cover image

Իսպանիա[4] (իսպ.՝ España ՄՀԱ՝ [ɛsˈpaɲa]), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։

Quick facts: Reino de EspañaԻսպանիայի թագավորություն, Ամեն...
Reino de España
Իսպանիայի թագավորություն

Դրոշ

Զինանշան
Նշանաբան՝
"Plus Ultra"  (Լատիներեն)
"Եզրագծից այն կողմ"
Ազգային օրհներգ՝
"Marcha Real" (իսպաներեն)
"Թագավորական օրհներգ"
Իսպանիայի դիրքը
     Իսպանիա
     Եվրոպական Միությունը
Իսպանիայի դիրքը
ՄայրաքաղաքՄադրիդ
40°26′N, 3°42′W
Ամենամեծ քաղաք Մայրաքաղաք
Պետական լեզուներ Իսպաներեն
Կառավարում Սահմանադրական միապետություն
 -  Միապետ Ֆիլիպ VI
 -  Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես
Ձևավորում 15-րդ դար 
Տարածք
 -  Ընդհանուր 505,992 կմ²  (50-րդ)
 -  Ջրային (%) 1.04
Բնակչություն
 -  2018 նախահաշիվը 46 528 966  (30-րդ)
 -  Խտություն 93 /կմ² (106-րդ)
231 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $1.413 Տրիլիոն[1] (13-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30,622[1] (28-րդ)
ՀՆԱ (անվանական) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $1.536 Տրիլիոն[1] (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $33,298[1] (26-րդ)
Ջինի (2005) 32[2] 
ՄԶՀ (2011) 0.878[3] (շատ բարձր) (23-րդ)
Արժույթ Եվրո ()[note 1] (EUR)
Ժամային գոտի ԿԵԺ[note 2] (ՀԿԺ+2)
Հեռախոսային կոդ +34
Close

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 528 966 մարդ է (2018)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում։

Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր է և 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը։ Իսպանիայի տնտեսության համար հիմնական խնդիրը դարձավ տնտեսական ճգնաժամը։ Իսպանիան անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը, ՆԱՏՕ-ին, ՏՀԶԿ-ին և ԱՀԿ-ին։

Oops something went wrong: