ԽՍՀՄ ռուբլի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
ԽՍՀՄ ռուբլի, ԽՍՀՄ դրամական միավոր 1923 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 1991 թվականը, իսկ այս ամսաթվից հետո՝ որոշ երկրների դրամական միավոր, Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած (մասնավորապես, Տաջիկստանում 1995 թվականի մայիսի 10-ից)։ Մինչև 1947 թվականը զուգահեռ օգտագործվել է չերվոնեցի հետ միասին։
Խորհրդային թղթադրամների մեծ մասը մշակվել է փորագրող և գեղանկարիչ Իվան Իվանովիչ Գուբասովի կողմից։
ԽՍՀՄ-ում սկսած 1923 թվականից մինչև 1924 թվականը, բոլոր թղթադրամները կոչվում էին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական թղթադրամներ։ 1924 թվականից մինչև 1991 թվականը մինչև 10 ռուբլի (մեկ չերվոնեց) արժողությամբ թղթադրամները կոչվել են ԽՍՀՄ պետական գանձապետական տոմսեր, 10 ռուբլուց բարձր՝ ԽՍՀՄ Պետական բանկի տոմսեր։ 1991 թվականից բոլոր արժողությամբ թղթադրամները սկսեցին կոչվել ԽՍՀՄ Պետական բանկի տոմսեր։
Խորհրդային թղթադրամները դրամական ռեֆորմից հետո 1961 հունվարի 1-ին պաշտոնապես հավասարեցվել է 0,987412 գ ոսկուն։ ԽՍՀՄ-ում ոսկի կարելի էր ձեռք բերել որպես ոսկերչական իրեր, որոնք 1985 թվականից իրացվել են 2,926 միլիարդ ռուբլի արժողությամբ[1], թողարկվել են ոսկյա հիշարժան կոպեկներ։ ԽՍՀՄ Պետական բանկը սահմանել էր ռուբլու պաշտոնական փոխարժեքը այլ արժույթների նկատմամբ, այսպես, 1991 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարը հավասար էր 0,5571 ռուբլու, 1(մեկ) ֆունտ ստերլինգը 1,0389 ռուբլու[2]։
ԽՍՀՄ փլուզումից հետո 1992-1995 թվականներին խորհրդային ռուբլին աստճանաբար դուրս էր գալիս կիրառությունից։ Խորհրդային ռուբլուց հրաժարված վերջին երկիրը, Տաջիկստանն էր (10 մայիսի 1995)։ Ռուսաստանը 1993 թվականի հուլիսին թողեց խորհրդային ռուբլու գոտին։
Remove ads
Պատմություն
ԽՍՀՄ միութենական հանրապետությունների լեզուներով ռուբլու և կոպեկի անուններ
Remove ads
Տնտեսական ցուցանիշներ
Գնման միավորը ռուբլի
ԽՍՀՄ-ում վճարումները հիմնականում կատարվել են կանխիկ։ Սա պահանջում էր շրջանառության մեջ դնել մեծ թվով թղթադրամներ։ Ռուբլին տպվում էր Մոսկվայի և Լենինգրադի Գոսզնակի գործարաններում։ Ռուբլու գնողունակությունը որոշվում էր պետության կողմից, կախված շուկաների և գների տեսակից՝ մասնավորապես կախված բնակլիմայական գոտիների հետ՝ I, II, III, IV։
Երկրի սահմաններից մեծ գումար հանելը՝ 30 ռուբլուց ավելի, (10 ռուբլանոց թղթադրամներ) արգելված էր։ Ռուբլին արտասահմանում չէր կիրառվում։ Փոխադրվող ռուբլին անկախ վճարման միջոց էր, ճիշտ այնպես, ինչպես Վնեշտորբանկի կտրոնները։
1950 թվականին, հիմնականում արտասահմանյան հաշվարկների համար, ռուբլին դրվեց ոսկու հիմքի վրա 0,222168 գ, թեև նրա ներքին գնողունակությունն երկրում ավելի ցածր էր, քան պատերազմից առաջ։ 1960 թվականի նոյեմբերի 15-ին ռուբլու ոսկու «արժեքը» բարձրացվեց 0,987412 գ և միաժամանակ փոխարինվեց 10 հին ռուբլին 1 նորով։ Դրանով ռուբլին արժեզրկման ենթարկվեց 55,5 %, սակայն նրա արժեքը հետագայում բարձրացվեց։
