From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ալեքսանդրի Կարյակին (հունվարի 12, 1990[1], Սիմֆերոպոլ, ԽՍՀՄ[3][4][5]), ռուսաստանցի շախմատիստ, գրոսմայստեր (2003)։ 12 տարեկան և 211 օրականում դարձել է պատմության ամենաերիտասարդ գրոյսմաստերը[6]՝ գրանցված Գինեսի ռեկորդների գրքում։ Հետագայում նրան գերազանցել է ամերիկացի շախմատիստ Աբհիմանյու Միշրան[7]։ 2016 թվականին հաղթել է հավակնորդների մրցաշարում, բայց պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ 2016 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում[8]։ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող[9]։ Արագ շախմատի աշխարհի չեմպիոն (Աստանա, 2012), բլից շախմատի աշխարհի չեմպիոն (Դոխա, 2016), Ռուսաստանի թիմի կազմում աշխարհի թիմային առաջնության կրկնակի հաղթող (2013 և 2019)։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ(2005)[10], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2014)[11], ՌԴ գրոսմայստեր (2011)[12]։
Սերգեյ Ալեքսանդրովիչ Կարյակին | |
---|---|
ռուս.՝ Сергей Александрович Карякин | |
Սերգեյ Կարյակինը | |
Պետություն(ներ) | Ուկրաինա Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ |
Կոչում | Գրոսմայստեր (2003) Միջազգային վարպետ (2002) |
Առավելագույն վարկանիշ | 2788 (հուլիս 2011) |
Ներկայիս վարկանիշ | 2750 |
ՖԻԴԵ համար | 14109603 |
365chess | Sergey_Karjakin |
Chesstempo համար | 100690 |
ICCF համար | 100690 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2], Շախմատային օլիմպիադա 2014[2], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
Մարզական ակումբ | Փարիզի շախմատային ակումբ |
Անդամակցություն | Sixth Civic Chamber of the Russian Federation (2017–2020)? և Public Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)? |
Պարգևներ և մրցանակներ | |
t.me/karjakinchess | |
Sergey Karjakin Վիքիպահեստում |
Վաստակի համար պարգևատրվել է երրորդ աստիճանի շքանշանով։ (2004)[13] Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ։
Ծնվել է 1990 թվականի հունվարի 12-ին՝ Սիմֆերոպոլում։ Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկան հասակում։ Հաճախել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում գտնվող Ա. Մոմոտի անվան շախմատի ակումբ, որն այն ժամանակ արդեն հայտնի էր իր աշակերտներով, այնպիսին, ինչպես Ռուսլան Պոնոմարիովը և Նատալյա Զդեբսկայան Գորլովկայից, Կատյա Լագնոն Լվովից, Զախար Եֆիմենկոն Ուժգորոդից, Ալեքսանդր Արեշենկոն Լուգանից, Անտոն Կորոբովը և Աննա Ուշենինան Խարկովից։ Սերգեյ Կարյակինը բացառություն չեղավ և լրացրեց շախմատային աշխարհի կարևոր գործիչների ցանկը։ 2009 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդևի հրամանով նրան շնորհվել է Ռուսաստանի քաղաքացիություն[14][15]։ Հենց այդ տարին նա դառնում է Ռուսաստանի շախմատի հավաքականի անդամ։ Քաղաքացիության փոփոխման իր քայլը Կարյակինը բացատրել է Ղրիմում զարգացման հեռանկարների բացակայությամբ, և նրանով, որ նա իրեն միշտ համարել է ռուս։ Կարյակինը հետագայում նշել է. «Մինչ տեղափոխվելը ես հարյուրավոր գրոյսմաստերներից մեկն էի, իսկ տեղափոխվելուց հետո՝ շնորհիվ իմ մարզիչներ Յուրի Դոխոյանի և Ալեքսանդր Մատիլևի, երկու տարվա ընթացքում բարձրացա վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակ»[16] [17][18]։2013 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական Սոցիալական համալսարանը` սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ։ 2016 թվականին մամլո ասուլիսում Սերգեյ Կարյակինը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել «Կասպերսկու լաբորատորիայի» հետ։ Հայտնի ընկերությունը, որը զբաղվում է ՏՏ տեխնոլոգիաների զարգացման լուծումներով, այսուհետ հանդիսանում է ռուս գրոսմայստերի գլխավոր գործընկերը։ «Այժմ Կասպերսկին պաշտպանում է իմ համակարգիչը» - ավելացրեց Կարյակինը[19][20]։
Բազմիցս հաղթել է Եվրոպայի մանկական և երիտասարդական առաջնություններում։ Մի շարք խոշոր մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։ Ուկրաինայի հավաքականի կազմում նվաճել է XXXVI Համաշխարհային Շախմատի օլիմպիադայի չեմպիոնի կոչումը (2004), Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիադայի արծաթե մեդալակիր (2010), Իր տախտակի վրա ցույց տվեց լավագույն արդյունք՝ վաստակելով 10 հնարավորից 8 միավոր (+6−0=4) և ստացավ առաջին անհատական մրցանակը (4-րդ խաղատախտակի վրա)։ «Տոմսկ-400» թիմի կազմում նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը՝ լավագույն արդյունք ցուցաբերելով 1 խաղատախտակի վրա։ Ռուսաստանի կազմում աշխարհի չեմպիոն (Թուրքիա, 2013). <<Մալախիտ>> թիմի կազմում Ռուսաստանի չեմպիոն (2014)։ 2007 թվականի աշխարհի գավաթի կիսաեզրափակիչի մասնակից։ Մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող՝ 2001 թվական Ալուշտա, 2005՝ Վեյկ-ան-Զե(խումբ B), Կիրիշի 2009 - «Կորուս-մրցաշար» Վեյկ-ան-Զե, Ստավանգեր՝ (2013 և 2014)։ 2016 թվականի նոյեմբերի 21-ից Աշխարհի չեմպիոնների խորհրդանշական հավաքականի անդամ։
2017 թ. մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով նա դարձավ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խթանման հանձնաժողովի անդամ[21]։ 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը[22];
2009 թվականի հուլիսի 24-ին ամուսնացել է միջազգային սպորտի վարպետ, ուկրաինուհի Եկատերինա Դոլժիկովայի հետ (ծնված 1988), շուտով նրանք բաժանվեցին[23]։ 2017 թվականի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով նա դարձավ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ։ 2014 թվականի մայիսի 17-ին ամուսնացել է Գալյա Կամալովայի հետ (ծնված 1987), ով Մոսկվայի շախմատի ֆեդերացիայում աշխատում էր որպես քարտուղարուհի[24]։2015 թվականի վերջին ծնվեց զույգի առաջին որդին՝ Ալեքսեյը[25]։2017 թվականի հուլիսի 27-ին ծնվեց երկրորդ տղան[26]՝ Միխայիլը[27]։
2004 թվականին շախմատային օլիմպիադայի հաղթող՝ Ուկրաինայի հավաքականի կազմում ։
ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի երկրորդ փուլի հաղթող 2012/2013, որն անց է կացվել Տաշքենդում,11 միավորից 6½ (+3-1=7)[30]։
ХХІ կարգի մրցաշարի հաղթող Ստավանգեր 2013, 9 հնարավորից 6 միավոր արդյունքով (+5-2=2)[31]։
14 հնարավորից 7½ միավոր արդյունքով (+3-2=9) Կարյակինը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը, որն անց է կացվել Խանտի-Մանսիյսկում[32][33]։
