ազատ և բաց ելակետային կոդով մեդիա նվագարկիչ և հոսարկման մեդիա սպասարկիչ From Wikipedia, the free encyclopedia
VLC մեդիա նվագարկիչ (նախկինում VideoLAN Client և սովորաբար հայտնի է որպես պարզապես VLC), դյուրատար, բազմապլատֆորմային նվագարկող և մեդիայի հաղորդման սպասարկիչ ազատ և բաց ելակետային կոդով ծրագրային ապահովում, պատրաստաված VideoLan նախագծի կողմից։ VideoLAN Client նշանակում է Տեսացանց հաճախորդ կրճատ ՏՑՀ։
VLC մեդիա նվագարկիչն աջակցում է բազմաթիվ ձայնա և տեսասեխմումների մեթոդներ և նիշքի ձևաչափեր, ներառյալ DVD-Video֊ներ, video CD֊ներ և հոսարկման հաղորդակարգեր։ Այն նույնպես ունակ է համակարգչային ցանցով հաղորդելու և տրանսկոդավորելու մուլտիմեդիա ֆայլեր[26]։
VLC֊ի բաշխումը լռելյայն պարունակում է բազմաթիվ ազատ ապակոդավորման և կոդավորման գրադարաններ, ազատելով սեփականատիրական հավելումների գտնելու և կարգավորելու անհրաժեշտությունից։ VLC֊ի կոդեկների մեծամասնությունը FFmpeg նախագծի «libavcodec» գրադարանի կողմից են տրամադրվում, բայց հիմանականում օգտագործվում են իր իսկ muxer֊ները և demuxer֊ները, ինչպես նաև իր իսկ պրատակոլի իրականացումները։ Այն նաև իր ճանաչումն է գտել որպես Linux֊ի և OS X֊ի վրա կոդավորված DVD֊ները բացելու հնարավորությամբ առաջին նվագարկիչ, օգտագործելով «libdvdcss» DVD֊ի ապակոդավորման գրադարանը։
VideoLan նախագիծը սկզբնապես՝ 1996 թվականին, եղել է համալսարանական նախագիծ։ VLC֊ի հապավումը ժամանակին բացվում էր որպես «VideoLAN Client», երբ VLC֊ին էր VideoLAN նախագծի բաժանորդային ծրագիր էր։ Բայց քանի որ VLC֊ն սոսկ միայն բաժանորդային ծրագիր չէ, այդ հապավումը այլևս չի վերագրվում[27][28]։
Այն նախատեսված էր համալսարանական ցանցով սպասարկչի կողմից հաղորդված տեսանյութեր դիտելու համար բաժանորդային ծրագիր լիներ։ Սկզբնապես ծրագրավորված լինելով «École Centrale Paris» ուսանողների կողմից, այն հիմա ծրագրավորվում է աջակցողների կողմից ողջ աշխարհից և կորդինացվում «VideoLAN» շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից։
1998 թվականին զրոյից ամբողջովին վերծրագրավորվելով, այն 2001 թվականի փետրվարի 1֊ին École Centrale Paris ինստիտուտի գլխավորի թույլտվությամբ թողարկվեց GNU GPL֊ով։ Սպասառու ծրագրային գործառությունները VideoLAN Server֊ից (VLS) հիմնականում ներգրավվել են VLC֊ի մեջ և հետագայում հեռացվել[29]։ Նախագծի անվանումը փողարինվեց VLC մեդիա նվագարկիչ֊ով, որովհետև այլևս գոյություն չուներ բաժանորդ֊սպասառու ենթակառուցվածքը։
Կոնի պատկերանիշը École Centrale֊ի հեռահաղորդակցության ուսանողական ընկերության կողմից հավաքված ճանապարհատրանսպորտային կոների հիշատակումն է[30]։ Richard Øiestad֊ի ձեռքով նախագծած կոնի պատկերանիշի դիզայնը ցածր տարալուծման տարբերակից[31] փոխարկվել է համակարգչով ստեղծված բարձր տարալուծման տարբերակի 2006 թվականին[32]։