Remove ads
Նախառեֆորմյան ռուբլի

ԽՍՀՄ-ի առաջին դրամական միավորները դարձան թղթադրամներ 10, 15 և 25 հազար ռուբլի արժողությամբ, թողարկված համաձայն ԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի կանոնակարգի՝ նոյեմբերի 23-ին[3] և 1923[4] դեկտեմբերի 18-ի և 1924 թվականի[5] փետրվարի 7-ի։ Առաջին հրամանով նախատեսվում էր թողարկել 100, 250, 500, 1000 և 5000 ռուբլի դրամանական միավորներ, սակայն դա այդպես էլ չիրագործվեց։
Թղթադրամների վրա գրված էին ռուսերեն, բելոռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, հայերեն և թուրք-թաթարերեն (ադրբեջաներեն) լեզուներով, ԽՍՀՄ Սահամանադրության 34-րդ հոդվածը և 1923 թվականի ԽՍՀՄ գերբը՝ 6 ժապավեններով, հետևյալ կարգախոսով «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» վերը նշված լեզուներով։ Բոլոր թղթադրամների վրա կար ԽՍՀՄ Ֆինանսների Ժողովրդական կոմիսար Գ․ Սոկոլնիկովի (1923—1926) ստորագրությունը և գանձապահներից մեկի ստորագրությունները, АБ-12345 տեսքի սերիական համարը։
Այդ թղթադրամները շրջանառվում էին զուգահեռ 1923 թվական ՌԽՖՍՀ միավորների օրինակների հետ, թողարկված ավելի վաղ շրջանում։
Դրամական բարեփոխումների ընթացքում 1924 թվականին ներդրվել է ոսկու պարունակող կոշտ արժույթ, իսկ 1923 թվականի ռուբլու նմուշները գործածությունից հանվել են 1924[6] փետրվարի 15-ին։ Թղթադրամների փոխանակումը նորով տեղի է ունեցել 1924 թվականի մայիսի 31-ին (Յակուտիայի տարածքում ՝ 1924 թվականի հունիսի 30-ին)[7] 50 000 : 1[8] հարաբերությամբ։
Remove ads
Ռուբլին բարեփոխումից հետո 1922—1924 թվականներ
Մետաղադրամների նմուշներ 1924—1925 թվական
ԽՍՀՄ-ի առաջին կոպեկները 1, 2, 3, 5, 10, 15, 20 արժողությամբ էին, 1 հիսուն կոպեկանոց և 1 ռուբլին թողարկվել են 1924 թվականից մինչև 1924 թվականի փետրվարը[9]։ Հետագայում կոպեկների շարքում ավելացել է կես կոպեկը[10]։
1924 թվականին գործածության մեջ են դրվել նաև 1921—1923 թվականներին հատված արծաթե (50 կոպեկ և ռուբլի) և բիլոնե (10, 15 և 20 կոեկներ) ՌԽՖՍՀ խորհրդանիշներով մետաղադրամներ [11]։
1926—1931 թվականի նմուշի կոպեկներ
1926 թվականի հունվարի 6-ին ԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի որոշում[12] ընդունեցին նոր նմուշի 1, 2, 3 և 5 կոպեկանոցների հատման և թողարկան մասին մասին, քանի որ առաջին նմուշի կոպեկները չափսերով մեծ և ծանր էին։
Ավելի ուշ, 1932 թվականին[13], թողարկվեց նոր նմուշի 10, 15 և 20 կոպեկներ նիկելից հատված։ Ոչ քաշով, ոչ էլ չաձերով նոր կոպեկները չէին տարբերվում հներից, նիկելի ամրությունն ու դիմացկունությունը նրան ավելի երկարակյաց դարձրին, իսկ նրա դժվարահատելիությունը (tпл = 1453 °С) արծաթի համեմատ (tпл = 962 °С)՝ դրամանենգությաունից լավ ապահովված էր։
Նոր նմուշի մետաղադրամների թողարկումը թույլ էր տալիս ազատել մաքուր մետաղների մեծ քանակից՝ պղինձից և արծաթից, որոնցից հատվել էին առաջին կոպեկները, արդյունաբերական և այլ կարիքների համար։