Սթավանգեր 2014 ХХІ կատեգորիայի առաջնության հաղթող՝ 9 հնարավորից 6 միավոր արդյունքով։ (+4-1=4)[34]։
Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 11 հնարավորից 7 միավոր արդյունքով (+3-0=8)[35][36]:
2015 թվականին Բաքվում հաղթել է ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությունում, Թայ-բրեյքում հաղթելով մեկ այլ ռուս գրոսմայստերի՝ Պյոտր Սվիդլերին։ Սերգեյը պարտվեց առաջին երկու պարտիաներում, ապա մրցակցի կոպիտ սխալի շնորհիվ (նա «հալածում էր »ձիուն) հաղթեց երրորդը, հետո չորրորդը, և հաղթեց Թայ-բրեյքում, դեռ ավելին, բոլոր 10 պարտիաները ավարտվել են արդյունավետ և ոչ մի ոչ-ոքի չի գրանցվել[17]։
2016 մարտի 28-ին հաղթեց հավակնորդների մրցաշարում՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ վերջնական պարտիայում հաղթելուց հետո 1 միավորով առաջ անցավ նրանից։ Կարյակինը դարձավ գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը 2016 թվականի շախմատի չեմպիոնի կոչման համար պայքարում։
2016 թվականի նոյեմբերի 11-ից 30-ը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղացել է Մագնուս Կարլսենի դեմ։ 12 Պարտիա, անց են կացվել դասական՝ ժամանակով, ավարտվել են 6:6 հաշվով, շախմատիստներից յուրաքանչյուրը հաղթել է մեկ անգամ, մնացած խաղերը ավարտվել են ոչ-ոքի։ Թայ-բրեյքում Կարյակինը և Կարլսենը խաղացին արագ շախմատ՝ 4 պարտիա։ Ռուս շախմատիստը կարողացավ հասնել ոչ-ոքիի իր համար բարդ ստացված առաջին և երկրորդ պարտիաներում, սակայն երրորդ և չորրորդ պարտիաները նա պարտեց։ Այսպիսով, Կարյակինը չկարողացավ նվաճել շախմատի աշխարհի կոչումը, որը պահպանեց Կարլսենը։ Այդ խաղերի արդյունքում Սերգեյ Կարյակինը ստացավ «պաշտպանության նախարար» մականունը[37][38]։
2016 թվականի դեկտեմբերի 26-ից 29-ը մասնակցել է արագ շախմատի և բլիցի աշխարհի առաջնությանը, որը կայացել է Դոխայում (Քաթար)։ Բլիցի մրցաշարը բաղկացած էր 21 փուլից, որի ժամանակ Սերգեյը հավաքել է 16,5 միավոր (ինչպես և Մագնուս Կարլսենը), սակայն առաջ անցավ Կարլսենից լրացուցիչ ցուցանիշներով (Սերգեյը հաղթել էր Մագնուսի հետ պարտիայում)։ Այսպիսով, Սերգեյը կարիերայում առաջին անգամ դարձավ բլիցի աշխարհի չեմպիոն[39][40]։
2017 թվականի օգոստոսի 17-ին ամերիկայի Սենտ-Լուիսի (Միսսուրի նահանգ) մրցաշարում գրոյսմաստերներ Գարրի Կասպարովն ու Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղացին արագ շախմատի առաջին փուլի պարտիայում։ Կասպարովի համար շախմատի ասպարեզ վերադարձից հետո այս պարտիան դարձավ առաջինը[41]։
2019 թ. մարտին Աստանայում (Ղազախստան) անցկացված թիմային առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում նա դարձավ աշխարհի չեմպիոն[42]։
Տարեթիվ | Քաղաք | Մրցաշար | Կատ. | + | − | н | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|---|
2005 | Բեէր-Շեվա | Աշխարհի թիմային առաջնություն | 2 | 0 | 5 | 7-ից 4½ | 4 | |
2006 | Ֆորոս | Միջազգայիյն մրցաշար | 1 | 3 | 7 | 11-ից 4½ | 9-10 | |
2007 | Վեյկ-ան-Զե | 69-րդ միջազգային մրցաշար | 3 | 3 | 7 | 13-ից 6½ | 7-8 | |
Ֆորոս | Միջազգային մրցաշար | 3 | 0 | 8 | 11-ից 7 | 2 | ||
Խանտի-Մանսիյսկ | Շախմատի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ 2007 | 3-4 | ||||||