13 տարի ծրագրավորվելուց հետո, 2009 թվականի հուլիսի 7֊ին թողարկվեց VLC մեդիա նվագարկչի 1.0.0 տարբերակը[33]։ VLC մեդիա նվագարկչի տարբերակ 2.0.0֊ը թողարկվել է 2012 թվականի փետրվարի 18֊ին[34][35]։
2011 և 2012 թվականներին VLC֊ի շատ մասեր վերարտոնագրվել են GNU LGPL֊ով[36][37]։
VLC֊ն առաջինն է sourceforge.net֊ի միջին բեռնումների քանակով[38] և բեռնվել է ավելի քան 1.3 բիլիոն անգամ[39]։
VLC֊ն այժմ հնարավոր է ձեռք բերել iPad֊ի, iPhone֊ի և iPod Touch֊ի համար Apple֊ի App Store֊ից։ Այն կար նաև նախկինում, բայց GPL֊ի ու iTunes Store֊ի համաձայնագրի հետ օրինական հակասության պատճառով հեռացվել էր[40], այնուամենայնիվ հետո վերականգնվեց Մոզիլլայի հանրային արտոնագրի տակ[41]։ Անդրոիդի համար VLC֊ի վրա աշխատանքները սկսվեցին 2010 թվականին և բետա տարբերակը այլժմ հնարավոր է ներբեռնել Google Play store֊ից[42][43]։ Windows Store֊ի տարբերակը ի հայտ եկավ 2014 թվականի մարտի 13֊ին։ Աջակցումը Windows RT֊ի, Windows Phone֊ի և հավանաբար Xbox One֊ի համար նույնպես ծրագրավորման փուլում են[44]։
VLC֊ն, ինչպես մուլտիմեդիա կառուցվածքների (անգլ.՝ framework) մեծամասնությունը, ունի չափազանց մոդուլյար կառուցվածք, որը հեշտացնում է մոդուլների/հավելումների ընդգրկումը նոր նիշքերի ձևաչափեր, կոդեքներ և հոսքի հաղորդակարգեր բացելու համար։ VLC 1.0.0 ունեցել է ավելի քան 380 մոդուլներ[45]։
VLC֊ի միջուկը դինամիկ կերպով ստեղծում է իր ընդգրկած մոդուլների պատկերը կախված դրությունից՝ ներածման հաղորդակարգից, ներածվող նիշքի ձևաչափից, կոդեկից, տեսաքարտի հնարավորություններից և հարաչափերից։ VLC֊ում ամեն ինչ հանդես է գալիս հավելումների տեսքով, ինչպիսիք են միջերեսները, ձայնա և տեսա արտածումները, կառավարման գործիքները, կոդեկները և ձայնա և տեսաֆիլտրները։
VLC֊ում միջերեսները հանդես են գալիս որպես հավելվածներ, ինչը նշանակում է VLC֊ի միջուկը կարող է գործարկվել մեկ կամ մի քանի միջերեսով, կամ նույնիսկ առանց որևիցե միջերեսի։
Լռելյայն Windows֊ի և Լինուքսի համար GUI֊ն հիմնված է Qt 4֊ի վրա, OS X֊ի համար՝ Cocoa֊ի վրա, իսկ BeOS֊ի համար՝ Be API֊ի վրա, և բոլորն էլ ունեն համանման ստանդարտ միջերես։ Հին լռելյայն GUI֊ն հիմնված էր wxWidgets֊ի վրա Windows֊ի և Լինուքսի համար[46]։
Միջերեսը ներառում է նաև քողարկված հատկություն, որը թույլ է տալիս VLC֊ի ճանապարհատրանսպորտային կոնի պատկերանիշը փոխել ձմեռ պապի գլխարկ կրող կոնով։ Պատկերանիշը փոխվում է դեկտեմբեր 18֊ին՝ Սուրբ ծննդից մեկ շաբաթ առաջ (ըստ կաթոլիկ եկեղեցու) և հետ է ուղղվում իր սովորական տեսքին հունվարի մեկին։
VLC֊ին ունի չափազանց հարմարեցվող շապիկներ իր skins2 միջերեսի շնորհիվ, նույնպես Winamp 2֊ի և XMMS֊ի շապիկներն են աջակցվում։ Հարմարեցվող շապիկների հատկությունը հնարավոր է խափանվի կախված օգտագործվող տարբերակից։ Շապիկները չեն աջակցվում VLC֊ի Mac OS X֊ի տարբերակում։