Այս արտադրության բրոնզե կոպեկները առանց որևէ փոփոխության հատվել են մինչև 1935 թվականը, երբ փոխվեց արժեքի երեսի նկարը, հակառակ երեսը պահպանվեց առանց փոփոխության մինչև 1961 թվականը։
1935 թվականի նմուշի կոպեկներ
1935 թվականին գործածության դրվեցին նոր տեսակի կոպեկներ։ Կոպեկի բնութագիրիչները մնացին նույնը, բայց բոլորի աջ երեսին պարզ ձևով կար պատկեր, իսկ որոշներինը նաև հակառակ երեսին կար պատկեր։ Աջ երեսից անհետացավ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» մշանաբանը և հայտնվեց պետության անվանումը, իսկ 10, 15 և 20 կապեկանոցների աջ երեսին մնաց անվանական արժեքը, իսկ հակառակ երեսին թողարկման տարեթիվը և պսակը։ Դիզայնի մանրամասն փոփոխությունը պատճառ դարձավ դրամավարկային դաշտի գերբեռնվածությունը, որը արտադրության համար մեծ դժվարություններ էր առաջացնում[14]։
Այս տիպի կոպոեկները թողարկել են 1935-ից 1957 թվականներին։ Այս ամբողջ ընթացքում ԽՍՀՄ գերբը պատկերված է եղել աջ երեսին, մի քանի անգամ փոխվել է ժապավենների քանակը՝ միութենական երկրների քանակի հետ կապված, որոնք միացել են Միության կազմի մեջ՝ 1935—1936 թվականներին կոպեկների վրա եղել է 6 ժապավեն, 1937-1946 ՝ 11, 1948-1956՝ 16, իսկ 1957՝ 15 ժապավեն։
1947 թվականի դրամական բարեփոխումը կոպեկներին չառընչվեց, և սկսել են առանց փոփոխության հատվել մինչ և հետ ռեֆորմյան տարիներին։
1924 թվականի նմուշի թղթադրամներ

ԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի կանոնակարգի համաձայն 1924[9] փետրվարի 22-ից պահանջարկի անհրաժեշտության նպատակով դրամական միավորների փոխանակումը մետաղադրամների պակասի պայմաններում, թողարկվել են ժամանակավոր գանձապետական պարտատոմսեր 1, 2, 3, 5 և 50 կոպեկենր։ Նաև պատրաստվում էին թողարկել 20 կոպեկ թղթային տարբերակով, սակայն դա չիրականացվեց, իսկ այդ տիպի թղթադրամները հայտնի են որպես նմուշներ։
Բոլոր փոխանակված պարտատոմսերում 1923 թվականից պատկերված էր ԽՍՀՄ գերբը, 6 ժապավեններով և ԽՍՀՄ հանրապետությունների 6 լեզուներով մակագրությամբ, սերիական համարներ չկար, իսկ ֆինանսների կոմիսար Սոկոլնիկովի և գանձապահ Կոզլովի ստրորագրությունները միայն 50 կոպեկանոցի վրա էին պահպանվել։
Կազնաչևի տոմսերը 1, 3 և 5 ռուբլի արժողությամբ ոսկուց թողարկվել են 1924 թվականին փետրվարի 5-ին[15] համաձայն ԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի կանոնակարգի։ Ինչպես և նախկին թղթադրամները, այս թղթադրամների վրա էլ կար ԽՍՀմ ֆինանսների կոմիսար Սոկոլնիկովի և գանձապահներից մեկի ստորագրությունները։ Սերիական համարը 7 նիշ էր, իսկ հենց սերինաները 1-3 1 ռուբիլանոցների վրա, 1-2 3 ռուբլիանոցի և 5 ռուբլու վրա։
1928 թվականին թողարկվել է ոսկյա 1 ռուբլիանոց, որը տարբերվում էր 1924 թվականի ջրայն նշանով և նոր ֆինանսների կոմիսար՝ Ն․ Պ․ Բրյուխանովի (1926—1930) ստորագրությամբ։ Սերիան 1-3 նշանակությամբ կամ էլ 1-2 տառանիշով։
