Վրաստանի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Վրաստանը (վրաց.՝ საქართველო՝ Սաքարթվելո), «Քարթվելների երկիր») տարածաշրջանի և ժամանակակից պետության անվանում է Հարավային Կովկասում, Սև ծովի ափին, Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջին։ Վրաստանի հիմնական և բնիկ բնակչությունն են կազմում վրացիները (այլ կերպ՝ քարթվելները), հայերը (որոնք մի շարք տարածքներում վրացիներից ավելի շուտ են հաստատվել)[1][2][3], ինչպես նաև ոչ բնիկ ադրբեջանցիները (թուրքական ծագմամբ ցեղեր, թուրքախոս կովկասցիներ)։ Վրաստանի պատմությունն անխզելիորեն կապված է վրաց և հայ ժողովուրդների հետ[1][4]։
Վրաստանի պատմությունը (վրաց.՝ საქართველოს ისტორია) ընդգրկում է երկար ժամանակաշրջան, սկսած Աբևիլյան մշակույթից։ Կովկասի այլ շրջանների հետ, Վրաստանում գտել են մարդկային քաղաքակրթության հնագույն հուշարձաններ և երկիրը, որոշ մասնագետների կողմից, համարվում է մետաղագործության ծագման օջախներից մեկը։ Վրաստանի պատմությունում վրաց ցեղերի առաջին միությունը, իսկ հետագայում առաջին պետությունն է Դիաոհան, որը հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակից վերջերից[4]։