2008 | Ֆորոս | Միջազգային մրցաշար | 2 | 1 | 8 | 11-ից 6 | 3 | |
Սոչի | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 3 | 2 | 8 | 13-ից 7 | 5-7 | ||
2009 | Վեյկ-ան-Զե | 71-րդ Միջազգային մրցաշար | 5 | 2 | 6 | 13-ից 8 | 1 | |
Նալչիկ | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 3 | 4 | 6 | 13-ից 6 | 8-11 | ||
Ջերմուկ | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 2 | 1 | 10 | 13-ից 7 | 7 | ||
Բիլբաո | «Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշար» | 1 | 1 | 4 | 18-ից 7[Комм. 1] | 3 | ||
2010 | Սոչի | Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 2] | 1 | |||||
Վեյկ-ան-Զե | 72-րդ միջազգային մրցաշար | 2 | 1 | 10 | 13-ից 7 | 6-7 | ||
Մոսկվա | Տալի 5-րդ հուշամրցաշար | 2 | 0 | 7 | 9-ից 5½ | 1-3 | ||
Մոսկվա | Ռուսաստանի առաջնության 63-րդ Սուպեր եղրափակիչ | 4 | 1 | 6 | 11-ից 7 | 1-2 | ||
Խանտի-Մանսիյսկ | Շախմատային օիմպիադա 2010 | 6 | 0 | 4 | 10-ից | 2 | ||
2011 | Մեդիաշ | Միջազգային մրցաշար | 3 | 0 | 7 | 10-ից 6½ | 1-2 | |
Մոսկվա | Ռուսաստանի 64-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 2 | 1 | 4 | 7-ից 4 | 4 | ||
Մոսկվա | Տալի 6-րդ հուշամրցաշար | 1 | 0 | 8 | 9-ից 5 | 3 | ||
2012 | Մոսկվա | Աերոֆլոտ Օպեն | 12 | 0 | 6 | 18-ից 15 | 1 | |
Սոչի | Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 3] | 4 | 0 | 3 | 7-ից 5½ | 1 | ||
Դորտմունդ | Միջազգային մրցաշար | 3 | 0 | 6 | 9-ից 6 | 1-2 | ||
Մոսկվա | Ռուսաստանի 65-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 1 | 0 | 8 | 9-ից 5 | 2 | ||
Ստամբուլ | Շախմատային օլիմպիադա 2012 | 4 | 0 | 6 | 10-ից 7 | 2 | ||
Տաշքենդ | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 3 | 1 | 7 | 11-ից 6½ | 1-3 | ||
2013 | Մոսկվա | Աերոֆլոտ Օպեն | 1 | |||||
Սոչի | Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 4] | 0 | 1 | 5 | 6-ից 2½ | 2 | ||
Ստավանգեր | Ստավանգերի միջազգային մրցաշար | 5 | 2 | 2 | 9-ից 6 | 1 | ||
Կիև | Սբերբանկ open | 1 | ||||||
Նիժնի Նովգորոդ | Ռուսաստանի 66-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 1 | 1 | 7 | 9-ից 4½ | 7 | ||
Անտալիա | Աշխարհի թիմային առաջնություն | 3 | 0 | 5 | 8-ից 5½ | 1 | ||
2014 | Վայկ-ան-Զե | 76-րդ միջազգային մրցաշար | 4 | 2 | 5 | 11-ից 6½ | 2-3 | |
Խանտի-Մանսիյսկ | Հավակնորդների մրցաշար | 3 | 2 | 9 | 14-ից 7½ | 2 | ||
Սոչի | Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 5] | 1 | 0 | 6 | 7-ից 4 | 1 | ||
Ստավանգեր | Ստավանգերի միջազգային մրցաշար[43] | 21 | 4 | 1 | 4 | 9-ից 6 | 1 | |
Բիլբաո | Եվրոպայի Թիմային գավաթ[Комм. 6] | 0 | 1 | 4 | 5-ից 2 | 3 | ||
Կազան | Ռուսաստանի 67-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 1 | 2 | 6 | 9-ից 4 | 8-10 | ||
Բաքու | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 2 | 1 | 8 | 11-ից 6 | 3-7 | ||
2015 | Չիտա | Ռուսաստանի 68-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 3 | 0 | 8 | 11-ից 7 | 2 | |
Բաքու | Շախմատի աշխարհի գավաթ 2015 | 1 | ||||||