1924 թվականի օգօոտոսին շրջանառության մեջ հայտնվեցին ԽՍՀՄ պետական բանկի արժողությամբ 3 չերվոնց[16]։ Նրանց վրա պատկեր կար միայն մեկ կողմից, իսկ սերիական համարը ուներ АБ 123456 տեսքը։ Չերվոնեցի վրա կար Պետական բանկի կառավարման անդամների ստորագրությունները[17]։ 1924 թվականին[18] պատրաստվել են, բայց չեն թողարկվել տոմսեր՝ 1 և 5 չերվոնեցները։
1926 թվականի[19] մայիսի 21-ի ԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի կանոնակարգի համաձայն շրջանառության մեջ դրվեց վերջնաժամկետ և ժամանակավոր գանձապետական պարտատոմսերի անվանական արժեքով փոխանակումը 1-50 կոպեկները թղթադրամներովմինչև 1926 թվականի օգոստոսի 31-ը, իսկ ԽՍՀՄ-ի ասիական մասի որոշ տարածքներում մինչև 1927[20] թվականի հունվարի 1-ը։
1, 3, 5 ոսկյա ռուբլիները և 3 չերվոնեցները դրամական բարեփոխումների ընթացքում շրջանառությունից հանվել են 1947 թվականին, չնայած նրանք իրականում փոխարինվեցին ավելի ուշ ատրտադրության տոմսերով։
1925 թվականի նմուշի թղթադրամներ
1925 թվականի մարտից մինչև 1930-ական թվականների սկիզբը ԽՍՀՄ Պետական բանկը իրականացրել է գանձապետական տոմսերի անվանական արժեքի թողարկումը 3 և 5 ռուբլի օրինակով 1925 թվականին։ Դրմներն ստորագրվել են Ֆինանսների Ժողովրդական կոմիսար Գ. Ա. Սոկոլնիկովի և գանձապահներից մեկը։ Սերիական համարը 6-նիշով, սերիա 1 կամ 2՝ գրված։
1947 թվականի դրամական բարեփոխումների ընթացքում այդ գանձապետական տոմսերը հանվել են շրջանառությունից, չնայած ըստ էության ավելի շուտ էին գործածությունից հանվել։
1926-1932 թվականների նմուշի թղթադրամներ
1926-1932 թվականներին ԽՍՀՄ Պետական բանկը թողարկել է մի քանի անվանական արժեքով թղթադրամ, անվանական չերվոնեցներ։ 1, 2 և 3 չերվոնեց տպագրվում էին մեծ թղթի վրա առանց ջրի նշանի, իսկ 5 չերոնեցը ջրային նշանով էր, բայց առանց հակառակ երեսի։ Բոլոր թղթադրամների սերիական համարը АБ 123456 էր։ Չերվոնեցների վրա կար Պետական բանկի անդամների ստորագրությունները։
Այս արտադրության չերվոնեցները օրենքով մնացին որպես վճարման արտարժույթ մինչև 1947 թվականի բարեփոխումները, չնայած 1937թվականի նմուշի նմանատիպ անվանումների թղթադրամների հետ մեկտեղ, դրանք նույնիսկ ավելի վաղ դուրս եկել գործածությունից։
1934 թվականների նմուշի թղթադրամներ
1934 թվականի հունիսից ԽՍՀՄ Պետական բանկը սկսեց թողարկել գանձապետական նոր տիպի տոմեսեր 1,3 և 5 ռուբլի արժողությամբ։ 1934 թվականից մինչև 1936 թվականը թղթադրամներ են թողարվկել ֆինանսների կոմիսար Գ․ Ֆ․ Գրինկոյի ստորագրությամբ։ Նրա ձերբակալությունից հետո 1937 թվականին դրամի շրջանառությունը ստորագրությամբ «Ժողովրդի թշնամի» քաղաքական տեսնակյունից «ճիշտ» չէր դիտվում։ Սրա հետ կապված որոշում կայացվեց միևնույն տեսքով նույն արժողությամբ թղթադրամները թողարկել, բայց առանց Գրենկոյի ստորագրության, ավելին, նման իրավիճակից խուսափելու համար, նախատեսվում է թղթադրամներ թողարկել առանց որևէ մեկի ստորագրությունների, օրինակ, Գրինկոյի իրավահաջորդ, որպես ֆինանսների ժողովրդական կոմիսար Վ․ Չուբարի։ Որոշումը իրապես համարվեց «ճիշտ», քանի որ հետագայում նաև Չուբարը ձերբակալվեց և գնդակահարվեց։ Երկու արտադրության թղթադրամներն էլ առանց ջրային նշանի էին, ունեցել են А 123456 համարով տեսք (միայն առաջին թողարկուները) կամ АБ 123456 (երկու թողարկուներն էլ)։
