Փսոու (գյուղ)

From Wikipedia, the free encyclopedia

Փսոու (գյուղ)map

Սալմե կամ Փսոու (աբխազերեն՝ Ҧсоу, վրաց.՝ სალმე, էստ․՝ Salme), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 17 կմ հյուսիս-արևմուտք, Փսոու գետի ձախ ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Փսոու
աբխ.՝ Ҧсоу, վրաց.՝ სალმე
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ՀամայնքԳագրայի շրջան
ԲԾՄ550 մ
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Բնակչություն1659 մարդ (1989)
Ազգային կազմԷստոնացիներ, Հայեր, Ռուսներ
Thumb
Փսոու (գյուղ) (Աբխազիա)
Փակել

Բնակչություն

1959 թվականի տվյալներով գյուղն ուներ 1268 բնակիչ[2], հիմնականում էստոնացիներ, հայեր և ռուսներ։ 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղում բնակվում էր 1659 մարդ[3], հիմնականում էստոնացիներ, հայեր, վրացիներ և հույներ[4]։ 2015 թվականի դրությամբ, գյուղում բնակվում էին 530 էթնիկ էստոնացիներ, իսկ դպրոցում, մասամբ հնարավորություն կար կրթություն ստանալու նաև էստոներեն լեզվով։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ և բուժկայան։

Պատմական ակնարկ

19-րդ դարի վերջերին, մերձբալթյան Էստլյանդիա նահանգում գտնվող Կուուսալու ծխական համայնքից եկած էստոնացի վերաբնիկները, 1884 թվականին, Աբխազիայի Փսոու-ախաբլա գյուղի մոտ կառուցել են ոչ մեծ անտառահատարան։ Արմատախիլ անելով ծառերը և չորացնելով ճահճուտը, նրանք տնկել էին սալորենու այգիներ և զբաղվում էին բանջարեղենի մշակությամբ։ 1885 թվականին գյուղը կոչվեց Սալմե։ 1992-1993 թվականների վրաց-աբխազական հակամարտության ժամանակ, էստոնացիների մի մասը հայրենադարձվել է Էստոնիա։

Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1915 թվականին։

1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Փսոու, համանուն գետի անունով[5]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.