1968 թ. – մահացել է Հելեն Քելլերը, կույր ու խուլ ամերիկացի կին գրող, արվեստի բնագավառում բակալավրի աստիճան ստացած առաջին կույր ու խուլ անձնավորությունը։
1886 թ. – ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի ունեցավ պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահԳրովեր Կլիվլանդը ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով իր հերթին դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան)։
2016 թ. - Արիզոնայում մահացավ աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ Մուհամմեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր) (ծնվ. 1942 թ.)։
1679 թ. – Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որը ավերեց Երևանն ու բոլոր հարևան բնակավայրերը։ Զոհ գնացին հազարավոր մարդիկ ու գրեթե բոլոր շինությունները։
1917 թ. – ծնվել է Քըրք Քըրքորյանը, ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, հսկայական բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին (մահ. 2015 թ.)։
1981 թ. – Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։
1982 թ. – Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվեց որպես թանգարան։
1588 թ. – մահացել է Միմար Սինանը, ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ (ծն. 1489 թ.):
1783 թ. – Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը: Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ:
1840 թ. – ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.):
1849 թ. – ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ:
1496 թ. – Քրիստափոր Կոլումբոսը ավարտեց իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարեց, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:
1951 թ. – ծնվել է Փիթեր Բալաքյանը, ամերիկակահայ գրող, («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն եւ Ամերիկայի արձագանքը»):
1956 թ. – ծնվել է Յուրի Վարդանյանը, հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ:
1997 թ. – Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացավ 59 մարդ, 103-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:
1215 թ. – Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը` ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա։
1899 թ. – ծնվել է Երվանդ Քոչարը, նշանավոր հայ նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (մահ. 1979 թ.)։
1940 թ. – գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակեց Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով մահացավ ավելի քան 4000 մարդ։
1920 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը, գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորեց նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին:
1996 թ. – մահացել է Մայքլ Տեր-Պողոսյանը, հայազգի ֆիզիկոս, գյուտարար, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography) ստեղծողներից մեկը (ծն. 1925 թ):
1915 թ. — ծնվել է Գուրգեն Բորյանը, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա»-ի, ապա «Խորհրդային Հայաստան» ամսագրի խմբագիր (մահ. 1971 թ.)։
1974 թ. — որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Կիպրոսի դեմ և գրավեց Կիպրոսի ողջ հյուսիսը այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական պետություն, որը մինչ այսօր չի ճանաչվել ոչ մի պոտության կողմից բացառությամբ Թուրքիայի։
1840 թ. – ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին համարվում է վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.)։
1947 թ. – ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը, գիտականորեն` Չբացահայտված թռչող օբյեկտ:
1963 թ. – ծնվել է Յուրի Կասպարյանը, հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար:
1967 թ. – առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվեց Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը:
1954 թ. – ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով հաստատվել է «Խորհրդային Միության Գեներալիսիմուս» կոչումը և հունիսի 27-ին Ստալինին շնորհվել է գեներալիսիմուսի կոչում։