Այս տիպի թղթադրամաները օրինական էին մինչև 1947 թվականի բարեփոխումները, չնայած ավելի վաղ 1938 թվականի ռուբլու հետ դուրս են եկել գործածությունից։
1937-1938 թվականների նմուշի թղթադրամներ
1938 թվականին թողարկվել են նոր գանձապետական թղթադրամներ 1,3, 6,և 5 ռուբլի արժողությամբ։ Թղթադրամի գույնը՝ ավանդակն էր, իսկ ոչ ավանդականը՝ բացակայում էր ջրի նշանը։ Ավելի բարձր արժեք ունեցող թղթադրամները թողարկվել են ԽՍՀՄ Պետական բանկում նշված անվանական արժեքով՝ չերվոնեց։
Remove ads
Ռուբլին 1947 թվականի բարեփոխումից հետո

1947 թվականին անցկացվեց հերթական դրամական բարեփոխումը։ Առանց գների մասշտաբների փոփոխության հին թղթադրամները նորերի հետ փոխանակվեցին 10:1 հարաբերությամբ։ Կոմպեկները իրենց արժեքով մնացին գործածության մեջ։
1947 բարեփոխումից հետո տարվա մեջ երկու անգամ թղթադրամներ թողարկվնեցին, որոնք տարվերվում էին ԽՍՀՄ գերբի վրա եղած ժապավենների քանակով՝ առաջին թողարկման մեջ նրանց քանակը 16-ն էր, իսկ երկրորդինը՝ (1957 թվական)՝ 15։ Համապատասխանաբար փոփոխվեցին նաև մակագրությունների քանակը «մեկ ռուբլի» միութենական երկրների լեզուներով։ Չնայած դիզայնի փոփոխությանը, երկրորդ թողարկման ամսաթիվը մնում է նույնը՝ 1947 թվական։
Remove ads
Ռուբլին 1961 թվականի բարեփոխումից հետո
1961 թվականի անցկացվեց հերթական դրամական բարեփոխումը։ Գների մասշտաբը 1961 թվականի հունվարի 1-ից փոփոխվեց 10 անգամ։ 1, 2 և 3 մետաղե դրամները մնացին նույն անվանական արժեքին։ 1961 թվականի դրամական միավորները ԽՍՀմ պատմության մեջ եղան ամենաերկարակյացը՝ առանց որևէ լուրջ փոփոխության նրանք կիրառության մեջ մնացին մինչև 1991 թվականի հունվարի 23-ը։
1961 թվականի նմուշի կոպեկներ
Այս նմուշի մետաղադրամները շրջանառության մեջ էին բավականաչափ երկար ժամանակահատվածում։ Ֆորմալ կերպով այդ մետաղադրամները մնացին օրինական մինչև 1998 թվականի վերջը, իսկ միչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը նրանց կարելի էր փոխանակել Ռոսատանի բանկերում ըստ քանակության, 1 նոր կոպեկը (10 հին ռուբլիով)։
1961թվականի կոպեկենրի հետ շրջանառության մեջ էին, նրանց հետ չափերով համապատասխանող 1926-1957 թվականների 1, 2 և 3 կոպեկենրը։
Հուշանվեր կոպեկներ
Հուշանվեր կոպեկների թողարկումը ԽՍՀՄ-ում սկսվել է 1965 թվականից, երբ թողարվեց 1 ռուբլի արժողությամբ կոպեկը, նվիրված Հաղթանակի օրվա 20-ամյակի տարելիցին։ Մետաղադրամները թողարկվում էին տարբեր հիշարժան իրադարձությունների պատվին, նշանավոր մարդկանց տարեդարձի, ինչեպս նաև ճարտարապետական շինությունների և կենդանիների պատկերներով։ Նրանք հիմնական հատվում էին պղինձ-նկելային խառնուրդից։ Բացի այդ, կոպեկներ էին թողարկվում արծաթից, ոսկուց, պլատինից և պալադիումից։
1961 թվականների նմուշի թղթադրամներ
Remove ads
1991 թվականի ռեֆորմից հետո
1991 թվականի նմուշի կոպեկներ