Ֆույուան և Խարբին | Ընկերական խաղՌուսաստանի և Չինաստանի հավաքականների միջև[44] | 5-ից 5[Комм. 7] | 1 | |||||
2016 | Մոսկվա | Հավակնորդների մրցաշար | 22 | 4 | 1 | 9 | 14-ից 8½ | 1 |
Նյու-Յորք | 2016 թվականի շախմատի աշխարհի առաջնության մրցաշար | 1 | 1 (3) | 10 (12) | 12 (16) -ից 6 (7) | 2 |
Տարեթիվ | Քաղաք | Մրցաշար | + | − | н | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2010 | Օդեսսա | Արագ շախմատի աշխարհի գավաթ | 1 | ||||
2012 | Աստանա | Արագ շախմատի աշխարհի առաջնություն | 10 | 2 | 3 | 15-ից 11½ | 1 |
Աստանա | Բլիցի աշխարհի առաջնություն | 13 | 6 | 11 | 30-ից 18½ | 3 | |
Պեկին | Համաշխարհային ինտելեկտուալ խաղեր (Արագ շախմատ, բլից, բասկերի շախմատ) | 2 12 2 | 3 2 4 | 2 1 1 | 7-ից 3 15-ից 12½ 7-ից 2½ | 12 1 13 | |
2013 | Պեկին | Համաշխարհային ինտելեկտուալ խաղեր (Արագ շախմատ, բլից, բասկերի շախմատ) | 3 15 7 |
3 6 0 | 1 9 3 | 7-ից 3½ 30-ից 19½ 10-ից 8½ | 8 1 1 |
2016 | Դոխա | Արագ շախմատի աշխարհի առաջնություն | 6 | 3 | 6 | 15-ից 9 | 19 |
Դոխա | Բլիցի աշխարհի առաջնություն[45] | 13 | 1 | 7 | 21-ից 16½ | 1 |
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2000 | 2206 | 2250 | 2250 | 2250 | 2206 | |||||||||
2001 | 2269 | 2262 | 2338 | 2388 | 2388 | 2262 | ||||||||
2002 | 2460 | 2489 | 2523 | 2527 | 2527 | 2460 | ||||||||
2003 | 2547 | 2556 | 2560 | 2562 | 2562 | 2547 | ||||||||
2004 | 2566 | 2580 | 2591 | 2576 | 2591 | 2566 | ||||||||
2005 | 2599 | 2635 | 2645 | 2658 | 2658 | 2599 | ||||||||
2006 | 2660 | 2661 | 2679 | 2672 | 2679 | 2660 | ||||||||
2007 | 2678 | 2686 | 2678 | 2694 | 2694 | 2678 | ||||||||
2008 | 2732 | 2732 | 2727 | 2730 | 2732 | 2727 | ||||||||
2009 | 2706 | 2721 | 2717 | 2722 | 2723 | 2723 | 2706 | |||||||
2010 | 2720 | 2725 | 2739 | 2747 | 2747 | 2760 | 2760 | 2720 | ||||||
2011 | 2776 | 2776 | 2776 | 2788 | 2772 | 2763 | 2788 | 2763 | ||||||
2012 | 2769 | 2766 | 2779 | 2779 | 2785 | 2778 | 2780 | 2775 | 2775 | 2785 | 2766 | |||
2013 | 2780 | 2786 | 2786 | 2786 | 2767 | 2782 | 2776 | 2772 | 2772 | 2762 | 2756 | 2756 | 2786 | 2756 |
2014 | 2759 | 2766 | 2766 | 2772 | 2770 | 2771 | 2786 | 2786 | 2777 | 2767 | 2770 | 2773 | 2786 | 2759 |
2015 | 2760 | 2760 | 2757 | 2757 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2762 | 2762 | 2766 | 2766 | 2766 | 2753 |
2016 | 2769 | 2769 | 2760 | 2779 | 2779 | 2774 | 2773 | 2769 | 2769 | 2772 | 2772 | 2785 | 2785 | 2760 |
2017 | 2785 | 2783 | 2783 | 2783 | 2783 | 2781 | 2773 | 2773 | 2780 | 2765 | 2760 | 2760 | 2785 | 2760 |
2018 | 2753 | 2763 | 2763 | 2778 | 2782 | 2782 | 2773 | 2773 | 2760 | 2760 | 2753 | 2753 | 2782 | 2753 |
2019 | 2753 | 2753 | 2753 | 2743 | 2752 | 2748 | 2748 | 2750 | 2760 | 2760 | 2754 | 2754 | 2760 | 2743 |
2020 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 |
2021 | 2757 | 2757 | 2757 | 2758 | 2743 | 2758 | 2743 | |||||||
2022 | 2743 | 2747 | 2747 | 2743 | ||||||||||
2023 | 2750 | 2750 | 2750 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.