Տերմինալով օգտվողների համար VLC֊ին ունի հեռակա կառավարման միջերես և ncurses միջերես։ Քանի որ VLC֊ին կարող է օգտագործվել որպես հաղորդման սպասառու ծրագիր, ի տարբերություն մեդիա նվագարկիչի, այս հեռակառավարման հնարավորությունը շատ օգտակար է։ Հեռակառավարման միջերեսը տեքստային է։ Կան նաև telnet և HTTP (Ajax) միջերեսներ։
Ի հավելումն այս միջերեսներին, VLC֊ն հնարավոր է կառավարել տարբեր եղանակներով․
Քանի որ VLC֊ին փաթեթի հիման վրա մեդիա նվագարկիչ է, այն ունակ է նվագարկելու գրեթե բոլոր տեսանյութերը։ Այն կարող է նաև նվագարկել որոշ նիշքեր, եթե անագամ վնասված, թերի կամ չավարտված են, ինչպիսիք են նիշքեր, որ դեռ բեռնվում են թորրենթով (P2P ցանցով)։ Այն նույնպես նվագարկում է m2t MPEG transport stream֊ների (.TS) նիշքեր, որոնք անգամ դեռ թվայնացման փուլում են HDV տեսախցիկից Firewire մալուխով, հնարավորություն տալով հետևելու տեսանյութին։ Նվագարկիչ նաև ունակ է օգտագործելու libcdio֊ն .iso նիշքեր մուտք գործելու համար և օգտատերերին թույլ տալով նվագարկել նիշքեր անմիջապես սկավառակային պատկերի (անգլ.՝ disk image) մեջ անգամ եթե օգտատիրոջ օպերացիոն համակարգը չի կարողանում ուղղակիորեն աշխատել .iso պատկերների հետ։
VLC֊ին աջակցում է բոլոր ձայնա և տեսաձևաչափերը, որոնք աջակցվում են libavcodec֊ի և libavformat֊ի կողմից։ Սա նշանակում է, որ VLC֊ին կարող է նվագարկել H.264 կամ MPEG-4 Part 2 տեսանյութեր, ինչպես նաև աջակցել FLV կամ MXF նիշքի ձևաչափեր անմիջապես տեղակայումից հետո՝ անպատրաստից, օգտագործելով FFmpeg֊ի գրադարանները։ Այլապես VLC֊ն ունի մոդուլներ այն կոդեկների համար, որոնք հիմնված չեն FFmpeg֊ի գրադարանների վրա։ VLC֊ն այն ազատ ծրագրային DVD նվագարկիչներից է, որ անտեսում է DVD֊ի շրջանային կոդովորումը (անգլ.՝ DVD region coding) RPC-1 ներկառուցված ծրագրաշարով սկավառակային հիշասարքերի վրա, հնարավորություն տալով նվագարկել սահմանափակված տարածելիության պարունակությունները անկախ գտնվելու վայրից։ Այնուամենայնիվ սա չի վերաբերվում RPC-2 ներկառուցված ծրագրաշարով հիշասարքերին, քանի որ այս դեպքում շրջանային կոդավորումը պարտադրվում է հենց հիշասարքի կողմից, սակայն այլ շրջանի համար նախատեսված սկավառակները էլի կորող են բացվել «կոպիտ ուժի» (անգլ.՝ brute force) հարձակման մեթոդով։ VLC մեդիա նվագարկիչը ունի զտիչներ, որոնք կարող են աղավաղել, պտտել, երկփեղկել, վերահյուսել և արտացոլել տեսանյութերը (անգլ.՝ distort, rotate, split, deinterlace և mirror), ինչպես նաև ավելացնել պատկերանիշի վերածածկ։ Այն նաև կարող է արտածել տեսանյութը «ASCII art֊ի» տեսքով։
VLC մեդիա նվագարկիրը կարող է նվագարկել VHS֊ից CapDVHS.exe֊ի օգնությամբ թվայնացված HD տեսագրությունները։ FireWire կապի օգտագործման դեպքում VLC֊ն ունակ է հաղորդելու ուղիղ եթեր ապակոդավորված պարունակությունը։ VLC մեդիա նվագարկիչը կարող է ցուցադրել նվագարկվող տեսանյութը որպես էկրանի ֆոն, ինչպես Windows DreamScene կաներ, օգտագործելով DirectX (միայն հնարավոր է Windows֊ի վրա)։ VLC֊ն կարող է տեսագրել էկրանը screencast֊ի համար։