1991 թվականին ԽՍՀՄ պետական բանկը թողարկեց նոր նմուշի 10 և 50 կոպեկանոցներ, և 1, 5 և 10 մետաղե ռուբլիներ։
Կոպեկների աջ երեսին պատկերված է Մոսկվայի կրեմլը և «Պատական Բանկ • ԽՍՀՄ •» մակագրությունը, հակառակ երեսին՝ անվանական արժեքը՝ դրոշմած, բուսական դեկորացիա (հացահատիկի խուրց և կաղնու փաթաթված ճյուղ), թողարկման տարեթիվը։
1991 թվականների նմուշի թղթադրամներ
1991 թվականի դրամական բարեփոխումների ընթացքում թողարկվեցին նոր թղթադրամներ 50 և 100 արժողությամբ։ 1991 թվականի դրամական միավորների վրա դրամի անվանական արժեքը գրված էր ԽՍՀՄ պետությունների լեզուներից միայն ռուսերեն։
Մյուս արժողությամբ թղթադրամները, ներառյալ նորերը՝ 200, 500 և 1000 ռուբլիները, թողարկվել են ավելի ուշ[21]։
1, 3, 5, 10 և 25 ռուբլի արժողությամբ թղթադրամները 1961 թվականի նմուշներն էին և բոլոր շրջանառվող թղթադրամները շարունակում էին մնալ օրինական։
1992 թվականների նմուշի թղթադրամներ
1992թվականին թողարվեցին նոր նմուշի թղթադրամներ 50, 100, 200, 500 և 1000 ռուբլի արժողությամբ։ Թղթադրամների վրա որոշ գրաֆիկական փոփոխություններ էին արված։
Չնայած, որ 1991 թվականի դեկտեմբերի 20-ին ԽՍՀՄ պետական բանկը լուծարվեց և իր գործունեությունը դադարեցրեց 1992 թվականի մարտի 1-ից, ՌՖ կենտրոնական բանկի կղմից թողարկված թղթադրամները կոչվում էին ԽՍՀմ պետական բանկի տոմսեր։ Ռուսաստանի տարածքում, 1993 թվականի հուլիսի 26-ից սկսված դրամական բարեփոխումների արդյունքում, դրանք շրջանառությունից հանվել են նախորդ թղթադրամների հետ միասին։
Remove ads
Արտարժույթի ինքնարժեք
Խորդրդային ռուբլու ինքարժեքը կապված էր ոսկու հետ։ Ստորև աղյուսակով ներկայացված է պաշտոնական ինքնարժեքը ԱՄՆ դոլարի հետ՝ այդ ժամանակ աշխարհի ամենակայուն արժույթի, տարբեր տարիների խորհրդային ռուբլու համեմատ։
Remove ads
Խորհրդային ռուբլուց հրաժարումը և ռուբլու գոտու անկում
1993 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը Ռուսաստանում իրականացվել է դրամավարկային քաղաքականություն, որի ընթացքում դրամական շրջանառությունից հանվել են ԽՍՀՄ պետական բանկի գանձապետական տոմսերը։ Բարեփոխումը նաև լուծեց Ռուսաստանի դրամական դրամական հարցերը և ԱՊՀ երկրների դրամական միավորների հարցը, որոնք ռուբլին օգտագործում էին որպես դրամական միավոր։
1992-1993 թվականների ընթացքում նախկին խորհրդային երկրները ներդրեցին սեփական արտարժույթը, որոշները զուգահեռ օգտագործել են նաև ռուբլին։ Բացառություն են կազմել Տաջիկստանը (ռուսական ռուբլին պահպանվել է մինչև 1995 թվականը), Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը (1994), ներկայումս՝ Աբխազիան և Հարավային Օսիան (շարունակում են օգտագործել ռուսական ռուբլին)։

Remove ads
Մշակույթում
«Ռուբլի և դոլար» Սերգեյ Միխալկով բանաստեղծությունը(1952)։
…Եվ ես ազգային ռուբլին եմ, և ես ժողովրդի ձեռում եմ,
Որը աշխարհ է կառուցում և աշխարհին խաղաղության է կանչում,
Ի հեճուկս բոլոր թշնամիների տարեց տարի ամրանում եմ։
Դե քաշվեք մի կողմ՝ խորհրդային ռուբլին է գալիս։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads