4-3-3 տակտիկական սխեմայով, որը թույլ էր տալիս ֆուտբոլիստներին առանց վնասի փոխել իրենց դիրքերը ավելի հարձակվողական ոճի։ Մինչև հարձակման կենտրոնական դիրքեր գալը՝ կարիերայի սկզբում նա շուրջ 3 տարի խաղաց աջ թևում։ Ինտերում նա խաղում էր որպես կենտրոնական հարձակվող, բայց չկարողացավ հարթել իր հարաբերությունները Ռուբեն Սոսոյի հետ և դրա պատճառով նրան անվանեց եսասեր[8]։ Երբ Բերգկամպը միացավ Արսենալին, նա Ռայթի հետ սկսեց փոխկապակցված խաղալ, իսկ հետագայում արդեն Թիերի Անրիի և Նիկոլա Անելկայի։ Օվերմարսի՝ որպես Դենիսի ասիստենտի տեղափոխությունը Արսենալ օգնեց նրան 1997-98 մրցաշրջանում 7 խաղում խփել 7 գնդակ[109]։ Այդպես եղավ նաև Ֆրեդի Յունբերգի հետ 2001-02 մրցաշրջանում[60]։
Խաղային կարիերայի ընթացքում Բերգկամպին անվանել էին «անարդար» և «կեղտոտ» խաղացող, սակայն նրա մարզիչ Արսեն Վենգերը անհեթեթություն է համարել այդ ամենը, քանի որ Բերգկամպը այդպիսի ֆուտբոլիստ չէր[110][111][112]։ 2004 թվականի «The Times»-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասաց, որ ֆուտբոլում պետք է լինել հոգեպես պատրաստված և չպետք է կոպտություն ցուցաբերել հակառակորդի դիտավորյալ արարքի դեմ, այս եզրակացության Դենիսը հանգել էր Ինտերի կազմում հանդես գալու ժամանակ։ Խաղերում իր ագրեսիայի մասին Բերգկամպը ասել է, որ նա շատ հիասթափություններ է ապրում[8]։
Բերգկամպը գոլ խփելու համար կատարում է մինիմալ չափով հպումներ։ Երբեմն նրան հարկավոր է լինում մեկ հպում, երբ, օրինակ, ուրիշներին պետք է երկուսը կամ երեքը[113]։ - Արսեն Վենգեր |
Բերգկամպը շատ մրցանակներ է ստացել իր կարիերայի ընթացքում։ Նա երկու անգամ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ անվանակարգում և մտել է ՖԻՖԱ 100-ի մեջ[114]։ 1991 և 1992 թվականներին Բերգկամպը դարձել է Նիդերլանդների առաջնության լավագույն ֆուտբոլիստը, ինչպես նաև 1990-91 և 1992-93 մրցաշրջաններին եղել է առաջնության լավագույն ռմբարկուն։ 1997/98 մրցաշրջանում նա ՊՖԱ-ի և ԱՖԺ-ի արդյունքներով ընտրվեց որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվեց տարվա ակումբի մեջ[115]։ ՈՒԵՖԱ Եվրո 1992-ում Բերգկամպը դարձավ լավագույն ռմբարկու և ընդգրկվեց ԱԱ 1998-ի տարվա ակումբի կազմում։
2007 թվականի ապրիլին Բերգկամպը հայտնվեց անգլիական ֆուտբոլի փառքի սրահում[116], նա նաև երկրորդ տեղում էր Արսենալի պատմության լավագույն ֆուտբոլիստների շարքում[117]։ Բերգկամպի պատվին 2013 թվականին կանգնեցվեց արձան[118]։
Ստորև ներկայացվում է նրա մրցանակների ամբողջական ցանկը՝
(փակագծերում գրված թվերը նշանակում են, թե տվյալ տիտղոսը/ձեռքբերումը ֆուտբոլիստը թիմի կազմում կամ ինքնուրույն քանի անգամ է նվաճել)