VLC֊ն կարելի է տեղակայել կամ գործարկել հենց USB ֆլեշ հիշասարքից կամ այլ արտաքին հիշասարքից։ VLC֊ն հնարավոր է ընդլայնվել սկրիպտավորմամբ․ այն օգտագործում է Lua սկրիպտավորման լեզուն[47][48]։ VLC֊ն կարող է նվագարկել AVCHD ձևաչափով տեսանյութերը (չափազանց սեխմված ձևաչափ, որ օգտագործվում է վերջին արտադրության HD տեսախցիկներում)։ VLC֊ն կարող է ստեղծել բազմաթիվ երաժշտական տեսողականցումներ (անգլ.՝ music visualization)։ Ծրագիրը ունակ է մեդիա նիշքերը փոխարկելու տարբեր աջակցվող ձևաչափերի[49]։
VLC մեդիա նվագարկիչը բազմահարթակային ծրագիր է իր տարբերակներով Windows֊ի, OS X֊ի, iOS֊ի, Լինուքսի, Անդրոիդի, BSD֊ի, BeOS֊ի, OS/2֊ի, Solaris֊ի, Syllable֊ի and QNX֊ի համար[50]։ Այնուամենայնիվ VLC մեդիա նվագարկչի փոխհամատեղելիությունը տարբերակների և տարբեր ՕՀ֊ների տարբերակների միջև չի պահպանվում[51]։ Կան նաև 64֊բիթանոց տարբերակները և փորձնական տարբերակը 64֊բիթանոց Windows֊ի համար[52]։
VLC֊ի տարբերակը Windows 8֊ի համար աջակցվում է Kickstarter֊ի արշավով, որպեսզի ավելացվի աջակցումը Microsoft֊ի նոր Մետրո տեսքին համապատասխան գրաֆիկական միջերես, որը կաշխատի Windows Runtime֊ով։ Այն կբերի DVD֊ների, VCD֊ների և չկոդավորված Blu-ray սկավառակների աջակցումը, որոնցից ոչ մեկ չի աջակցվում Windows 8֊ում[53]։ Բոլոր արդեն իսկ գոյություն ունեցող յուրահատկությունները՝ ներառյալ տեսազտիչները, ենթագրերի աջակցումը և ձայնային հավասարակշռիչը (անգլ.՝ equalizer), կներառվեն Windows 8֊ում։
VLC֊ի բետա վարկածը Windows 8֊ի համար թողարկվել էր Microsoft Store֊ում 2014 թվականի մարտի 13֊ին։
2012 թվականի մայիսին VLC֊ի թիմը հաղորդեց, որ VLC֊ի տարբերակը Անդրոիդի համար պատրաստվում է[54]։ Բետա վարկածը ներբեռնելի է Google Play֊ից[55]։
Մի քանի Հավելվածների ծրագրավորման միջերեսեներ (API) կարող են միանալ VLC֊ին և օգտագործել դրա գործառությունը․
Windows֊ի, Լինուքսի, OS X֊ի և այլ Unix֊անման հարթակներում VLC֊ն տրամադորում է NPAPI հավելումը (անգլ.՝ plugin)[63], որը օգտատերերին հնարավորություն է տալիս դիտել վեբկայքերում ընդգրկված QuickTime, Windows Media, MP3 և Ogg նիշքերը առանց հավելյալ ծրագրերի օգտագործման։ Այն աջակցում է բազմաթիվ վեբ դիտարկիչներ ներառյալ Mozilla Firefox֊ը և այլ Netscape֊ի հիմքով դիտարկիչները; Safari֊, Google Chrome-ը և այլ WebKit֊ի հիմքով դիտարկիչները; և Opera֊ն։ Google֊ն օգտագործել է այս հավելումը իր տեսանվագարկիչի (անգլ.՝ Google Video Player) դիտարկիչների համար հավելումը պատրաստելու համար մինչև Adobe Flash֊ին անցնելուն[64]։
