Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություններ, օտաերկրյա պետությունների դեսպանություններ և հյուպատոսություններ, որոնք տեղակայված են Իսրայելում։ Ներկայումս այդ երկրում տեղակայված է 94 դեսպանություն, որից 90-ը գտնվում են Թել Ավիվում ու Թել Ավիվի մարզում[1], իսկ չորսը՝ Երուսաղեմում։ Բացի դեսպանություններից, որոշ երկրներ Իսրայելում նաև ունեն հյուպատոսություններ, որոնք հիմնականում տեղակայված են Էյլաթում, Հայֆայում և Երուսաղեմում։
2017 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ[2]։ Դեսպանության տեղափոխումը կայացավ 2018 թվականի մայիսի 14-ին[3]։ 2018 թվականի ապրիլին Գվատեմալան ազդարարեց, որ իր դեսպանությունը ևս կտեղափոխվի Երուսաղեմ[4], որի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռ նույն տարվա մարտ ամսին։ 2021 թվականի հունիսին նույնն արեց նաև Հոնդուրասը։ Բրազիլիան ևս հայտարարել էր, որ մտադիր է իր դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ[5]՝ Հունգարիայի, Մոլդովայի և Ռումինիայի հետ միասին[6]։ 2018 թվականին Պարագվայի դեսպանությունը ևս կարճ ժամանակով տեղակայվել էր Երուսաղեմում, սակայն մի քանի ամիս անց այն վերադարձավ Թել Ավիվ[7]։ Սուրինամը հրաժարվել է տեղափոխել իր դեսպանությունը։ Մի շարք երկրներ էլ, ինչպես Հունգարիան և Ավստրալիան, Երուսաղեմում բացել են իրեց առևտրային ու պաշտպանական գրասենյակները կամ դեսպանությունների մասնաճյուղերը։
12 երկրներ պատվավոր հյուպատոսություններ ունեն Երուսաղեմում, իսկ 9 երկրների Երուսաղեմում տեղակայված հյուպատոսությունները սպասարկում են Արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակիչներին։ Վերջիններս չեն համարվում Իսրայելում գործող դիվանագիտական առաքելություններ, չնայած տեղակայված են Երուսաղեմի համայնքային տարածքում։
Որոշ երկրներ ունեն կամ հայտարարել են Երուսաղեմում առևտրային կամ մշակութային գրասենյակների բացման իրենց մտադրության մասին։ Դրանցից մի քանիսն ունեն դիվանագիտական կարգավիճակ՝ որպես Թել Ավիվում տեղակայված դեսպանության մասնաճյուղ։ Այդ առաքելությունների մեծ մասը բացվել են 2019 թվականին Երուսաղեմ ԱՄՆ դեսպանության տեղափոխումից հետո.
Կան մի քանի երկրներ, որոնք Երուսաղեմի համայնքային տարածքում տեղակայված հյուպատոսություններ ունեն, սակայն սպասարկում են միայն Արևմտյան ափին և Գազայի հատվածին։ Այս առաքելություններն ուղղակիորեն հավատարմագրված չեն Պաղեստինյան ազգային վարչությունում կամ էլ Իսրայելում։ 1844-2019 թվականներին ԱՄՆ-ն գլխավոր հյուպատոսություն ուներ Երուսաղեմում, որը ապահովում էր նաև հարաբերությունները Պաղեստինի հետ։ 2019 թվականի մարտին ամերիկյան գլխավոր հյուպատոսությունը միացավ Երուսաղեմում ԱՄՆ նորաբաց դեսպանությանը, իսկ դրա մի շարք պարտավորություններ փոխանցվեցին Դեսպանության Պաղեստինի հետ հարաբերությունների նորաստեղծ բաժնին[46]։
Ստորև թվարկված երկրներն առանձին դեսպանություններ ունեն Իսրայելում։ Պաղեստինի ազգային վարչությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունները, որոնք գործում են Արևմտյան ափում և Գազայի հատվածում, կարելի է գտնել «Պաղեստինում դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկ» հոդվածում։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղակայված.
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղակայված.
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղակայված.
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղակայված.
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղակայված.
Այլ ռեզիդենտ քաղաքներ.
Ընդունող քաղաք | Ուղարկող երկիր | Առաքելության տեսակ | Փակման տարեթիվ | Ծնթ. |
---|---|---|---|---|
Երուսաղեմ | Կամբոջա | դեսպանություն | 1975 | [62][63] |
Թել Ավիվ | Շահական Իրան | դեսպանություն | 1979 (Իրանի իսլամական հեղափոխություն) | [64] |
Մավրիտանիա | դեսպանություն | 2009 | [65] | |
Կատար | առևտրային գրասենյակ | 2000 | [66] | |
Թունիս | շահերի գրասենյակ | 2000 | [67] | |
Վենեսուելա | դեսպանություն | 2009 | [68] | |
Հայֆա | Ուկրաինա | գլխավոր հյուպատոսություն | 2014 | [69][70] |
ԱՄՆ | հյուպատոսական գործակալություն | 2019 | [71] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.