Բերգկամպը ամուսնացած է Հենրիտե Ռոզենդալի հետ։ Նրանք ամուսնացել են 1993 թվականի հունիսի 16-ին[130][131]։ Ունեն չորս երեխա՝ Էստել Դեբորան, Դեննիս Միտչելը, Յասմին Նաոմին և Շաֆրան Ռիտան[131][132][133]։ Նրա զարմիկը՝ Ռոլանդ Բերգկամպը, ներկայում հանդես է գալիս «Սպարտա» ֆուտբոլային ակումբի կազմում[134]։ «Արսենալ»-ի կազմում խաղալու ժամանակ Բերգկամպը Բաթում սովորում էր մեքենաշինություն և ստացել է բակալավրի աստիճան[135]։
Նրա լավագույն ընկերը Մարկ Օվերմարսն է, ում հետ նա խաղացել է Արսենալի կազմում։ Երբեմն նրան քննադատում էին նրա համար, որ նա անընդհատ փոխանցում է միայն Բերգկամպին[136]։
«Չթռչող հոլանդացի» մականունը Բերգկամպն ստացել է ինքնաթիռով թռչելու իր վախի պատճառով։ 1989 թվականին ավիավթարից մահացել է Բերգկամպի մոտ ընկերը՝ Վիրջել Յումանհանը։ Ինքը՝ Բերգկամպը, ընդամենը պատահականությամբ չի հայտնվել այդ չվերթի ինքնաթիռում։ Սկզբում, սակայն, նա անհարմարություն չէր զգում ինքնաթիռով թռչելու ժամանակ։ Ամեն ինչ փոխվեց 1994 թվականին, երբ Նիդերլանդների հավաքականը մեկնում էր ԱՄՆ, որպեսզի մասնակցեր աշխարհի առաջնությանը։ Այդ ժամանակ իրենց հետ մեկնող մի լրագրող կատակով ասաց, որ իր պայուսակում պայթուցիկ կա[137]։ Դրանից հետո Բերգկամպը հրաժարվեց թռչել որևէ վայր ինքնաթիռով[138], նրան ցույց տվեցին հոգեբանական օգնություն։
Իմ մոտ կա այդ խնդիրը, և ես պարտավոր եմ ապրել սրանով։ Ես չեմ կարող ինչ-որ բան անել այս խնդրի հետ, խնդիրը հոգեբանության մեջ է, և ես չեմ կարող ինչ-որ բան անել։ Ես չեմ ճանապարհորդել ինքնաթիռով շուրջ երկու տարի։ Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան և Արսենալը հարգանքով են մոտենում այս երևույթին։ Ինձ հոգեբանական օգնություն է հարկավոր։ Ես չեմ կարողանում ճանապարհորդել։ Եվ ես խուճապի մեջ եմ լինում։ Եվ դա սկսվում է արդեն թռիչքից մեկ օր առաջ[138]։ - Դենիս Բերգկամպ |
Այս ամենի պատճառով Արսենալը և Նիդերլանդների հավաքականը հաճախ արտագնա խաղերի էին մեկնում առանց Դենիսի։ Դեպքեր էին լինում, որ խաղերին մասնակցելու համար Բերգկամպը մեկնում էր մեքենայով կամ ավտոբուսով, սակայն այս ձևով ճանապարհին նա շատ էր հոգնում[137]։ 2001 թվականի փետրվարին՝ «Լիոն»-ի դեմ խաղից առաջ, Արսեն Վենգերը խոստովանեց, որ Բերգկամպի ճանապարհորդությունը գնացքով և մեքենայով նրա մոտ առաջացնում է մի անհանգիստ վիճակ, որը ազդում է նրա խաղի վրա[139]։
Բերգկամպը EA Sports-ի FIFA համակարգչային մի շարք խաղերի ֆուտբոլիստներից է, նա պատկերված էր FIFA 99-ի միջազգային տարբերակի ետնանկարի վրա[140]։ Նա նաև ներառված էր FIFA 14-ի Ultimate Team Legends թիմում[141]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.