From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանն օլիմպիական խաղերում տարբեր տարիների ներկայացրել են հիմնականում հայ և ռուս մարզիկներ։ Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցում են 1952 թվականից։ 1952-1988 թվականներին. Հայաստանը հանդես է եկել ԽՍՀՄ դրոշի ներքո։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992 թվականին նախկին խորհրդային հանրապետությունները հանդես եկան ԱՊՀ դրոշի ներքո։ 1996 թվականից սկսած հայաստանցի մարզիկներն օլիմպիական խաղերում հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Ընդհանուր հաշվով Խորհրդային Հայաստանը (ԽՍՀՄ կազմում), ԱՊՀ և Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները Օլիմպիական խաղերում նվաճել են չեմպիոնի 33 ոսկե մեդալ, 16 մարզիկներ ձեռք են բերել 23 արծաթե մեդալ, 16 մարզիկներ արժանացել են 20 բրոնզե մեդալ (2003 թվականի տվյալներով)[1][2]
Հայաստանը Օլիմպիական խաղերում | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||
Օլիմպիական պատմություն | ||||||||||||
Ամառային խաղեր | ||||||||||||
Ձմեռային խաղեր | ||||||||||||
Այլ երկրների կազմում | ||||||||||||
Ռուսական կայսրություն (1900–1912) Խորհրդային Միություն (1952–1988) Միացյալ թիմ (1992) |
2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։
Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին սկսել են մասնակցել 1912 թվականին կայացած 5-րդ խաղերից։
Ըստ հայ մատենագրության՝ առաջին հայը, ով մասնակցել է խաղերին, եղել է Տրդատ Առաջին թագավորը՝ Արշակունիների արքայատոհմից։
Հայ պատմաբան Մովսես Խորենացու շնորհիվ է հայտնի, որ օլիմպիական չեմպիոն դարձած առաջին հայը եղել է Տրդատ III Արշակունին, ով հաղթել է 281 թվականի Օլիմպիական խաղերում։
393 թվականին Հունաստանում հայոց Արշակունի թագավոր՝ Վարազդատը կռփամարտի մրցումներում հաղթել է և նրա անունը դրոշմվել է մարմարյա սալին՝ որպես վերջին օլիմպիադայի հաղթանակող[3]։
Խաղեր | Մարզիկներ | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը | Դիրք |
---|---|---|---|---|---|---|
1952–1988 | Որպես ԽՍՀՄ հավաքականի մաս | |||||
Բարսելոնա 1992 | որպես Միավորված հավաքականի մաս | |||||
Ատլանտա 1996 | 32 | 1 | 1 | 0 | 2 | 45 |
Սիդնեյ 2000 | 25 | 0 | 0 | 1 | 1 | 71 |
Աթենք 2004 | 18 | 0 | 0 | 0 | 0 | - |
Պեկին 2008 | 25 | 0 | 0 | 6 | 6 | 78 |
Լոնդոն 2012 | 25 | 0 | 1 | 2 | 3 | 60 |
Ռիո դե Ժանեյրո 2016 | 33 | 1 | 3 | 0 | 4 | 36 |
Տոկիո 2020 | ||||||
Ընդամենը | 2 | 5 | 9 | 16 | 86 |
Խաղեր | Մարզիկներ | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը | Դիրք |
---|---|---|---|---|---|---|
1952–1988 | Որպես ԽՍՀՄ հավաքականի մաս | |||||
Ալբերվիլ 1992 | որպես Միավորված հավաքականի մաս | |||||
Լիլիհամեր 1994 | 2 | 0 | 0 | 0 | 0 | - |
Նագանո 1998 | 7 | 0 | 0 | 0 | 0 | - |
Սոլթ Լեյք Սիթի 2002 | 9 | 0 | 0 | 0 | 0 | - |
Թուրին 2006 | 5 | 0 | 0 | 0 | 0 | - |
Վանկուվեր 2010 | 4 | 0 | 0 | 0 | 0 | - |
Սոչի 2014 | 4 | 0 | 0 | 0 | 0 | - |
Ընդամենը | 0 | 0 | 0 | 0 | - |
Սպորտաձև | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
---|---|---|---|---|
Ըմբշամարտ | 2 | 3 | 3 | 6 |
Ծանրամարտ | 0 | 2 | 5 | 7 |
Բռնցքամարտ | 0 | 0 | 1 | 1 |
Ընդամենը | 2 | 5 | 9 | 16 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.