0.8.2 տարբերակից սկսած VLC֊ն նույնպես տրամադրում է ActiveX հավելում, որը թույլ է տալիս դիտել կայքերում ընդգրկված QuickTime (MOV), Windows Media, MP3 և Ogg նիշքերը Internet Explorer օգտագործելուց։
VLC֊ն կարող է գործածել թերատ նիշքերը և որոշ դեպքերում կարող է օգտագործվել բեռնվող նիշքերը նախադիտելու համար։ Մի քանի ծրագրեր օգտագործում են այս յուրահատկությունը, ինչպիսիք են eMule֊ը և KCeasy֊ն։ Ազատ և բաց ելակետային կոդով Ինտերնետ հեռուստատեսային հավելված Miro֊ն նույնպես օգտագործում է VLC֊ի կոդը։ HandBrake֊ը՝ բաց ելակետային կոդով տեսաայլագրիչը (անգլ.՝ video encoder), բեռնում է libdvdcss֊ը VLC մեդիա նվագարկչից։ JuceVLC֊ն նույնպես օգտագործում է libVLC API֊ն։
VLC֊ն կարող է կարդալ բազում ձևաչափեր կախված օպերացիոն համակարգից, որտեղ VLC֊ն աշխատում է, ներառյալ[65].
3GP[66], ASF, AVI, DVR-MS, FLV, Matroska, MIDI[67], QuickTime֊ի նիշքերը, MP4, Ogg, OGM, WAV, MPEG-2 Elementary stream, MPEG program stream, MPEG transport stream, PVA, MP3), AIFF, Raw audio, Raw DV, MXF, VOB, RealMedia, DVD-Video, VCD, SVCD, CD Audio, DVB
VLC֊ն կարող է փոխարկել կամ հաղորդել տեսանյութը կախված օպերացիոն համակարգից տարբեր ձևաչափերով․
VLC մեդիա նվագարկչի տեղադրիչը Mac OS X֊ի և Windows֊ի համար ներառում է «libdvdcss» DVD֊ի ապաայլագրման գրադարանը, չնայած որ այս գրադարանը որոշ իրավասության շրջաններում իրավաբանորեն արգելված է[78][79]։
Հայաստանում VLC մեդիա նվագարկիչն ազատորեն կարող է օգտագործվել և տարածվել։ Ի տարբերություն ԱՄՆ֊ի, Հայաստանում և մի շարք այլ ԵՄ երկրներում օրինական ոչ մի սահմանափակում չկա VLC֊ի համար համեմատաբար ավելի ազատ օրենքների շնորհիվ։
VLC մեդիա նվագարկիչն ունակ է կարդալու տեսա և ձայնատվյալները DVD֊ներից, որոնք ունեն «Content Scramble System» (CSS) այլագրում, չնայած նրան որ VLC մեդիա նվագարկիչը չունի CSS ապաայլագրման արտոնագիրը[80]։ Ոչ իրավազոր CSS֊այլագրված DVD֊ի պարունակության ապաայլագորումը կամ առանց թույլատվության CSS֊ի ապաայլագրման գործիքների տարածումը խախտում է ԱՄՆ «Թվային հազարամյակի հեղինակային իրավունքների» ակտը (անգլ.՝ Digital Millennium Copyright Act)[80]: CSS֊այլագրված DVD֊ների պարունակության ապաայլագորւմը ժամանակավորապես թույլ է տրվել որոշ նպատակների համար (ինչպիսիսք են վավերագրական կինեմատոգրաֆիան, որ DVD֊ի պարունակության կարճ հատվածներ է օգտագործում քննադատության և մեկնաբանության նպատակով) «Թվային հազարամյակի հեղինակային իրավունքների» ակտի օրենqի շրջանցման դեմ թույլատվագրի ներքո, որը արձակվել ԱՄՆ հեղինակային իրավունքների գերատեսչության կողմից 2010 թվականին[81]։ Այնուամենայիվ այս թույլատվագրերը չեն տարածվում «Թվային հազարամյակի հեղինակային իրավունքների» ակտի կողմից CSS֊ապաայլագրման գործիքների արգելքի վրա ինչպիսին է VLC֊ն[82]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.