Վրաստանի անվանում
From Wikipedia, the free encyclopedia
Վրաստան (հայերեն՝ Վրաստան - /vrʌstʌn/), վրացիների ազգային պետություն Կովկասում, Հայաստանի հարևանությամբ գտնվող երկրի հայկական անվանում, որի ինքնանվանունը Սաքարթվելո ( /sʌkʌrtvɛlɔː/վրաց.՝ საქართველო [sakʰartʰvɛlɔ] ( լսել)) է, արևմտյան անվանումը՝ Ջորջիա (BrE՝ /dʒɔːdʒə/ Georgia կամ AmE՝ /ˈdʒɔːrdʒə/ ( լսել) ), ռուսական անվանումը՝ Գրուզիա (/ɡrʊziːjʌ/, ռուս.՝ Грузия)։
Երկրի և՛ էնդոնիմը (ինքնանվանումը), և՛ էքսոնիմը (արտաքին անվանում) ծագել է վաղ միջնադարում, որպես բոլոր վրացիների մշակութային և քաղաքական միասնական պետություն, և պատմական կենտրոնական մարզի՝ Քարթլի անվան արմատից։ Անտիկ և բյուզանդական աղբյուրներում այն հայտնի է Իբերիա անվամբ, որի շուրջ ձևավորվել է վրացիների վաղ միջնադարյան մշակութային և քաղաքական միությունը։
Բոլոր արտաքին էքսոնիմները հավանաբար ստացվել են վրացիներին մատնանշող՝ հին պարսկերեն gorğān (گرگان) բառից, որն առաջացել է պարթևերեն և միջին պարսկերեն «վիրքան» - wurğān/wirucān/gurğān (𐭥𐭫𐭥𐭰𐭠𐭭) բառից, որի արմատն է հին պարսկերեն՝ «վրկան» / vrkān (), որը նշանակում է «գայլերի երկիր»[1][2]։ Սա արտահայտված է նաև հին հայերենում (վիրք), ինչն էլ աղբյուր է հանդիսանում հին հունարեն «իբերիա» (Ἰβηρία)[3] տարբերակի, որը լատիներեն է մտել որպես հիբերիա[4]։ Vrkān - gorğān անցումը և վ - ջ փոխակերպումը հնչյունաբանական երևույթ է եղել արիական նախալեզուների և հին իրանական լեզուների բառաձևավորման մեջ։ Բոլոր էքսոնիմները պարզապես նույն վրք / վարք (այսինքն՝ գայլ) արմատի հնչյունային տարբերակներն են[5]։
Ջեորջիա («Georgia») տառադարձման առաջին հիշատակումը իտալերեն է՝ ջենովացի քարտեզագիր Պիետրո Վեսկոնտեի (Pietro Vesconte) mappa mundi- ում, որը թվագրվում է մ. թ. 1320 թվական[6], քանի որ լատինական աշխարհում հայտնվելուց այն միշտ նույն տառադարձությամբ չի գրվել, այլ սկզբում գրվել է «Ջ» (J) տառով և արտասանվել է նույն կերպ՝ «Ջորջիա»[7]։
Երկրի ամբողջական, պաշտոնական անվանումը պարզապես «Ջորջիա» է, ինչպես նշված է Վրաստանի սահմանադրության մեջ, որում գրված է. «Ջորջիան Վրաստան երկրի անունն է»[8]։ 1995 թվականի Վրաստանի սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ երկրի անունը Վրաստանի Հանրապետություն էր։ 2005 թվականից Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է ամբողջ աշխարհում Ռուսաստանի կողմից օգտագործվող Գրուզիա էկզոնիմը շրջանառությունից հանելու ուղղությամբ[9]։