քաղաք Ռուսաստանում From Wikipedia, the free encyclopedia
Նոգինսկ (մինչև 1930 թ․ — Բոգորոդսկ), քաղաք Ռուսաստանի Մոսկվայի մարզում, Բոգորոդսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն։ Քաղաքը գտնվում է Կլյազմա (Օկա գետի վտակ) գետի վրա, Մոսկվայից 51 կմ (35 կմ ՄՕԱՃ-ից) արևեք, Մեշչերայան ցածրադիր գոտու հյուսիս-արևմտյան սահմանին։ Բնակչությունը – 103967 մարդ (2020):
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նոգինսկ | |||||
ռուս.՝ Ногинск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Քաղաքային բնակավայր Նոգինսկ[1] | ||||
Հիմնադրված է | 1389 թ. | ||||
Մակերես | 52,09 կմ² | ||||
ԲԾՄ | 150 մետր | ||||
Բնակչություն | ▲102 392 մարդ (2024)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 49651 | ||||
Փոստային դասիչ | 142400 | ||||
Պաշտոնական կայք | gorod-noginsk.ru | ||||
| |||||
2013 թվականին Նոգինսկ քաղաքը ստացավ պատմական բնակավայրի կարգավիճակ[3]։
Այսօրվա Նոգինսկի տեղում ի սկզբանե գտնվում էր Ռոգոժ գյուղը (հին ռուսերեն՝ Рогожъ), որն առաջին անգամ հիշատակվում է Իվան Կալիտայի երկրորդ հոգևոր գրության մեջ (1339 թվական)։ Մեծ իշխանը նրան կտակել է իր երկրորդ կնոջը՝ Ուլյանային, "փոքր երեխաների հետ"։ Բնակավայրի մասին հաջորդ հիշատակումը թվագրվում է Իվան III-ի (1504 թ․) հոգևոր գրության մեջ, որը Ռոգոժը փոխանցեց իր որդի Վասիլի III-ին։ 1506 թվականին Վասիլի III-ը առանձնացրեց Նիկոլայ Հրաշագործի տաճարը, որը գտնվում էր գյուղի տարածքում, եկեղեցական հողը և հարակից Միշինսկայա (Սև) գյուղը։ 1540 թվականին հողերի փոխանցման ակտը լրացուցիչ հաստատվեց Իվան IV-ի կողմից, որը նույնպես բնակավայրը դասեց Ռոգոժայի կառապանային /յամշչիկային/ բնակավայր։ Միխայիլ Ֆյոդորովիչի կառավարման ժամանակաշրջանին վերաբերող ձեռագրային գրքերաում նշված են Ռոգոժա գյուղ (Ռոգոժի) և Հին Ռոգոժսկի փոսը և հաղորդում են հետևյալ տեղեկությունները․ «Եվ Ռոգոժա գյուղի 38 բակեր- որսորդները կային Մոսկվայի կառապնային բնակավայրերի, իսկ նրանցում հին լքված կառապններ իրենց երեխաներով 92 մարդ, իսկ կառապնային մրցավազքը Մոսկվայում քշում են ռոգոժսկի յամշչիկների հետ միասին։ 1646 թվականին յամշչյան բակերի թիվը հասավ 44-ի, նրանցից բացի աղբյուրներն հաշվում են "բոբիլյան 6 բակեր"»։
2018 թվականի հունիսի 30-ից այն մարզային ենթակայության քաղաք է[4]։
Նոգինսկի կլիման | |||||||||||||
Ցուցիչ | Հունվ․ | Փետր․ | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հուն․ | Հուլ․ | Օգոս․ | Սեպտ․ | Հոկտ․ | Նոյ․ | Դեկ․ | Տարի |
Միջին առավելագույնը, °C | −6,1 | −4,1 | 1 | 10,3 | 18,2 | 21,8 | 23,7 | 21,6 | 15,4 | 7,9 | 0,3 | −4 | 8,8 |
Միջին ջերմաստիճանը, °C | −9,2 | −8,6 | −3 | 5,4 | 12,5 | 16,4 | 18,4 | 16,3 | 10,7 | 4,5 | −2 | −6,6 | 4,6 |
Միջին փոքրագույնը, °C | −12,6 | −12,5 | −6,8 | 0,9 | 6,8 | 10,9 | 13,2 | 11,4 | 6,5 | 1,5 | −4,4 | −9,5 | 0,5 |
Տեղումների նորման, մմ | 40 | 32 | 30 | 33 | 50 | 71 | 81 | 75 | 58 | 57 | 47 | 44 | 618 |
Աղբյուր[5] |
Գտնվելու վայրը
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.